10-րդ օրն ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, և ԼՂ ժողովուրդը չպետք է տուժի Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։ Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում:
«Այլընտրանքներ չկան։ Ինչպես ի սկզբանե համաձայնեցվել էր Վաշինգտոնում, պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ՝ լուծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները»,- նշել է Մարուքյանը: