Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1932 թ. քարտեզը ևս «դեմ է» Շուռնուխի հրեշավոր վաճառքին

05/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլի՝ ՀԽՍՀ «սահմանների» մասին միֆերին անդրադարձել ենք:

Զանգելանի և Կուբաթլուի նախկին խորհրդային շրջանների՝ հայկական կամավորական ուժերի վերահսկողության տակ եղած հատվածները Փաշինյանի բանավոր և դավաճանական «ըմբռնման» արդյունքում թշնամուն հանձնելու իրողությանը ևս անդրադարձել ենք:

Թշնամուն հանձնվող ռազմավարական նշանակության դիրքերի հետ մեկտեղ թշնամու վերահսկողության տակ անցնող Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի մի շարք հատվածների հետ մեկտեղ վտանգվեցին նաև Սյունիքի մարզի արևելյան սահմանի ողջ երկայնքով տեղաբաշխված բնակավայրերը, որտեղ ապրելը գործնականում դարձավ անհեռանակարային: Ավելին, Փաշինյանի՝ Ալիևի հետ բանավոր և մութ պայմանավորվածության արդյունքում այսօր թշնամուն է հանձնվում Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի շուրջ կեսը. այդ հատվածում բնակվող շուռնուխցիներն արդեն վառում են իրենց տները  և լքում իրենց պատերազմի ողջ ընթացքում և մինչ օրս զենքով հերոսաբար պաշտպանած պապենական օջախները:

Մեր նախորդ անդրադարձներում փաստել էինք նաև, որ GPS (GlobalPositioningSystem) կոչվող   ամերիկյան նավիգացիոն համակարգի միջոցով պետական սահման որոշելը ոչ այլ ինչ է, քան քաղաքացուն պարզապես հիմարացնելու միջոցով պետության դեմ իրականացվող ծանրագույն հանցագործություն՝ դավաճանություն։ Վերստին պնդենք. GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝  միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմին կամ միջազգային արբիտրաժ։

Խորհրդային քարտեզները մատնանշելով՝ մենք նաև ցույց էինք տվել, որ, օրինակ, 1961 թ. ՀԽՍՀ ատլասում Գորիս-Կապան մայրուղին Հայաստանի ԽՍՀ կազմում է:

Ստորև կներկայացնենք մի շատ արժեքավոր խորհրդային քարտեզ՝ 1932 թ. ՀՍՍՀ (Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն) քարտեզը:

Սա քարտեզի՝ Սյունքի մարզը ներկայացնող հատվածն է:

Իսկ այս հատվածում խոշոր պլանով ներկայացնում ենք խնդրո առարկա Շուռնուխ գյուղը, որը, ինչպես տեսնում ենք, ամբողջությամբ ներառված է ՀՍՍՀ կազմում, իսկ Սովետական Ադրբեջանի վարչական սահմանը գտնվել է գյուղից բավականին հեռավորության վրա:

Եզրակացնենք.

  • սահմանների որոշման՝ ներկայումս տեղի ունեցող գործընթացը և դրա հետևանքով հայկական բնակավայրերի հանձնումը թշնամուն, Փաշինյանի իշխանության կողմից թշնամու  հետ բանավոր և դավադիր պայմանավորվածության արդյունք է, և այն որևէ առնչություն չունի անգամ խորհրդային ժամանակահատվածում գոյություն ունեցած իրողությունների հետ:
  • GPS ամերիկյան նավիգացիոն համակարգի շահարկումը էժանագին և ծիծաղելի հնարք է, որի միջոցով  Փաշինյանի իշխանությունը քողածածկում է հայրենիքի դեմ իրոգործվող դավադիր ծրագրի հերթական փուլը:

Վահե Սարգսյան 

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, վերականգնելու մեր հայրենիքը․ Միքայել Մինասյան

Հաջորդ գրառումը

Երկիրը կդժվարանա կատարել իր սոցիալական նվազագույն պարտավորությունները, աղքատությունը կխորանա, բայց իշխանությունն այժմ առաջնորդվում է պոպուլիզմով՝ տվյալ պահին ֆեյսբուքյան գրառում ապահովելով. տնտեսագետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

Երկիրը կդժվարանա կատարել իր սոցիալական նվազագույն պարտավորությունները, աղքատությունը կխորանա, բայց իշխանությունն այժմ առաջնորդվում է պոպուլիզմով՝ տվյալ պահին ֆեյսբուքյան գրառում ապահովելով. տնտեսագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական