Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Newmag-ը հրատարակել է Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վեպը՝ արցախյան պատերազմի մասին (տեսանյութ)

01/09/2020
- Վերլուծություն, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատ անձնական պատմություն բոլորիս ապրած բարդ օրերի մասին: «Կյանքի նյարդը» ներկայացնում է երկրի անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիները, 1991-1993 թվականների Հայաստանն ու Արցախը: Գլխավոր հերոսը հենց գրողն է՝ Արման Սաղաթելյանը. 17-ամյա պատանի, որն արդեն ուսանող էր, ընկերոջ հետ մի օր որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ։

«Կյանքի նյարդը» գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասադի մասին է, որոնք ծնողներից թաքուն մեկնեցին Արցախ, ուղիղ թեժ կետ՝ Չլդրանի համար մղվող մարտերին: Վեպը շարադրված է հենց ականատեսի աչքերով:

Արման Սաղաթելյանը պատմում է, որ գրիքի գաղափարը ծնվել է պատահաբար: «Ամեն ինչ սկսվեց հին, չհրկիզվող պահարանից, որն ինչ-որ ժամանակ ինձ նվիրել էր պապս: Այն, չգիտեմ ինչու, ինձ պետք եկավ և ես սկսեցի կարգի բերել պարունակությունը: Այդ ժամանակ տարբեր անպետք իրերի մեջ գտա մի բարակ թղթապանակ՝ իմ գրառումներով ու նշումներով, որոնք մոռացել էի 1992-93 թվականներից: Չփորձեցի մտնել գտածիս մանրամասների մեջ: Թաքցրի թղթապանակը»:

Սակայն տարիներ անց ձեռագրերը պետք է բացեր ու դրանք վերածեր գրքի՝ սկզբում ռուսերեն, ապա նաև հայերեն։ Գրելուց ամենաբարդը հիշողությունները վերականգնելն էր: Շատ մանրամասներ Սաղաթելյանը հիշել է այն տարիների գրառումների շնորհիվ, որոշ բաներ օգնել են հիշել ընկերները.  

«Ամեն դեպքում վիպակում չկան կեղծ պերսոնաժներ, հորինված դեպքեր: Բայց գրքում չեք գտնի ոչ մի հնչեղ անուն, թեև այն տարիներին շփվել եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնք այժմ բավականաչափ ազդեցիկ և հայտնի դեմքեր են:  Երևի որոշ մանրամասներ այդպես էլ չհիշեցի: Դժվար էր վերարտադրել այն ծանր ժամանակաշրջանի թեթև հումորը: Չգիտեմ, գուցե, իրոք, ամեն ինչ ավելի լուրջ ստացվեց, քան պետք էր։

Հիանալի հնարավորություն հաղորդակից լինելու պատերազմի անմիջական մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին, և վերջապես նրանց կռվին։

«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաճակատագրական ու բախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների մասին է։ Ինքնակենսագրական լինելով, այնուամենայնիվ, վեպ է, դրանով իսկ ավելի հարազատ ու անմիջական դառնալով ընթերցողի համար, հիանալի հնարավորություն հաղորդակից լինելու պատերազմի անմիջական մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին, և վերջապես նրանց կռվին։

Վախերի, ապրումների, հիշողությունների մասին գրողը գրում է անկեղծ և ճշմարիտ։

Գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանը խոստովանում է՝ մեկ շնչով կարդացել է գործը, մեկ շնչով էլ թարգմանել։ «Նախ և առաջ ստեղծագործությունը հետաքրքիր է, քանի որ  հեղինակն ինքը շատ անկեղծ է շարադրում մտքերը: 17-ամյա տղայի կյանքն է ներկայացված, ով այդ տարիքում արդեն շատ հստակ քաղաքական հայացքներ ունի, ով գիտի՝ եթե պայքարում ես ուրեմն խոսքը միայն քիչ է, դրա համար հենց հանրահավաքից շարժվում է Ղարաբաղ կոմիտե ու մտերիմներից ծածուկ հայտնվում Ղարաբաղում: Վախերի, ապրումների, հիշողությունների մասին գրողը գրում է անկեղծ և ճշմարիտ»,-նկատում է Անուշը։

Հայերեն թարգմանության խմբագիրն Արմեն Ամիրխանյանն է: Արմեն Ամիրխանյանը խոսքով, Արման Սաղաթելյանի խոսքը շատ անմիջական ու անկեղծ է, հագեցած յուրօրինակ ու համուհոտ ունեցող հումորով։ Ըստ նրա, ստեղծագորության սյուժեն հատկապես նոր սերունդը պետք է իմանա.

«Արցախյան հաղթանակի այլընտրանքը Հայաստանի ու հայ ժողովրդի համար անընկալելի խավար թունելով անցնել էր ենթադրելու, որի լույսը չէր երևալու։ Որ Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր և զորք չուներ այնտեղ ուղարկելու, և հենց այսպիսի տղաների շնորհիվ էր փրկվելու դրությունը։ Որոնք զորակոչի տարիքի չէին, և տրանսպորտի ու պետական մակարդակով կազմակերպվածության չգոյության պայմաններում, պատահական բեռնատար ու մարդատար մեքենաներով պետք է հասնեին մի ամբողջ ժողովրդի ճակատագիր վճռող մարտի դաշտ»։

Բոլոր անհատների «կյանքի նյարդով»  է հյուսվում ամբողջ հասարակության «նյարդային համակարգը» , յուրաքանչյուրիս դրդապատճառներով՝ ընդհանուր արժեհամակարգը:

Կյանքի նյարդ՝ նշանակում է հիմնական շարժիչ ուժ: Ու այս գիծն անցնում է ամբողջ վիպակով՝ սկզբից մինչև վերջ: Հեղինակը նկատում է՝ բոլոր անհատների «կյանքի նյարդով»  է հյուսվում ամբողջ հասարակության «նյարդային համակարգը» , յուրաքանչյուրիս դրդապատճառներով՝ ընդհանուր արժեհամակարգը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելառուսի ընդդիմությունը հայտարարեց «Միասին» կուսակցության ստեղծման մասին

Հաջորդ գրառումը

Կադիրովը դիմեց բելառուս ժողովրդին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
Հաջորդ գրառումը

Կադիրովը դիմեց բելառուս ժողովրդին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական