Մայիսի 8-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Leasing EXPO 2023. բոլոր սարքավորումները մեկ հարթակում» ցուցահանդեսի վերաբերյալ:
Բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը և Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանտու Դիանա Հարոյանը:
Ցուցահանդեսի համակազմակերպիչ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ ցուցահանդեսի անցկացման պահն արդեն հասունացել էր, քանի որ առհասարակ լիզինգային գործընթացի մասնակիցները շատ են, ուստի կարիք կար հստակեցնելու և հասկանալու, թե ոլորտում ինչ ընկերություններ կան: Լիզինգառուների շրջանում առաջանում են բազմաթիվ հարցեր՝ ֆինանասկան ընկերությունների աշխատանքների հետ կապված: Վերջին 2 տարում ոլորտում գրանցվել է զգալի աճ: Ցուցահանդեսի նպատակը բոլոր կողմերին մեկ վայրում հավաքելն է և լիզինգային գործընթացներին առհասարակ տրամադրվող ժամանակը հնարավորինս կրճատելը:
Արսեն Բազիկյանը հավելեց նաև, որ նախատեսում են կազմակերպել թե՛ վաղուց գործունեություն ծավալող, թե՛ սկսնակ գործարարների հանդիպումները: Դեռևս գործարար չդարձած քաղաքացու համար ևս այս հարթակը մտքեր գեներացնելու և գործարար ծրագիր կազմելու համար նպաստավոր վայր է: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրեց Կառավարության կողմից իրականցվող 3 ծրագիր, որոնք միտված են արտադրողականության բարձրացմանը և իրականցվում են լիզինգի պրոդուկտի միջոցով: Ծրագրերից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք: Նպատակն է բոլոր մակարդակներում ստեղծել հնարավորություն՝ արտադրողականության բարձրացման համար:
Ծրագրերն են՝
• Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սուբսիդավորման
• Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության պետական ծրագիր
․ ‹‹Տնտեսության արդիականացման միջոցառում›› ծրագրիր
Ընդհանուր առմամաբ ցուցանիշները տպավորիչ են՝ 56 մլրդ դրամ լիզինգային պորտֆել՝ մեկ տարում: Արսեն Խոջոյանը նշեց, որ սուբսիդավորման ծրագրերի նպատակն է, օրինակ՝ ֆերմերին հնարավորություն տալ չունենալ գրավադրման անհրաժեշտություն, քանի որ լիզինգի պարագայում ձեռք բերվող սարքավրումն է դառնում լիզինգի առարկա: Վերամշակող կամ իրավաբանական անձանց դեպքում ևս սկզբունքը նույնն է: Ծրագրերի մեկնարկից հետո թե՛ ֆինանսական կառույցների, թե՛ Ասոցիացիայի հետ շարունակական աշխատանքի արդյունքում ձևավորեց ոչ միայն այս պրոդուկտի նկատմամբ մեծ պահանջարկ, այլև ձևավորվեցին ֆինանսական ենթակառուցվածքները, ֆինանսական կառույցները սկսեցին ներդրումներ կատարել, զարգացնել և ավելի ճկուն լինել իրենց առաջարկներում և ներգրավել ավելի շատ հաճախորդների:
Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը նշեց, որ ցուցահանդեսը նպատակ ունի դառնալ ամենամյա և տարածաշրջանային խոշոր իրադարձություն, որտեղ կներկայացվեն թե՛ սարքավորումներ ներկայացնող տարբեր ընկերությունների, թե՛ ֆինանսական կառույցների նորարարությունները, և լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, կկիրառվի ողջ պոտենցիալով: ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ պետք է անել ամեն բան, որպեսզի լիզինգային գործիքը հնարավորինս հարմար լինի գործարարի համար․ չպետք է լինեն խոչընդոտներ, երբ գործարարը ցանկանում է մոդեռնիզացնել իր սարքավարումները կամ տեխնոլոգիական հնարավորությունները:
Ցուցահանդեսը նաև լոբբինգի համար հարթակ կարող է լինել, որպեսզի լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերը միտված լինեն գործընթացի ճկունությանը: -Բացի լիզինգային գործընթացի անմիջական մասնակիցներից, անուղղակի մասնակիցները ևս վստահ կկարողանան ստեղծել կարևոր կապեր և գտնել լիզինգային գործընթացի մեջ իրենց հետաքրքրող հատվածը․ հավելեց Արսեն Բազիկայնը:
Հատկանշական է նաև այս ընթացքում ֆինանսական կառույցների ակտիվությունն ու ներգրավվածությունը ցուցահանդեսին: Արման Խոջոյանը նշեց, որ շատ տպավորիչ է ցուցահանդեսի շուրջն եղած ակտիվությունն ու մասնակիցների թիվը, ինչը վկայում է ոլորտի ակտիվության մասին :
Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ բացի Երևան քաղաքում ամիսներ առաջ մեկնարկած մեծ տեղեկատվական արշավից, ցուցահադեսի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ են տարվում նաև մարզերում՝ մարզպետարանների հետ համագործակցելու միջոցով:
<Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսը բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար է>,– հավելեց Դ. Հարոյանը:
Ցուցահանդեսը տեղի է ունենալու հունիսի 2- 4-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ներկայանալու են ընկերություններ հետևյալ ոլորտներից՝
-Գյուղատնտեսական սարքավորումներ
-Արևային պանելներ
-Տրանսպորտային միջոցներ
-Շինարարական տեխնիկա
-Արդյունաբերական սարքավորումներ
-Արտադրական սարքավորումներ
-HoReCa մատակարարներ
-Բժշկական սարքավորումներ
-Օդափոխության համակարգեր
-Սառնարանային տնտեսություն
-Ջերմոցային տնտեսություն
-Ֆինանսական կառույցներ: