Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2022-ին գնաճը շարունակվելու է․ սոցիալական պետությունն առնվազն արձանագրված գնաճի չափով պետք է ավելացնի սոցիալապես խոցելի խմբերին վճարվող կենսաթոշակները, նպաստները

08/01/2022
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020-ի տնտեսական աննախադեպ անկումը՝ 7,4 տոկոս, 2021-ին այդպես էլ չկարողացանք վերականգնել։ Տարբեր հիմքերով վատատեսական են սպասումները նաև 2022-ի համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով 2021-ին ՀՀ-ում իրականացված տնտեսական քաղաքականությանն ու 2022-ի սպասելիքներին։

Առաջին հիմքը, Ավետիսյանի խոսքով, այն է, որ 2020-ին կառավարման ոլորտի ձախողումներից դասեր չեն քաղվել։ Մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ն էականորեն զիջել է դիրքերը, ինչն իր հետևանքներն է ունեցել տնտեսության վրա։ «Համավարակն ազդել էր համաշխարհային ողջ տնտեսության վրա, բայց կրկնակի բացասական հետևանքներ թողեց ՀՀ տնտեսության վրա, հետագայում էլ եղան պատերազմի բացասական հետևանքները»,-նշեց նա։

Հաջորդ գործոնն էլ երկրում տնտեսական ակտիվության դանդաղ տեմպն էր 2021-ի ընթացքում՝ համեմատած տարածաշրջանի երկրների հետ, ինչը, պատգամավորի խոսքով, հիմնականում պայմանավորված է կառավարման ձախողումներով և պոպուլիստական վարքագծով։ «Իրավիճակը ոչ օբյեկտիվ գնահատելով և մանիպուլացնելով՝ չես կարող իրական արդյունքներ ունենալ»,-ընդգծեց Ավետիսյանը։

Նա կարևորեց՝ իշխանություններն «օդի մեջ» խոսում էին միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, մինչդեռ օտարերկրյա ուղղակի ներդրումները նույնիսկ 100 մլն դոլար չեղան։ «Դրա հիմնական պատճառներն են ընդհանուր անկայունությունը, բարձր պահպանվող աշխարհաքաղաքական ու անվտանգային ռիսկերը։ Եթե երկրիդ սահմանները չես կարողանում պաշտպանել, և թշնամին մտնում է քո սուվերեն տարածք, քեզանից խլում է ճանապարհներ, գերիների է վերցնում քո տարածքում, սրանք շատ ուղիղ ու առարկայական հետևանքներ են թողնում նաև տնտեսության վրա։ Խոստացված երկնիշ ցուցանիշը վերաբերեց պետական պարտքի ավելացմանը»,-ասաց տնտեսագետը։

Հաջորդ բացասական ցուցանիշն էլ վերաբերում է երկնիշին մոտեցող գնաճին, որը, Ավետիսյանի խոսքով, ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական բացասական հետևանքներ ունի։

«Դեռևս 2020-ին աղքատության մակարդակի աճ է եղել, իսկ չափավոր աղքատության ցուցանիշը մոտեցել է 50 տոկոսի․ այլ կերպ ասած՝ 2020-ին ՀՀ բնակչության կեսի ամսական միջին եկամուտներն ավելի ցածր են եղել, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եկամուտները գներին համաչափ չեն աճել, և 2021-ին մեր հանրությունն էլ ավելի է աղքատացել։ 2021-ին 2020-ի համեմատած նվազագույն աշխատավարձը չի ավելացել, պետական ծառայողների բազային աշխատավարձերը, կենսաթոշակների, սոցիալական անապահովության նպաստների չափերը չեն ավելացել, իսկ միջին աշխատավարձն անհամեմատ ավելի փոքր չափով է ավելացել, քան գնաճը»,-ասաց նա։

Ավետիսյանն ընդգծեց՝ 2022-ին գնաճը շարունակվելու է, ինչը ամրագրված է նաև պետական բյուջեում՝ 5,5 տոկոս, սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ այդ տվյալը նշվել է, դեռ նախանշված չէր, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս բարձրանալու է։ Այսինքն՝ գնաճը 5,5 տոկոսից ավելի է լինելու։

«Կյանքի որակը գնալով վատանալու է, և ամենամեծ հարվածն ստանալու են սոցիալապես խոցելի խմբերը։ Այսօր կենսաթոշակառուների և նպաստառուների թիվը շուրջ 585 հազար է, որոնցից շուրջ 485 հազարի նպաստը, թոշակը չի ավելացվելու 2022-ին այն դեպքում, երբ միայն 2021-ին նվազագույն սպառողական զամբյուղն աճել է 20 տոկոսով, և հաջորդ տարի էլ, մեր կանխատեսումներով, առնվազն 10-15 տոկոս աճ է լինելու։ Աշխատող աղքատների և աշխատանքային կենսաթոշակ ստացող բազմահազար քաղաքացիների թոշակները, նպաստները չեն ավելանալու ահագնացող գնաճի ֆոնին, ինչը հակասոցիալական մոտեցում է, և վստահաբար կարելի է պնդել, որ այսպես շարունակվելու դեպքում 2022-ին մեր քաղաքացիներն ավելի վատ կապրեն, քան 2021-ին»,- ասաց պատգամավորը՝ կարևորելով պետության դերակատարումը։

«Սոցիալական պետությունը առնվազն արձանագրված գնաճի չափով պետք է ավելացնի սոցիալապես խոցելի խմբերին վճարվող կենսաթոշակները, նպաստները։ Շատ կարևոր է, որ ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ իրական աշխատանքի միջոցով պետությունը խթանի կոնկրետ ներդրումային ծրագրեր, պետք է փոխվի կառավարման մասնագիտական որակն ու վերաբերմունքը։ Հանրային-պետական շահը որևէ կերպ չի հատվում այս իշխանական խմբակի շահին»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այն, ինչ կատարվում է Ղազախստանի փողոցներում ժողովրդավարական գործընթացների հետ աղերս չունի

Հաջորդ գրառումը

Որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հրապարակախոսություն

Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառո՞վ չի հրապարակվել նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
Հաջորդ գրառումը

Որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական