Իշխանական աթոռներին սոսնձված արարածները ցանկացած հարցի պատասխան տալիս, որպես կանոն, շեշտում են, որ իրենց ընտրել է ժողովուրդը և իրենց ղեկավարած երկիրը ապագա ունի. նկատում է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը։
Azg.am-ը ստորև ներկայացնում է նրա վերլուծական նոր հոդվածը՝ տնտեսական բաղադրիչով։
Եթե «ապագա կա», ապա ի՞նչ տնտեսական ապագա է բերելու Ալիևի կողմից Սյունիքի վրա կարծես թե հնարավոր հարձակումը։
Նախօրոք ասեմ, որ քննելու ենք միայն մեկ ձեռնարկության աշխատանքի դադարեցման հնարավոր հետևանքը։ Խոսքը, իհարկե, Զանգեզուրի պղնձա մոլիբդենային կոմբինատի մասին է։
Ի՞նչ պոտենցիալ ունի այս ձեռնարկությունը։
1.Այն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում առաջինն է՝ պետական բյուջե վճարված հարկերի բացարձակ թվերով։
2.Այն Հայաստանի Հանրապետության ընդհանուր արտահանման մոտ 20 տոկոսն է կազմում, այսինքն՝ արտասահմանից ՀՀ եկող ամեն հինգերորդ դոլարը ԶՊՄԿ միջոցով է ստացվում։
3.Այն Հայաստանի Հանրապետության բանկերի խոշորագույն վարկառուն է։
4.Այն Հայաստանի Հանրապետության ամենաթանկ ձեռնարկությունն է։
Անկասկած, պետք չէ բացատրել, որ մոտ 5000 աշխատակից ունեցող ձեռնարկության աշխատանքի հնարավոր դադարեցումը Հանրապետության համար կատաստորֆիկ հետևանքներ է ունենալու։
Դրանցից նշենք մի քանիսը.
1.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կանգնելու է անպատկերացնելի չափի պակասուրդի շեմին, որի հետեւանքով հնարավոր չի լինելու վճարել աշխատավարձեր և կասեցվելու է սոցիալական պարտավորությունների սպասարկումը։ Հատկապես շոշափելի կլինի թոշակների և նպաստների վճարման հարցում։
Կարճ ասած՝ մարդիկ աշխատավարձ և թոշակ չեն ստանալու, կամ կստանան բավականին ուշացումով։
2.Կոմբինատի աշխատանքի խաթարման պարագայում կդադարի Հայաստան արտարժույթի ներհոսքը, ինչի պատճառով կսկսվի հիպերինֆլյացիա, և դրա դեմ պայքարի դուրս եկած ՀՀ կենտրոնական բանկը չի կարողանա կատարել ինտերվենցիաներ արտարժույթի փոխարժեքը պահելու համար։
Աշխատավարձի, թոշակի չվճարման պայմաններում շեշտակի կթանկանան պարենային առաջին անհրաժեշտության ապրանքները։
3 Պղնձամոլիբդենայինի աշխատանքի հնարավոր դադարեցման դեպքում կոմբինատը չի կարող ժամանակին վերադարձնել բանկերից ստացած վարկերը, հաշվարկված տոկոսները, որի հետևանքով ՀՀ բանկային բնագավառը կստանա ծանրագույն հարված՝ հետագա սնանկացումների հեռանկարով։
Նկարագրած հնարավոր զարգացումները սարսափ ժանրի ֆիլմերից չեն, այլ իրատեսական զարգացումներ են՝ պատճառահետևանքային կապով պայմանավորված։
Իրական վտանգի առաջ են հայտնվելու ընդհանրապես կառավարումը, ֆինանսները, սոցիալական ենթակառուցվածքները։
Պետք է սառնասրտորեն խոստովանել, որ այսպիսի խոշոր մեկ այլ ձեռնարկություն Սոթքի տարածքում արդեն իսկ դադարեցրել է աշխատանքը՝ վերը նկարագրած անվտանգային պատճառներով։
Ի՞նչ պետք է անել
1.Պատասխան պահանջել ՀՀ կառավարության անդամներից և ԱԺ-ում ծվարած տնտեսական, քաղաքական պոռոտախոս պոպուլիստներից։
Հասկանալի է և սպասելի, որ այդ «պատասխանատուները» չունեն խնդրի կանխարգելման սցենարներ, առաջացող մարտահրավերների լուծման ունակություններ և փորձելու են «ապագա կա ապագա» տխմար ոտանավորներով նորից խաբել ՀՀ քաղաքացիներին։
Սակայն սպասվող տնտեսական կոլապսը չի լինելու անհետեւանք,այն քանդելու է բոլորի, այդ թվում՝ իրենց օգտին քվեարկած ընտրողների տունն ու տնտեսությունը։
Ապագա չկա ապագա…