Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2֊րդ նախագահը տիրապետում է Հաղթելու արվեստին, և ես նրա մեջ եմ տեսնում Երկիրս վերստեղծողին. Սերժ Սրապիոնյան

22/05/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԱՐՕՐԻՆԱԿ, ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾՍփյուռքահայ մեր հանճարեղ բանաստեղծի՝ Մ. Իշխանի այս բանաձևումը մարդուն, մասնավորապես, հայ մարդուն երբևէ տրված ամենադիպուկ բնութագիրն է։ Իսկապես, ե՞րբ և ինչի՞ն է աներկբայորեն հավատում մարդ արարածը, ի մասնավորի՝ հայը։ Պարզվում է՝ այն ինչ պարզ է, հասկանալի ու տեսանելի, մարդը կասկածանքի տակ է դնում, ենթաշերտեր է որոնում, փորձում տողատակեր հայտնաբերել ու կարդալ դրանք, յուրովի մեկնաբանել։ Մինչդեռ նրա որոնածը հենց մակերեսին է, տեսանելի ու հասկանալի, պարզունակ լինելու չափ պարզ։ Այժմ՝ ըստ էության։ Երեք տարի առաջ մի քանի անհայրենիք ու մանկուրտ «արարածներ», ուսապարկները շալակած, Գյումրիից քայլեցին դեպի Երևան՝ համատարած ժխտման ու մերժման կարգավխոսով, սուտ ու պատիր ճղճղոցներով։ Եվ նրանց հաջողվեց սուտը ճշմարտի տեղ քայլեցնել, դեմագոգիան՝ իրականության, ամբոխավարությունը( կարդա՝ պոպուլիզմ)՝ ժաղովրդասիրության, կեղծիքը՝ իրականի, «քանդումի հեշտանքը»՝ «շինումի տաժանքի» տեղ հաստատել։ Եվ, չնայած ակնհայտ ապաշնորհ հնարքներին, մարդիկ հոժար գնացին ուղեղների լվացման «պրոցեդուրային»։Հիշենք Աբաջյան հերոսի կեղծ պապի, ապրիլքսանչորսյան մյուս՝ Արտուշ կեղծ պապի գործողությունները, «հայ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի» ամբոխահաճ ճղճղոցը և նման բազում օրինակներ։ Սրանք «անմեղ»օրինակներն են։Այնուհետև «արհավիրքներ իջան հայոց հողին»։ Հարկերն են ավելացվում՝ հանուն «ժողջանի» է, քանդում են կրթության, մշակույթի, սփյուռքի հետ միասնության կապերի ոլորտները՝ հանուն «ժողջանի» է, Երկիրը տարվում է ակնհայտ պայմանավորված պատերազմի՝ հանուն «ժողջանի» է։ Այդ նույն «ժողջանը» պատերազմին տալիս է ամենաթանկը՝իր ծաղկեհասակ զավակների արյունը, կյանքը, հանուն «ժողջանի» է։Անհասկանալի պարտություն և Արցախի նվիրաբերում ոսոխին՝ հանուն հայրենիքի բարգավաճման։ «Ինչ պետք ա, ու ինչ ուզում, էն էլ բանակցում ենք» ոճի շրջանակներում, բանավոր պայմանավորվածությամբ երկիրը մաս-մաս թշնամուն նվիրելը «100 %» Հայաստանի «օգտին» է ֆարսը նույնիսկ չըմբռնելը վերստին հաստատում են բանաստեղծի իրավացիությունը, թե՝Տարօրինակ, տարօրինակ մա՛րդ արարած,Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք,Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք,Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար,Դու կխեղդվես, շղթաներիդ չես հավատա։Կես դար առաջ՝ մեր օրերի մասին։Ահա, այսպես, երկիրը հոր սեփական ախոռի տեղ դրած մարդը, որ ճամարտակում է «սիրում եմ բոլորիդ» սիրտ խառնելու չափ տհաճ ոճով, շուրջ 1,5 տասնամյակ բամբասելով, աջուձախ մտացածին մեղադրանքներով «թալանչիների, մարդասպանների, սևերի» թշնամական կերպարներ մոգոնելով վարկաբեկեց հաղթանակներ կերտողներին, երկիրը անդունդից գերմարդկային ճիգերով հանողներին, բոլոր նրանց, ովքեր ոչինչ, ոչինչ չեն խնայել՝ կառուցելու համար «Երազի երկիր Հայրենիք»։Եվ «տարօրինակ, տարօրինակ մարդ արարածների» մի ստվար խումբ շարունակում է հավատալ մեծ, բայց խիստ պարզունակ այս «կոմբինատորին»։Եվ նրանք՝ երկրաստեղծները, ճշմարիտ երկրապահները ստիպված վերադառնում են։ Այո՛, ես նկատի ունեմ «Հայաստան» դաշինքն ու նրա առաջնորդին՝ ԼՂ պետական պաշտպանության կոմիտեի, ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։Եվ չեմ փորձի արդարացում ներկայացնել բոլոր նրանց, ովքեր եղել և շարունակում են մնալ կապիտուլյանտի ներարկած թույնի ազդեցության տակ և հաշիշամոլի երանությամբ վայելում են իրենց նիրվանան։Նրանք՝ այդ «տարօրինակ, տարօրինակ մարդ արարածները»,կմնան այդ «մոռացումի մշուշում», եթե անգամ թուրքը մտնի իրենց բակը, բայց չթակի իրենց դուռը։ Բայց հաստատ թակելու Է, թող չկասկածեն։Հիմա, երբ կապիտուլյանտի, «կիրթ ու բարեկամ» ալիևի «յոլդաշի» ու նրա խունտայի ուսապարկերի ստերի պարունակությունը սպառման մոտ է, մոգոնել են նոր , հրեշավոր «տրյուկ»։ Իբր թե Ռ. Քոչարյանի կողմնակիցները ընտրակաշառք են բաժանում։

Ստեղծում են «վկաներ», «ազնիվ» ընտրողների բանակ, որ «հաստատում են փաստերը»։Չեմ զարմանում։ Կեղծ պապիկից մինչև հանուն Հայրենիքի «անմարդաբնակ տարածքները» թշնամուն նվիրելը փաստարկողները այսպիսի «անմեղ» սուտն ի՞նչ է, որ չմոգոնեն։Իսկ նորմալ, ոչ տարօրինակ մարդ արարածը կմտածեր, թե ինչու՞ է վերադառնում Մեծ քաղաքականություն։ Նա ինքը իրեն բնորոշ պարզությամբ ու անառարկելի տրաբանությամբ փաստեց, որ կգերադասեր մնալ տանը, հարազատների ու ընտանիքի ջերմ մթնոլորտում՝ վայելելու իր իսկապես վաստակած հանգիստը։ Այո՛, վաստակած, քանի որ երտասարդության ու հասուն կյանքի տարիները անմնացորդ նվիրել է իր երկրին ու ժողովրդին, կերտել նրա ապահով ու զարգացող ապագան, բայց, ինչպես ինքն է ասում, նրան ստիպեցին վերադառնալ։ Ստիպեցին, քանի որ կործանում- ոչնչացնում են նրա ու համախոհների ստեղծածը։Մի բան խոստովանում են բոլորը՝ նրան ընդունողներն ու մերժողները, համակրողներն ու հակակրողները, հավանողներն ու չհավանողները։ Այն, որ այս քաղաքական գործիչը սթափ մտածող է, կշռադատող, հաշվենկատ, նպատակամետ, պատասխանատու, զերծ ավելորդ զգացմունքայնությունից, պարտություն չհանդուրժող ու հաղթանակներ կերտող, կասկածներ չկան։

Եվ ուրեմն ՝ նա չէր վերադառնա հանուն այն աթոռի , որ ջարդոտված է, ավերակված՝ ընդհուպ մինչև վերացվելուն մոտ։ Հետևաբար՝ սթափ միտքը պիտի հասկանա, որ Երկրորդ Նախագահը կամովին իր ուսերին է առել անձնազոհի քղամիդը, նա գնում է դժվարին ճակատամարտի, նա իրեն դնում է Հայրենիքի վերակերտման զոհասեղանին։Բայց նա տիրապետում է Հաղթելու արվեստին, նա հմուտ նավավար է և գիտե՝ ինչպես շրջանցել արհեստականորեն ստեղծված խոչ ու խութերը և բնական փոթորիկները։Նայե՛ք ձեր շուրջը և, եթե մտածել ու ունակությունը դեռ պահպանվում է, կհասկանաք՝ եթե ոչ նա, ապա ո՞վ։Ու ես բոլորովոն չեմ մտածում, թե ինձ կհամարեն քոչարյանական։ Հենց այդպիսին եմ, քանի որ նրա մեջ եմ տեսնում Երկիրս վերստեղծողին, հպարտությունս վերադարձնողին։Հ. Գ — Գիտեմ՝ ֆեյքագոմի կամակատար «տգիտության շուները» ( Մ. Նալբանդյան) անասելի ոռնոց կբարձրացնեն, «կվնգստան», բայց ես ու իմ ընտանիքը դրանից չենք վախենում։ Մենք ժողովրդական մի իմաստնություն էլ գիտենք. «Հաչող շունը կծան չի լինում»։ Ավելացնեմ՝ վնգստացնող լինում է։Եվ նրանց մասին է ասել միշտ իմաստուն Մուշեղ Իշխանը.Տարօրինա՛կ, տարօրինա՛կ մարդ արարած,Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփուդ վրա,Բայց խոցոտված քո մատներով արյունլվա,Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա։«Երանի՜ հավատացելոց»  

Սերժ Սրապիոնյան

ԵՊՀ դասախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը շարունակում է տարածքային կորուստներ կրել, չնայած նրան, որ պատերազմը ավարտվել է. Արթուր Վանեցյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի զինվորականների թիվը Սյունիքում 1000-ից ավելի է. իշխանությունը կորցնում է վերահսկողությունը.Վահե Հակոբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի զինվորականների թիվը Սյունիքում 1000-ից ավելի է. իշխանությունը կորցնում է վերահսկողությունը.Վահե Հակոբյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025

Երեկ նախկին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանն ինքնահավան հայտարարել է, թե իբր Հանրապետականները չեն գալիս եթերի իր մոտ։ Պետրոսը կրկին ստում...

ԿարդալDetails

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական