Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարվաճառում, Քաշաթաղում Ադրբեջանը կուտակած զորք ունի՝ հրետանի, հրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ. Աբրահամյան

27/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ են ուզում հանրությանը համոզել, երբ ՊՆ-ի, ԳՇ-ի, դեռ չեմ խոսում՝ տարբեր քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք, պնդում են, թե ՀՀ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների թիվը չի անցնում 1000-ը: 

Երբ սրա մասին քաղաքացիական դեմքեր են խոսում, մտածում եմ՝ թեմայից անտեղյակ մարդիկ են, «վերևից» մի բան ասել են, իսկ իրենք էլ կրկնում են, բայց որ դրա մասին զինվորականներն են խոսում՝ փորձելով ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկվում է, այդքան էլ շատ չեն մեր տարածքում գտնվող ադրբեջանցիները, արդեն մտահոգություն է առաջացնում:

Իսկ ի՞նչ տարբերություն, սահմանի տարբեր հատվածներում՝ մի քանի հարյուր մետրից մի քանի կմ առաջ եկած ուժերի թիվը 800 է, թե՞ 1000:

Արդյո՞ք ձեր վերլուծություններում հաշվի է առնված այն հանգամանքը, որ առաջնագծի մյուս հատվածում՝ այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառում, Քաշաթաղում, օրինակ՝ հրետանի, հրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայվել:

Ընդ որում՝ դրանց տեղակայումը, որքան ես եմ հասկանում, սկսվել է ադրբեջանական ներխուժումից հաշված ժամեր հետո:

Հասկանալի է չէ՞, որ այս պահին ՀՀ սահմանների ներսում գտնվող ադրբեջանական ուժերն իրենց թիկունքում ունեն ռեզերվային ուժեր, այդ թվում՝ հրթիռա-հրետանային ստորաբաժանումներ, ԱԹՍ-ներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ և այլն:

Առաջնագծի այսպիսի խիտ ռազմականացման պարագայում ի՞նչ կարևոր է, թե ադրբեջանական զորքերը ինչ խորության վրա որքան են: Եթե այս պահին իրենց վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի կամ Քաշաթաղի հյուսիսային հատվածում Ադրբեջանը կուտակած զորք ունի, բուն ՀՀ տարածքում գտնվող 600, 800 կամ 1000 զինծառայող ունենալու հանգամանքը, իրադրությունում որևէ լուրջ տարբերություն չի մտցնում:

Սրանք հանրությանն ամեն գնով փորձում են խճճել երկրորդական, երրորդական թեմաներում, իսկ իրենց բուն գործառույթների չկատարումը, դրանով պայմանավորված՝ աճող անվտանգային նոր սպառնալիքները, իրադրության հետագա ծանրացումը բարդել միջազգային հանրության վրա, առաջին հերթին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի վրա:

Իշխանությունը երկիրը նոր ողբերգության տանելու ճանապարհին է, իսկ պատասխանատվության և մեղավորության հարցը հենց սկզբից դրվում է դաշնակիցների, հարևանների, այս հարցով շատ թե քիչ ներգրավվածություն ունեցող բոլոր սուբյեկտների վրա՝ ի դեպ, ամենաքիչը Թուրքիայի և Ադրբեջանի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովը մեկնաբանել է Կրավչուկի խոսքերը շփման խմբի համար նոր վայր փնտրելու մասին

Հաջորդ գրառումը

Գերեվարության պատճառը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Հրապարակախոսություն

Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն «փողերի լվացում» որակելն իրավապահ մարմիններին ուղղված հրահանգավորում է

25/11/2025
Հրապարակախոսություն

Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք. Փոլ Փոլման

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». վերլուծություն

24/11/2025
Հաջորդ գրառումը

Գերեվարության պատճառը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական