Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2018-ից ի վեր գրեթե բոլոր ոլորտներում աննախադեպ ձախողումներ գրանցեց, որի հետեւանքով «հպարտ քաղաքացու» կյանքը գնալով վատացավ.Ստեփան Դանիյելյան

19/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասարակությունների կազմավորման հիմնական մոսելը իշխանությունից, միջին խավից ու ժողովրդական զանգվածներից կազմված եռանկյունու երեք կողմերի միջեւ եղած հարաբերությունների խնդիրը: Երբ իշխող դասը հենվում է ժողովրդական լայն զանգվածների վրա՝ թշնամի հայտարարելով միջին խավին, ականատես ենք լինում տոտալիտար (ամբողջատիրական) կամ ավտորիտար (բռնապետական) վարչակարգերի ձեւավորմանը: Այդպես էր Ստալինի, Հիտլերի իշխանավարման եւ լատինաամերիկյան դիկտատուրայի ժամանակ: Այդպես էր նաեւ հին ժամանակներում, օրինակ՝ Ներոնը ժողովրդի կողմից սիրված կայսր էր՝ որքան էլ նրա անօրինությունների մասին այսօր գրքեր կարդանք:Պատահական չէ, որ վարչակարգի համար անընդունելի անձինք հռչակվում էին «ժողովրդի», «ազգի», «ընտրյալ ռասսայի» թշնամիներ, եւ զանգվածը նրանց ընկալում էր իբրեւ «իր», այլ ոչ թե՝ իշխող խավի թշնամի։

Իսկ այն դեպքում, երբ տիրապետող դասը հենվում է միջին խավի վրա, կարող է առաջանալ օլիգարխիկ կամ ավտորիտար համակարգ։ Սա դասական սխեմայի պարզեցված ներկայացումն է։2018 թվականից առաջ աշխատում էր կիսաօլիգարխիկ սխեման, կոռուպցիայից շատերն էին օգտվում, առաջացել էր նաեւ միջին խավ եւ յուրաքանչյուր ոք գիտեր իր տեղը՝ ընդունո՞ւմ էր դա, թե ոչ՝ այլ հարց է։ Անշուշտ, դա արդար համակարգ չես անվանի, որովհետեւ չէին գործում սոցիալական լիֆտերը, չկար զարգացման հեռանկար եւ այլն։

2018 թվականից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն եւ վերը նշված եռանկյունին այլ հարաբերությունների վրա սկսեց կառուցվել։ Իշխանության եկած ուսապարկերի կողմից «ժողովրդի թշնամի» հայտարարվեց ըստ էության միջին խավը եւ հռետորաբանության հիմնական թեզ հռչակվեց «հպարտ քաղաքացին» («հպարտ պրոլետարիատը», «հպարտ արիացին», «հպարտ մուսուլմանը», «հպարտ օսմանցին»), իսկ կառավարության ծրագիրը դարձավ «ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ բյուջե վերադարձնելը»: Սա մեզ հիշեցնում է այդօրինակ այլ երկրների վարչակարգերի կարգախոսները։ Ռեժիմը պետք է մատնացույց անի թշնամիներին, ապացուցի ու բացահայտի նրանց ցավերը։ Ժանրի կանոններին հավատարիմ՝ իշխանությունը հանդես է գալիս ժողովրդի անունից եւ գործում է հանուն ժողովրդի։

Բնականաբար, նմանատիպ իշխանություն ունենում է նաեւ թշնամիներ, որոնց ցուցադրաբար «փռում է ասֆալտին», «ծեփում պատերին» կամ, լավագույն դեպքում, «կտրում թաթիկները»: Պետք է գոհ լինենք, որ գաղափարախոսական, ֆինանսական ռեսուրսներն ավելի առաջ գնալու հնարավորություն չեն տալիս։ Իմիջիայլոց հիմա ավելի լավ եմ սկսել հասկանալ կոմբոջիացի Պոլ Պոտայի հոգեբանությունը։ Սակայն «ժողովրդի իշխանությունը» 2018-ից ի վեր գրեթե բոլոր ոլորտներում աննախադեպ ձախողումներ գրանցեց, որի հետեւանքով «հպարտ քաղաքացու» կյանքը գնալով վատացավ, իսկ արժեհամակարգային ու անվտանգային խնդիրների մասին անգամ չարժե խոսել։

Ինչպես տեսնում ենք, ե՛ւ 2018-ից առաջ, ե՛ւ 2018-ից հետո «եռանկյունին» սխալ է կառուցվել։ Իսկ միգուցե մենք պետք է մտածենք «նոր եռանկյունի» կառուցելո՞ւ մասին։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դատարանն անվավեր է ճանաչել ոստիկանապետի հրամանը

Հաջորդ գրառումը

Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հրապարակախոսություն

Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի հաստատած Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը. Արա Զոհրաբյան

30/01/2026
Հաջորդ գրառումը

Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական