Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բայց, արդյո՞ք չենք ուշացել կամ ուշանում. Դավիթ Անանյան

09/04/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն պահից ի վեր, երբ օրացույցի էջը փոխվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, մեր ազգը, մեր հասարակությունը ընկղմվեց կյանքի արտասովոր ռիթմի մեջ, մի ռիթմ, որը պարբերաբար սկսեց ստուգման ենթարկել մեր պետականության հիմքերը և սոցիալական ներդաշնակությունը: Այս մասին գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, չնայած բոլոր դրամատիկ շրջադարձներին, մենք իրավաբանորեն այդպես էլ չձևակերպեցինք առկա իրավիճակն ու դրությունը այս ժամանակահատվածում որպես արտակարգ:

«Ամբողջ աշխարհում ճգնաժամային կառավարումը ներառում է հատուկ կանոնների և գործիքակազմի կիրառում, որոնք նախատեսված են իրավիճակը կայունացնելու և ժողովրդին ու պետությանը փակուղուց դուրս բերելու համար: Արտակարգ դրության պայմաններում ճգնաժամի հաղթահարման առանցքային կետը ազգային միասնության հասնելու հնարավորությունն է, երբ պետությունն ու հասարակությունը միավորվում են հանուն ընդհանուր բարօրության։

Այնինչ անցած չորս տարիների ընթացքում մենք ոչինչ չարեցինք, առավելագույնը՝ սովորեցինք մեզ պահել սեփական պատրանքների ստվերում՝ համոզելով ինքներս մեզ, որ ի վիճակի ենք շարունակել կյանքը սովորականի պես՝ պահպանելով պետականության գոյության պատրանքը՝ դրա գործնական ատրիբուտների չգոյության  ապացույցներն անտեսելով:

Ազգային առաջնորդության բացակայությունն է, որ խաթարում է ընթացքը շտկելու մեր բոլոր փորձերը՝ թողնելով մեզ նավարկելու անորոշության ջրերում՝ առանց հստակ ուղղության: Մենք ականատես ենք լինում, որ քայլ առ քայլ կորցնում ենք մեր էության, մեր ինքնության ամենակարևոր բաղադրիչները, և կորուստները տեղի են ունենում այնքան դանդաղ ու աննկատ, որ ցավը կարծես թե չենք էլ զգում, չենք գիտակցում կորստի մասշտաբները, ասես զգացմունքային թմրություն մեջ ենք:

Այս դրամատիկ պատկերի համընդհանուր գիտակցմանը հետևելու է դրանից օտարման կոչին արձագանքելն ու մեր ազգային ինքնությունը վերականգնելու և ազգային իրական արժեքներին վերադառնալու անհրաժեշտության գիտակցումը: Բայց, արդյո՞ք չենք ուշացել կամ ուշանում…»,-գրել  է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքում Արավուսի և Խոզնավարի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հաջորդ գրառումը

ԼՂ-ում մնացած մոտ 10 հայերն այժմ ենթարկվում են հալածանքների. Մարուքյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ԼՂ-ում մնացած մոտ 10 հայերն այժմ ենթարկվում են հալածանքների. Մարուքյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՅՍՏԱԿԵՑՄԱՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

27/06/2025

Վերջերս բազմաթիւ ընթերցողներու կողմէ մեզի ուղղուած հարցումներուն պատասխանելով, այսու կը տեղեկացնենք, թէ Պէյրութի մէջ վերջերս լոյս տեսած "Զարթօնք" անուամբ նոր շաբաթաթերթը, որ կը հրատարակուի Պարոյր Աղպաշեանի տնօրինութեամբ,  մաս չի կազմեր Ռամկավար Ազատական Կուսակցութեան Համադրուած աշխարհասփիւռ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական