Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս ամենը կարող է շատ արագ բերել արտահերթ ընտրությունների. Վահե Հովհաննիսյան

22/11/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջը Նիկոլը ու՞մ հետ է քննարկում և որոշումներ կայացնում՝ մի ամբողջ  ժողովրդի և պետության ճակատագրի վերաբերյալ։ Սա ի՞նչ բացառիկ իրավունք է, որ ինքը և մենք տվել ենք իրեն։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

Ալիևն ասում է, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանին է ներկայացվել «խաղաղության պայմանագրի» տարբերակը։ Աշխարհի կենտրոնները պնդում են՝ շուտափույթ կնքել այն։

Ու՞մ հետ է քննարկել այն Նիկոլը։ Ենթադրաբար, որպես պատմական և պետական  կարևոր փաստաթուղթ այն պետք է քննարկված լինի.

-Խորհրդարանական բոլոր ուժերի, այդ թվում՝ ընդդիմության հետ։ Եղե՞լ է նման բան, թե՞ ոչ։

-Փորձառու դիվանագետների հետ, որոնք լավ գիտեն կոնֆլիկտի էությունը, բանակցային պատմությունը, միջնորդների հակվածությունը։

-ԱԺ-ից դուրս տարբեր քաղաքական, հասարակական գործիչների, փորձագետների այն խմբերի հետ, որոնք ունեն և համապատասխան գրագիտություն, և պարկեշտություն՝ գործարքի չգնալու երկրի ճակատագրին վերաբերող հարցերում։

-Նախկին նախագահների հետ. քննարկվե՞լ է։

-Միջազգային իրավունքի լուրջ մասնագետների հետ՝ Հայաստանում և սփյուռքում։ Նման մասնագետներ մենք ունենք. քննարկվե՞լ է նրանց հետ։

Վերջը Նիկոլը ու՞մ հետ է քննարկում և որոշումներ կայացնում՝ մի ամբողջ  ժողովրդի և պետության ճակատագրի վերաբերյալ։ Սա ի՞նչ բացառիկ իրավունք է, որ ինքը և մենք տվել ենք իրեն։

                                                 Հարցի մյուս կողմը

Իսկ ու՞մ է հետաքրքիր այս ամենը՝ պայմանագիրը, պետությունը… Ուսանողները,  անկախ մասնագիտությունից, երբ մտնում են լսարան, իրենց դասախոսներին ասու՞մ են. առարկան դնենք մի կողմ, սեպտմեբերի 11-ից մեզ պայմանագիր է առաջարկված, կո՞ղմ ենք, կողմ չե՞նք, քննարկենք։ Դասախոսները դիմու՞մ են նրանց նույն հարցով։ Գիտական, ակադեմիական շրջանակներն իրենց ներսում հավաքվու՞մ են այս հարցի շուրջ, կա՞ քննարկում։

Բուհերը, համալսարանները, որոնք ամբողջ աշխարհում համարվում են մտքի, առաջադիմության, դիմադրության օջախներ, լուռ նստած են։ Եթե այս հարցում չկաք, բա էլ ո՞ր հարցում կաք։ Այս ի՞նչ մթնոլորտ է տիրում։

Ստեղծագործական միությունները, մշակութային օջախները. ու՞մ են պետք դրանք, եթե նրանք ձկան պես լուռ են և միշտ՝ անտեսակետ։ Խոշոր կապիտալը, միջին բիզնեսը՝ այսպես կոչված բիզնես էլիտան, ունի՞ տեսակետ։

Ազգային ահազանգի առաքելությունը վերցրել են եկեղեցին և անհատների ինստիտուտը։ Բայց դա ակնհայտ բավարար չէ:

Այս ամեն ինչը Ադրբեջանը ֆիքսում է, Թուրքիան ֆիսում է, միջազգային հանրությունը ֆիքսում է. բոլորը ֆիքսում են մեր պատմական անլրջությունը։

                      Ընդդիմության տապալված դերը

Ընդդիմության կարևորագույն խորքային գործը, առաքելությունը երկրում  մթնոլորտի փոփոխությունն էր։ Բոլոր ցնցումները, բոլոր ֆորսմաժորները երկրում կատարվեցին, բայց ընդդիմությունը չկարողացավ փոխել մթնոլորտը։

Չկարողացավ կամ չուզեց. ես չգիտեմ արդեն։ Դա անլուծելի խնդիր չէր՝ փոխել համատարած անտարբերութան և հանձնվածության մթնոլորտը։ Դա պետք էր անել սեփական վարքագծի փոփոխությամբ, և ոչ թե՝ բոլոր աղետներից առաջ, ընթացքում և հետո՝ շարունակել հանդարտ և անհաղորդ «աշխատել»։

Ու հիմա ունենք ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ խորհրդարանական ընդդիմություն, ինքն իր համար՝ հասարակություն, ինքն իր համար պայմանագիր ու ինքն իր համար՝ վտանգված ապագա։

                     Կան տարբեր ելքեր

Այս աննորմալ իրավիճակը, երբ կա ռեալ հակառակորդ և ռեալ ռիսկեր ու իրականությանն անհաղորդ Հայաստան, կարող է շատ արագ բերել արտահերթ ընտրությունների։ Սա ելքերից մեկն է, չգիտեմ՝ լավագո՞ւյնը, թե՞ ոչ, բայց «ոչ մի բանի մասին  իրականությունը» չի կարող երկար շարունակվել։ Արտահերթ ընտրությունների  և այլ հնարավոր զարգացումների մասին՝ հաջորդիվ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեկ ծեծկռտուքով ընդմիջված ավագանու նիստն այսօր է շարունակվում՝ ուղիղ

Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ին

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026

Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկում է։Վստահ եմ՝ տարածքում կան շատ տեսախցիկներ, և ոստիկանությունը կարող է հայտնաբերել սա անողին (բայց չսպանեք) և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական