Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1920-ի իրավիճակը կրկնվեց 2020-ին. հիմա էլ ոչ հայանպաստ սցենարների վերաբերյալ կուլիսային քննարկումներ է տեղի ունենում Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ

17/03/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներկայումս տեղի ունեցածը Կարսի և Մոսկվայի պայմանագրերից չքաղած դասերի հետևանք է եւ այդ պայմանագրի 100- ամյակը պետք է լինի ազդակ՝ վերաարժեվորելու մեր մոտեցումները և գնահատելու քայլերը, որպեսզի հետագա սխալները հնարավորինս քիչ լինեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

«Խոսելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին՝ նախևառաջ պետք է դիտարկել այդ ժամանակ ստեղծված տարածաշրջանային միջազգային իրավիճակը, ինչպես նաև մեր անմիջական տարածաշրջանում ստեղծված ուժերի դասավորվածությունը, և այն, որ պայմանագրից որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմում Հայաստանը պարտվել էր և զիջել էր իր տարածքների մեծ մասը, թուրքական զորքը հասել էր մինչև Գյումրի։ Մինչ այդ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ադեկվատ չէր գնահատել իրավիճակը և դաշնակցային հարաբերություններ ուներ Մեծ Բրիտանիայի հետ, որն այդպես էլ օգնության չհասավ Հայաստանին»,-ասաց պատմաբանը՝ արձանագրելով, որ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը այս ամենի հետևանքներն են:

Զրուցակիցը կարծում է, որ այդ ժամանակ Հայաստանը և հայ ազգն ունեցել է ընտրության հնարավորություն՝ վատի և վատագույնի միջև: Կարսի պայմանագիրը վատն է, բայց, այնուամենայնիվ, այդ պայմանագրով Հայաստանին մնում էին այն տարածքները, որի վրա հետագայում ձևավորվեց այսօրվա ՀՀ-ն և հայ ազգը հնարավորություն էր ստանում գոնե փորձել վերակազմակերպել իր պետականությունը և ձևավորել այն դիրքերը, որի վրա կկարողանար զարգանալ հայ ժողովուրդը.

«Կարսի պայմանագիրը, իհարկե, ծանր պայմանագիր է, որով Թուրքիային զիջվել են պատմական Հայաստանի մեծ մասը, այնուամենայնիվ, այն կտրել կոնտեքստից և դիտարկել միայն պայմանագիրը ճիշտ չէ: Պետք է դիտարկել ամբողջությունը, նախադրյալները, որոնք հանգեցրին դրան, ռազմական վիճակը, քաղաքական և միջազգային իրավիճակը: Մենք մշտապես տեսել ենք այս ամենի մի դրվագը և խոսել, որ ռուս-թուրքական պայմանավորվածությամբ հայկական տարածքները զիջվել են Թուրքիային՝ մոռանալով, որ այդ իրավիճակը ձևավորվել է նաև մեր սխալի պատճառով, մեր վարած ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով»,-ասաց Մելքոնյանը՝ վստահեցնելով, որ պայմանագրի 100- ամյակը պետք է լինի ազդակ՝ վերաարժեվորելու մեր մոտեցումները և գնահատելու նաև մեր քայլերը, որպեսզի հետագա սխալները հնարավորինս քիչ լինեն.

«Ցավոք, այդ դասերը մենք դեռ չենք քաղել և այն, ինչ տեղի է ունենում հիմա Կարսի և Մոսկվայի պայմանագրերից չքաղած դասերի հետևանք է»,-ասաց զրուցակիցը:

Պատմաբանը կարծում է, որ շատ զուգահեռներ կան 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների և ներկայի միջև: «1920-ի իրավիճակը կրկնվեց 2020-ին: 1920-ին կար հայ-թուրքական պատերազմ, Թուրքիայի ռազմական ագրեսիա, կար Հայաստանի ոչ ադեկվատ կողմնորոշում, սխալ արտաքին քաղաքականություն և կար ռուսական գործոն, որի հետ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը չէր աշխատում: Ստացվեց այնպես, որ հայ-թուրքական պատերազմում Հայաստանը պարտվեց, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չտվեց արդյունքներ, քանի որ եվրոպական մեր «բարեկամները» չհասան օգնության: Ռուսաստանը միջամտեց և, այնուամենայնիվ, ձևավորվեց հարաբերական խաղաղություն և հետևեց այս պայմանագիրը»,-ասաց Մելքոնյանը և ավելացրեց.« 2020-ին համանման իրավիճակ է՝ թուրք-ադրբեջանական հարձակում Հայաստանի վրա, Հայաստանի իշխանության տոտալ անգործություն և տգիտության բարձրագույն աստիճան իշխանության վերնախավում և սխալ արտաքին կողմնորոշում, մեր դաշնակցի հետ սխալ աշխատանք և ռուսական գործոն, որը միջամտեց և ստեղծվեց այն իրավիճակը, որում հիմա գտնվում ենք՝ հարաբերական անդորր, նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարություն»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա՝ հիմա էլ, ըստ էության, կուլիսային ինչ-որ քննարկումներ է տեղի ունենում Հայաստանի-Ադրբեջանի և Հայաստանի և Թուրքիայի միջև, որտեղ ոչ հայանպաստ սցենարներ են քննարկվում, և չի բացառվում, մենք հիմա էլ ունենանք մի պայմանագիր, կամ փաստաթուղթ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը լինելու է նույնքան տրավմատիկ և ցավալի, որքան եղել է 100 տարի առաջվա Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Զրուցակիցն արձանագրում է, որ պատմությունը դասեր է տալիս, որոնք պետք է սովորել, սակայն Հայաստանի այսօրվա իշխանությունները դասեր որևէ կերպ չեն քաղել և պատմությունը ցավալի ձևով կրկնվում է:

«Իշխանության ներսում բացահայտ ռուսատյաց շրջանակները այն տրամադրությունները, որ ունեին մինչ իշխանության գալը, շարունակեցին նաև իշխանության գալուց հետո: Անտրամաբանական կլիներ կարծել, որ ռուսատյաց պաշտոնյաները կարող էին լավ հարաբերութուններ կառուցել Ռուսաստանի հետ և դրանք ուղղել՝ ի նպաստ Հայաստանի շահերի: Սա կանխատեսելի սցենար է, այն քայլերը որոնք արվեցին իշխանությունների կողմից բերեցին այս իրավիճակին: Ինչ վերաբերում է պատերազմին՝ կարծում եմ, որ պետք է ոչ թե մտածել, թե պատերազմի դեպքում ինչ ձեռքբերումներ և կորուստներ կարող են լինել, այլ այն՝ ինչպես կարող էինք կանխել պատերազմը, որի հնարավորությունները կային, բայց իշխանությունների սխալ քաղաքականության հետևանքով ստեղծվեց պատերազմական իրավիճակ»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստոլտենբերգը դաշինքին սպառնացող սպառնալիքների շարքում ընդգրկեց ՌԴ-ն ահաբեկչության հետ միասին

Հաջորդ գրառումը

Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել աշխարհում երկրորդ տեղը նավթի արդյունահանման ոլորտում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել աշխարհում երկրորդ տեղը նավթի արդյունահանման ոլորտում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական