Երկուշաբթի, Հունիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անկանխատեսելի դատավորների ցանկով «Սուլլայի պրոսկրիպցիաները» կմնան անցյալում ու ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր. Հովհանս Քոչարյան

04/08/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս որոշմամբ վեթինգին տրվեց իմաստ ու բովանդակություն, դատավորների համար կանխատեսելիություն, հիմա արդեն ԲԴԽ-ն որոշել է, թե ինչ կարելի է անել կալանքի միջնորդություններ քննելիս, իսկ ինչը՝ ոչ: Մի բան, որը այդպել էլ չհաջողվեց Վճռաբել դատարանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Հովհաննես Քոչարյանը:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին էի լսում.

Խոսում էր ԲԴԽ-ի նախադեպային երկու որոշումներից: «Նախադեպային» բառը գրավեց ուշադրությունս ու ծանթացա դրանցից մեկին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի վերաբերյալ գործով հունիսի 7-ի որոշմանը: Այս որոշումը բառիս բուն իմաստով տրոցկիստական է: Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի ներմուծեց քրեական դատավարության իրավունքի մի նոր աղբյուր՝ բարձրագույն դատական խորհրդի իրավական դիրքորոշումները, որոնք չպահպանելու դեպքում դատավորը կանցնի «ԲԴԽ քավարանով»: Նշված որոշմամբ կալանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները անխնա ռևիզիայի են ենթարկվել, որոնց արդյունքներով՝ կալանքի միջնորդությունները քննելիս դատավորների համար այլևս վտանգավոր կլինեն հետևյալ գործողությունների կատարումը.

– մեղադրանքի օրինականության ստուգումը. ԲԴԽ-ն բացարձակ չի կաշկանդվել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1453 որոշմամբ արտահայտած մեկնաբանություններով, համաձայն որի մեղադրանքի օրինականությունը պետք է ստուգվի նյութական և դատավարական լայն չափանիշներով: Օրինակ՝ դատարաններին չպետք է հուզի այն փաստը, որ մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել է ոչ պատշաճ, այսինքն, օրենքով չլիազորված սուբյեկտը կամ երբ այդ որոշումը կայացվել է առանց քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու, կամ երբ մեղադրանքի առաջադրմանը ներկա չի գտնվել պաշտպանը և այլն:

– հիմնավոր կասկածը ստուգելիս մեղսագրվող արարքի քրեաիրավական որակման ճշտությանը որևէ կերպ անդրադառնալը: Կալանավորելու համար բավարար կլինի միայն այն, որ մեղսագրվող արարքը առերևույթ-մակերեսային նկարագրությամբ հանդիսանա քրեական օրենքով արգելված արարք և անձն էլ առնչություն ունենա այդ արարքի կատարման հետ: Այսինքն, կալանքի համար բավարար կլինեն նաև այն տեղեկությունները, որոնք կվկայեն ոչ թե անձի կողմից հանցանք կատարելու փաստի, այլև կատարման հնարավորության մասին: Ասենք, օրինակ, ռեալ հավաքվել են փաստական տվյալներ, որ անձը կատարել է կամ հնարավոր է կատարած լինի երկու անձանց սպանություն, բայց նախաքննության մարմինը որոշել է, որ կատարվածը գենոցիդ է: Ըստ ԲԴԽ-ի սառը մեկնաբանության՝ սա չպետք է հուզի դատարանին: Դատարանը պիտի կալանավորի անձին, էդ հետո, գործն ըստ էության քննելիս, կպարզվի՝ արարքը գենոցիդ էր, թե՝ սպանություն: Հանուն արդարության, պիտի ասեմ, որ այնպես չէ, որ դատարանները կալանքի միջնորդությունները քննելիս շեղվում էին ԲԴԽ-ի կողմից վերը հիշատակած կարմիր գծերից, բայց առանձին դատավորներ, այնուամենայնիվ, դրսևորում էին ճկունություն, համարձակություն և դատական ակտերում տալիս անձի ազատության ու անձենմխելիության իրավունքի առավել մեծ պաշտպանություն ապահովող մեկնաբանություններ՝ դատական համակարգին հաղորդելով անկախության ու ինքնուրույնության որակներ: Հիմա նման լոկալ ակտիվությունը կճնշվի և դատական համակարգը դե յուրե կդառնա պետական պատժիչ ապարատի մի մասնիկը՝ իր ձանձրալի ու ռիթմիկ աշխատանքով: Կանոնից շեղումներ չեն լինի կամ գրեթե չեն լինի: Բայց պետք է նաև արժանին մատուցել ԲԴԽ-ին: Այս որոշմամբ վեթինգին տրվեց իմաստ ու բովանդակություն, դատավորների համար կանխատեսելիություն, հիմա արդեն ԲԴԽ-ն որոշել է, թե ինչ կարելի է անել կալանքի միջնորդություններ քննելիս, իսկ ինչը՝ ոչ: Մի բան, որը այդպել էլ չհաջողվեց Վճռաբել դատարանին:

Անկանխատեսելի դատավորների ցանկով «Սուլլայի պրոսկրիպցիաները» կմնան անցյալում ու ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, որովհետև նախաքննության մարմինները միշտ էլ կարող են ապացուցել, որ մեղսագրվող արարքն առերևույթ հանցագործություն է և անձն էլ դրա հետ առնչություն ունի: Կալանքի միջնորդությունների անցանկալի մերժումներ գրեթե չենք տեսնի»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պանթուրքիզմի ճանապարհի բացումը մե՞ր օրակարգն է

Հաջորդ գրառումը

Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհը հասել է ջերմաէլեկտրակայանին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը. փորձագետ

14/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը 1948 թվականին իր պատերազմական օրագրում գրում էր՝ պատերազմը մեզ երկիր կտա

14/06/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհը հասել է ջերմաէլեկտրակայանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրան-իսրայելական պատերազմ. ի՞նչ է հայտնի մինչ այս պահը

15/06/2025

*Իրանը կիրակի երեկոյան հրթիռային նոր հարված է հասցրել Իսրայելին՝ որպես իր տարածքում Իսրայելի ագրեսիայի դեմ պատասխան գործողության մաս։ *Իրանական հրթիռները...

ԿարդալDetails

Իսրայելը վերացրեց Իրանի հատուկ ծառայությունների, ուժային կառույցների վերջին ղեկավարին՝ իր տեղակալի հետ. Վան Համբարձումյան

15/06/2025

Իսրայելն, ըստ ամենայնի, ստրատեգիական խնդիրը ձախողելու է. Սուրեն Սուրենյանց

15/06/2025

Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը

15/06/2025

Արցախը կորցրել է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլ նաև Իրանը և Իրանի ժողովուրդը. Սալար Սեյֆ

15/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական