«Այս տարի մոտ 20 հազարով ավելի քիչ մարդ է գնացել խոպան: Բացի դրանից, պետք է նշել, որ Ռուսաստանից հետ վերադարձած կամ ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մարդկանց ուղիղ կեսը հայկական ազգանուններով են: Մոտավորապես 50 հազար մարդու մասին է խոսքը: Մոտ այդքան էլ ոչ հայկական ազգանուններով մարդիկ են: Այդ մարդիկ, կարելի է ասել, վերադարձել են հայրենիք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա անդրադարձավ նաև բեռնափոխադրումների խնդրին, որն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ռուսաստանում Ղրիմի կամրջի պայթյունից հետո Լարսի անցակետի ռուսական հատվածում կտրուկ խստացել է մեքենաների ստուգման ռեժիմը:
«Այդ պահից սկսած մինչև հիմա Հայաստանից դուրս եկած և հայկական բեռների Ռուսաստան մտած մեքենաների տարբերությունը կազմում է մոտ 1600: Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ այսօր հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում, որովհետև խնդիրը սկսվելուց անմիջապես առաջ ոչ մի հերթ չկար»,- խնդիրը ներկայացրել է Քերոբյանը։