Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրում է.
Ընկեր ջան, հումորով ջան, ուղիղ ջան, անկեղծ ջան, կերպար ջան, ուժեղ ջան, սկզբունքային ջան, հայրենասեր ջան…
Այս արնախումները Քեզ սպանեցին, որ թուրքերին գոհացնեն.
Լույսերի մեջ մնաս…
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
Նիկոլ Փաշինյանը՝ սերիական մարդասպան
Քիչ առաջ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը՝ КВН–ի մեր հայտնի թիմի անդամը։
Արմենը վատառողջ էր։ Նրան ապօրինաբար կալանավորել էին։
Արմենը Նիկոլի հերթական զոհն է։
Նիկոլն իշխանության եկավ ու մահեր բերեց։ Սկսած կալանավայրում մահացած լրագրողից վերջացրած պատերազմով, հղի կնոջը վրաերթի ենթարկելով ու այսօր արդեն Արմենով։
Ու որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա, պետք է օր առաջ վերացնել այս մահաբեր մեքենան։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Արմեն Գրիգորյանի հետ ծանոթացել եմ անցյալ տարի։ Նա ինձ հրավիրեց իրենց ստուդիա զրույցի։ Նա այն մարդկանցից էր, ովքեր իսկապես մեծ ցավ էին ապրում հայրենիքի կորստի համար։ Եվ ի՞նչ․․․ Բռնապետիկի հրահանգով Արմենին շինծու մեղադրանք առաջադրվեց և նա կալանավորվեց։ Այսօր ունեցանք հերթական քաղբանտարկյալի սպանությունը։ Այո՛ սպանությունը։ Եվ այդ սպանության պատվիրատուն վարչապետ կոչեցյալն է, իրականացնողները տարբեր մաստի ստրուկ-քննիչ-դատախազ-դատավորները, նաև բոլոր քպ-ական պատգամավոր-նախարարները։ Բայց պատասխանատու են նաև Երևանի ռեստորաններում քեֆ-ուրախություն անող անտարբերները․․․բոլորս։ Այո՛ բոլորս, որ հանդուրժեցինք պարտությունը, հազարավոր զոհերը, Սոնա Մնացականյանի սպանությունը։ Սպասենք հաջորդ զոհին․․․