Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի հետ, բայց իշխանությանը դեմ. «ուլտրաընդդիմադիրները»

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդիմությունը՝ որպես կանոն ու չգրված օրենք, պետք է պահանջի իշխանության հրաժարականը, որ ինքը գա իշխանության: Բայց մեր երկրում իրեն ընդդիմադիր համարող քաղաքական գործիչը կարող է քաղցր-մեղցր գրկախառնվել պետության գլխին կանգնած անձի (տվյալ դեպքում՝ վարչապետի հետ), բայց պնդի, թե ինքը ընդդիմություն է:

Փաշինյանի դուռը գնացողների ու նրա հետ սիրառատ քննարկումներ ունեցող «ընդդիմադիրներին» կարելի է մի քանի ընկերների ակումբ անվանել: Նրանք թեեւ 2020-ի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո Փաշինյանի հասցեին խիստ քննադատողական տեքստեր էին ասում, բայց որոշ ժամանակ անց, չգիտես՝ ինչպես, փափկեցին ու լայն ժպտալով շտապեցին կառավարական հանդիպումների: Առավել ճարպիկները սկսեցին իշխանության ջրաղացին ջուր լցնել ու պաշտպանել Փաշինյանի՝ «բա նախկինների ժամանակ լա՞վ էր» ծեծված, անդուլ թեզով սնել՝ իրենց շրջապատի մի քանի մարդկանց:

Բոլորովին այլ է «ուլտրաընդդիմադիր» Էդմոն Մարուքյանի  ու «Լուսավոր Հայաստանի» կարգավիճակը: ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի միջնորդույթամբ մի սեղանի շուրջ նստած ու «Ելք» դաշինք հիմնած երբեմնի թիմակիցներն ի շրջանս յուր են արել, այժմ էլ «ջան են ասում, ջան՝ լսում»: 2018-ի իշխանափոխությունից հետո Փաշինյանի հետ մեկտեղ «նախկինների» մասին հրճվանքով արտահայտվող Մարուքյանը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի հետ հանդիպում-առանձնազրույց ունենալուց էլ չէր հրաժարվում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո նա նույնպես, քարը քարին չթողնելով, Լեւոն Տեր-Պետրոսյանի «ազգակործան պատուհաս» միտքը շուրթերին՝ պնդում էր, թե պարտված ղեկավարը պետք է հեռանա, այժմ սակայն Փաշինյանի կաբինետում հատուկ հանձնարարություններով դեսպան է աշխատում ու չգիտես՝ ինչ տրամաբանությամբ իրեն «կլասիկ» ընդդիմադիր համարում: Մարուքյանն ինչպես որ այսօր է արդարացնում Փաշինյանի քայլերը, նույնպիսի ջերմեռանդությամբ նաեւ պատերազմից մի քանի ամիս առաջ էր պատմում իր ու Նիկոլ Փաշինյանի քաղցր-մեղցր-դառը սրճախմության մասին: Փակ դռների հետեւում ու գաղտնի ռեժիմով սուրճը վայելելիս՝ Փաշինյանը լուսավորականին վստահեցրել էր, որ Արցախի մասով անհանգստանալ պետք չէ: «Այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված»,- վերոնշյալ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարում էր Մարուքյանը:

Փաշինյանական «ընդդիմության» ներկայացուցիչներից մեկն էլ Դավիթ Սանասարյանն է, որ Փաշինյանի կաբինետում պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնն էր զբաղեցնում: Նա վարչապետի՝ Արցախի նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունից հետո ահազանգել էր, թե «պետք է կանգնեցնել այդ մարդուն»: Վերջերս սակայն մոռանալով Փաշինյանին կանգնեցնելու իր ահազանգի մասին, գնացել ու հանդիպել է Փաշինյանին ու փարատել իր հուզմունքը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերոստրատը ճիշտ էր

Հաջորդ գրառումը

Իրանն ընդդիմանում է Թուրքիայի հիդրոքաղաքականությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հրապարակախոսություն

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը

20/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանն ընդդիմանում է Թուրքիայի հիդրոքաղաքականությանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական