Այսօր հաստատվեց, որ գաղտնի փաստաթղթեր կան ստորագրված՝ Հայաստանի ազգային շահերի հաշվին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, գրել է․
«Դավաճան վիժվածքը 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում հայտարարում էր, որ «որեւէ հավելված, այլ փաստաթուղթ գոյություն չունի»:
Այսօր հաստատվեց, որ գաղտնի փաստաթղթեր կան ստորագրված՝ Հայաստանի ազգային շահերի հաշվին:
Ժողովրդից թաքցնում են, թե ի՞նչ, ե՞րբ եւ ինչու՞ է ստորագրվել»։
Նշենք՝ ավելի վաղ ԱԺ-ում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կա եւս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Սյունիքի Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին։