Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի մոլորյալ երիտասարդները տեղյակ չեն Արցախյան ազատամարտի մանրամասներին

26/09/2020
- Հրապարակախոսություն, Պատերազմ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

93 թվականի դեկտեմբերի 23-ից, Ադրբեջանը կրկին անցավ լայնածավալ հարձակման։ Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը, կասեցնելով իր երկրի ներքին քաղաքական անկայունությունը՝ փորձեց կրկին ուժի լեզվով վերջնական լուծել Արցախյան խնդիրը և այդ նպատակով 100 միլիոն դոլար հատկացրեց զինված ուժերի նվաճողական արշավանքի համար։ Այդ ժամանակաշրջանի համար դա աներևակայելի մեծ գումար էր։ Ձեռք էին բերել որոշակի քանակությամբ նոր զինտեխնիկա ու զինամիջոցներ, վարձել էին պատերազմի փորձ ունեցող աֆղան մոջահեդների ջոկատներ, պակիստանցի աս-օդաչուներ և այլն։ (Հյուսիսկովկասցիների զինյալ ջոկատներն ու բասաևները 1993-ի ամռանից, մասնավորապես Աղդամի ու Մարտակերտի՝ հայերի կողմից ազատագրումից հետո արդեն չկային, էլ գործ չէին բռնում ադրբեջանցիների հետ)։Մի քանի ամիս տևած բավականին թանկ կորուստներից ու ծանր մարտերից հետո՝ հայկական կողմը ջարդեց ադրբեջանցիների հարձակողական ողնաշարը, որից հետո կրկին ետ բերելով տված որոշակի տարածքային կորուստները՝ հայկական կողմը սկսեց հետապնդել ու առաջանալ դեպի բարոյալքված ու հոգեպես պարտված ադրբեջանցիների դիրքերը։ Հարավ – արևելյան ուղղությամբ ադրբեջանական հերթական դիրքերից մեկը զբաղեցնելով՝ հայ մարտիկները ականատես եղան մի զարհուրելի տեսարանի, որն անգամ կռվում թրծված ու պատերազմի հետևանքով բազմաթիվ դառը և դաժան տեսարաններ տեսած ազատամարտիկներին անտարբեր չթողեց ու հանկարծակի եկան այդ զարհուրելի տեսարանից։ Նման բան հայերի մոտ անգամ մտքի ծայրով չէր կարող անցնել …Խրամուղիներում սպանված ադրբեջանցի զինվորների առկա դիակները, ոտնաթաթից վերև հատվածում՝ իրար հետ կապված էին մետաղյա շղթաներով։Սկզբում ենթադրվում էր, որ հավանաբար քրեակատարողական բանտերից կռվի դաշտ են բերել դատապարտյալների, ու որպեսզի չփախչեն՝ շղթաներով կապել են մեկը մյուսին։ Բայց երբ սպանվածների մոտ առկա փաստաթղթերն ու նամակներն ուսումնասիրվեցին, պարզվեց, որ զինկոմիսարիատներից զորակոչված սովորական զինապարտ զինվորներ էին։ Օրեր անց, երբ ազատագրվեց նաև այդ առաջնագծի թիկունքում գտնվող երկրորդ ռազմագիծը՝ նոր պատկերն ամբողջացավ ու հասկացանք, թե ինչ էր կատարվել …Առաջնագծի թիկունքում գտնվող խրամուղում տեղակայված են եղել աֆղան մոջահեդների վարձկան ջոկատներ։ Դրանց դիրքերի ու բլինդաժների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բավականին հարմարավետ էին այնտեղ «ապրում» մինչ հայերի կողմից ազատագրելը։ Արտասահմանյան սննդի, ծխախոտի տեսականին (Մալբորո, Քենթ, Քեմըլ), թմրամիջոցներն ու կենդանի ոչխարների առկայությունը (իրենց հավատքով՝ միսը պիտի թարմ մորթվեր) ցույց էր տալիս, որ որոշակի արտոնյալ պայմաններում էին ապրում, քան ադրբեջանցի զինվորները։ Նրանց հիմնական մարտական խնդիրն է եղել ականանետային և նռնականետային կրակով աջակցել առաջնագծին, իսկ առաջնագիծը հայերի կողմից ճնշվելու դեպքում՝ գնդակահարել այնտեղից փախչող-նահանջող ադրբեջանական զինվորներին։ Բայց, ելնելով ադրբեջանցի զինվորների բարոյահոգեբանական ընկած վիճակից՝ դա էլ քիչ է համարվել ու նրանց, դեռևս կենդանության ժականակ, միմյանցից մետրեր ձգվող շղթաներով կապել էին, որ ոք մեկը դիրքերը չլքեր։ Բնական է, երբ շղթայվածներից մի քանիսը սպանվեին՝ մնացածն այլևս շանս չունեին էլ նահանջելու …Իսկ վարձկանները, պարզ է, ինչ անուն էլ դնեին (հանուն կրոնի, հանուն «հավատքի եղբայրների» կռիվ), իրականությունն այն էր, որ փողի, շահի համար էին եկել ու տեսնելով հայերի մարտունակությունը, ինչպես նաև իրենց համար անբարենպաստ պայմանները (մոջահեդները լեռնային տեղանքի կռվի փորձառություն ունեին, իսկ այդտեղ՝ դաշտավայր էր՝ որոշակի բլուրներով), բնական է, որ ցանկություն չէին ունենա իրենց կյանքը զոհաբերել հանուն ինչ որ Ադրբեջանի։

Հ.Գ. Այս գրառումս այդքան հայ լսարանի համար չէր՝ որպես պատմության հիշատակում, որքան Ադրբեջանի այն մոլորյալ երիտասարդների, որոնք տեղյակ չեն անցյալ կռվի մանրամասնություններին, ուղեղներն իրենց իշխանությունները լցրել են անպարտելիության, ուժեղ լինելու սին գաղափարներով ու ձգտում են պատերազմի։ Երևի հայրերն էլ ամաչում են պատմել իրականությունը կամ հեքիաթներով են պարուրել իրենց զավակներին՝ առանց հասկանալու, որ մի օր կրկին իրենց համար դառը իրականության հետ կարող է առնչվեն՝ իրենց մտակարճության հետևանքով …(Ափսոս դրանց լեզուն չգիտեմ, որ ուղղակի մի քիչ խելքի բերեմ, եթե հնարավոր է։ Մնացածը … քամի ցանեն՝ փոթորիկ կստանան)։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ազատամարտիկ, ռազմական փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Նովիչոկ» կարող է պատրաստվել աշխարհի ցանկացած լաբորատորիայում

Հաջորդ գրառումը

ԱՀԿ-ն կանխատեսում է COVID-19-ի 2 մլն զոհ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հրապարակախոսություն

Արթուր Օսիպյանը 16-րդ օրն է արդեն՝ հացադուլի մեջ է. նա բանտից նամակ է ուղարկել

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
Հրապարակախոսություն

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՀԿ-ն կանխատեսում է COVID-19-ի 2 մլն զոհ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական