Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օնիկ Գասպարյանը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին

10/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պոլիտէկոնոմիյա վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է, –

Հունվարի 11-ին Մոսկվայում արձանագրվելու է հերթական «նոյեմբերի 9», այսինքն՝ լինելու է հերթական խայտառակությունն ու մեր կապիտուլյացիան:

Նիկոլը Մոսկվա է մեկնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար՝ այն հաշվարկով, որ դա կօգնի իրեն պահել վարչապետի աթոռը: Դա նշանակում է, որ Մոսկվան մենակ է մնալու հայկական շահերի պաշտպանության հարցում ու դա անելու է այնքանով, որքանով իր շահերը կպաշտպանվեն: Մնացածը Ադրբեջանի շահն է: Հայաստանը Մոսկվայում հունվարի 11-ին ներկայացուցիչ չի ունենալու:

Աշխարհը զարմացած է, իսկ թուրքերն ու ադրբեջանիցները՝ ուրախացած, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը դեռ ղեկավարում է ՀՀ-ն:

Մեզ մոտ բոլորը բոլորին մեղադրում են այն բանի համար, որ բոլորը ճառ ասող են, իսկ զանգ կախող, այն է՝ Նիկոլին վարչապետի աթոռից հեռացնող (քաղաքական կամ այլ ճանապարհով) չկա: Բոլորը մեղադրում են, բայց սխալ հասցեով:

Հիմա բացատրեմ, թե ինչն ինչոց է:

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմի ու պարտության համար ինքը թիվ մեկ մեղավորը չէ, սակայն իրականում հենց նա՛ է թիվ մեկ մեղավորը: Բայց նա միակ մեղավորը չէ:

Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ համանման իրավիճակներում եթե կապիտուլյացիայի տարած պետության ղեկավարը ինքնակամ չի հեռանում, ապա նրան հեռացնում են: Որպես կանոն՝ ռազմական հեղաշրջման միջոցով: Օրինակ՝ եթե Սևրի պայմանագրից հետո թուրք զինվորականներն իրենց ձեռքը չվերցնեին պետությունը և Աթաթուրքը պետականամետություն չցուցաբերեր, ապա այսօրվա Թուրքիան չէր լինի:

Ասածս այն է, որ եթե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը սեպտեմբերի 27-ից առաջ, պատերազմն սկսելուց մի քանի օր անց զեկուցագրեր է ներկայացրել, որ մենք խնդիրներ ունենք և պետք է կանգնեցնել պատերազմը, բայց ՀՀ վարչապետը չի արել դա ու դեռ մի բան էլ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո հայ զինվորներին գիտակցաբար տարել է մսաղացի մեջ՝ անտեսելով նաև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հորդորներն ու Պուտինի առաջարկները, ապա Օնիկ Գասպարյանը լեգիտիմ իրավունք ուներ և պարտավոր էր քայլերի դիմել:

Գասպարյանը կա՛մ պետք է հրապարակավ խոսեր խնդիրների մասին, ճշմարտությունը ներկայացներ մեր ժողովրդին ու հրաժարական տար՝ կոչ անելով քաղաքական ուժերին, իշխող խմբակցությանն ու ժողովրդին հեռացնել Նիկոլին, կա՛մ պետք է իր ղեկավարած կառույցով հեռացներ Նիկոլին՝ փրկելով Արցախի պետականությունը, մեր զինվորների կյանքն ու Հայաստանի սահմանները: Օնիկա Գասպարյանը չի արել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ քայլը:

Փաստորեն, Օնիկ Գասպարյանը շատ լավ իմանալով, որ մեր զինվորները թուրքական «Բայրաքթարների» զոհ են դառնում, քայլ չի արել:

Ավելին՝ նոյեմբերի 9-ից հետո Գասպարյանը շարունակել է սպասարկել Նիկոլ Փաշինյանի աթոռային շահը և նպաստել ՀՀ-ի փակուղու առաջ հայտնվելուն ու մեր շարունակական պարտություններին:

Սա պետք է հստակ արձանագրվի, որպեսզի մեր ժողովուրդն իմանա, որ միայն Նիկոլով չի դավաճանվում մեր երկրի շահը: Նիկոլն ունի համախոհներ կամ հնազանդ կամակատարներ, որոնք հավասար պատասխանատվություն են կրում ու ոչ պակաս մեղավոր են:

«Ես ի՞նչ կարող եմ անել» ձևակերպումը չի ընդունվում: Օնիկ Գասպարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին:

«Տակից» ընդդիմության հետ կապ պահելն ու խաղեր տալը զինվորականին վայել պահվածք չէ: Կողմնորոշվե՛ք, պարո՛ն գեներալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքացիները առավոտյան հավաքվելու են Զվարթնոց օդանավակայանում՝ արգելելու դավաճան Նիկոլ Փաշինյանին մեկնել Մոսկվա

Հաջորդ գրառումը

Զանգելանում 14 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Զանգելանում 14 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական