Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏԻՑ` ՎԱՐԴԵՆԻՍ

02/02/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր կրած դաժան պարտության սերմերը վաղուց էին հողը նետվել: Հիմա, երբ պարտվել ենք, երբ կորցրել ենք մեր հայրենիքի մի հատվածը, բոլորը մեղավորներ են փնտրումառանց հայելու մեջ նայելու, առանց հասկանալու, որ նախկինում հաճախ արտաբերած բառերից ու նախադասություներից շատերն էլ մեզ տարան պարտության, օրինակ «հայաստանցի-ղարաբաղցի» բառակապակցությունը:

«Հայաստանցի-ղարաբաղցի» ազգակործան թեզը քանդեց մեր տունը, ճիշտ է, վերջին շրջանում ինքներս մեզ հույս էինք տալիսմտածելով, թե վերացել է, բայց, ոչ, ընդհակառակը, խորացել էր, խորացրել էր նա, ով պատեհ-անպատեհ գործածում էր «ղարաբաղյան կլան» բառակապակցությունը: Այդ թեզը մի պահ արմատավորվեց այնքան, որ Արցախի հանդեպ հայկական սերը զիջեց ադրբեջանականին: Նրանց զրույցները Շուշին «ազատագրելու» մասին էին, մերը ղարաբաղցի մի միֆական կերպարի, որն, իբր, ջուր չի տվել ծարավ զինվորին: Ապուշություն:

Այդ միֆը տարածողներն այսօր «քնքուշ ադրբեջանցու» կերպար կերտող ապազգայինների հայրերն էին, հորեղբայրներն ու գաղափարական որդեգիրները: Այսօր էլ, երբ պայքարի այս փուլը տանուլ ենք տվել, արագ տեմպերով ու մեծ ներուժի ծախսերով կրկին հրապարակ են նետվել «հայաստանցի-ղարաբաղցի», «հայ-ադրբեջանական համակեցություն», «հանդուրժող ադրբեջանցիներ» կարգախոսները… Ամենասարսափելին այն է, որ մեր համազգային նվաստագրից հազիվ անցել է մեկ ամիս, բայց կրկին տուրք են տալիս այն ամենին, ինչը հանգեցրել է հիշյալ նվաստագրին:

Մարդիկ գովաբանում-փառաբանում են նվաստագիր ստորագրած ղեկավարին, նրան, ով իր մեխանիկի քաղաքագիտությամբ ու ավտոտնակային քաղաքականությամբ հաղթանած բանակին պարտվողի բաճկոն հագցրեց, նրան, ով մեր վանքերն ու եկեղեցիները հանձնեց թշնամուն, նրան, ով Շուշին տվեց թշնամուն, եւ վերջապես նրան, ով դավադրաբար, գրչի մեկ հարվածով Նախիջեւանը Զանգեզուրով կապեց մայրցամաքային Ադրբեջանին, ազդարարելով Մեծ Թուրանի երազանքի արարներից մեկի ավարտը:

Մենք սխալներ չենք քաղում անցյալից: Այդպես էլ չսովորեցինք, որ տվողից ուզում են, այդպես էլ չսովորեցինք, որ խնդրելով ձեռք չեն բերում, ողորմություն են ստանում, որ թուրքին «մի կտոր» հող զիջելովընդարձակ հայրենիք ես կորցնում խախաղ ապրելու երաշխիքն ավելի կորցնելով: Մենք չսովորեցինք, որ դավաճանին ներել չի կարելի, մենք չսովորեցինք, որ դավաճանը չպետք է տեղ ունենա մեր երկրում:

Մանավանդ այնպիսի դավաճանները, որոնք մեր հայրենիքն անվանում են գրավյալ տարածքներ ու «ադրբեջանական հողեր, յոթ շրջաններ»: Հենց այդ դավաճաններն են հուսահատությունն ու հոգեկան անբարոյականությունը սերմանել մեր հասարակության ներսում, նրանք են հայերին հասցրել մի կետի, որտեղից ոմանք հրաժարվեցին իրենց ծնողներին թշնամուց պաշտպանել Արաքսի հովտում ու Ամուրի կատարներին: Այդ մարդիկ նույն բանն այսօր անում են իրենց տների մոտ` Վարդենիսում ու Գորիսում:

Չէ, մենքդավաճանվածներս, դասեր չենք քաղում: Եւ, այո, տեղի ունեցածի մեջ ամենամեծ մեղքը հենց մերն է, չէ՞ որ մենք իշխանության բերեցինք ապիկարին, չէ, որ մենք երեխայի պես երես տվեցինք նրան, չէ՞ որ մենք աչք փակեցինք նրա ամեն մի ապազգային գործարքի վրա հույս ունենալով, որ կուղղվի, չէ՞ որ… մեր միջից է դուրս եկել նա: Մենք եմ ասում, որովհետեւ սրա մեջ է ամբողջ ճշմարտությունը:

Մենք պարտվեցինք, որովհետեւ կորցրել էինք «մենք»-ի զգացումըթե՛ վայելելու, թե՛ պատասխանատվություն կրելու ժամանակ: Եւ մենք կարող ենք հաղթել միայն մեկ դեպքում, երբ վերագտնենք ու վերապրեցնենք «մենք»-ի զգացումը վայելելու եւ պատասխանատվություն կրելու ժամանակ:
Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՆ այլ պաշտոնյաների անուններ կան. մանրամասներ Պատրոն Դավոյի գործից. ձերբակալությունների շարք է սկսվում․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

ԲՀԿ-ն առանձի՞ն կմասնակցի ընտրություններին․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հաջորդ գրառումը

ԲՀԿ-ն առանձի՞ն կմասնակցի ընտրություններին․ «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական