Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը մեզ սպառնում է նոր պատերազմով՝ համարելով, որ տարածքներ հանձնելով պատերազմ է կանխել. Տ. Աբրահամյան

28/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ դիմել էի իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է, այսպես ասած, Զանգելանի եւ Ղուբաթլուի մի քանի հատված հանձվել Ադրբեջանին այն պարագայում, երբ դա չէր տեղավորվում նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարության դրույթներին։ Նույն հարցադրումը, նույն հիմքով արել էի՝ կապված Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի եւ Դիզափայտ լեռան մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Իրավապահները բնականաբար չարձագանքեցին, որովհետեւ լավ գիտեին, թե ինչ է տեղի ունեցել եւ իրենք հավասարապես կրում են դրա պատասխանատությունը։

Եվ ահա երեկ, այդ հարցադրումներից պատասխանը ստացա Նիկոլ Փաշինյանի՝ Հ1-ին տված հարցազրույցից։

Փաստորեն, ճիշտ էին բոլոր այն պնդումները, որ դրանք առանց հիմքի, բառիս բուն իմաստով, հանձնվել են Ադրբեջանին։ Դրա մեջ մտնում են Կապան-Գորիս ճանապարհահատվածն ու մի քանի բնակավայրեր։

Վարչապետը նշեց, որ այդ տարածքների հանձնումը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն դրա հետ կապված բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ որպես պատճառ նշելով հնարավոր պատերազմի ռիսկը։

Հասկանում ե՞ք ինչ է կատարվում․ վաղը նույն Փաշինյանը կարող է հայտարարել, որ Ադրբեջանը պահանջել է Մեղրի կամ Վարդենիս քաղաքը՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատերազմով ու այդ հիմքով Ադրբեջանին նորանոր տարածքներ կզիջի։

Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերը, որոնք, այսպես ասած, նախկին ԼՂԻՄ Հադրութի շրջանի բնակավայրեր էին ու Փաշինյանի վկայակոչած անվտանգության գոտու շրջաններից չէին, նույն բանավոր պայմանավորվածությամբ հանձնվել են Ադրբեջանին։

Ու Փաշինյանն անպիսի անմեղ, տեղ-տեղ հպարտ դեմքով է խոսում լրացուցիչ հանձնված շրջանների մասին, կարծես հերոսություն է արել։ Ու հերիք չի նա այդպես է ներկայացում, մի բան էլ մեզ սպառնում է նոր պատերազմով՝ համարելով, որ  տարածքներ հանձնելով պատերազմ է կանխել, մարդկային կյանքներ փրկել։

Թե էլ ի՞նչ գաղտնի կամ բանավոր պայմանավորվածություն ունի Ադրբեջանի հետ, երկար չպատմեց։

Մի խոսքով, արդեն ամեն ինչ լրիվությամբ պարզ է՝ նաեւ Փաշինյանի վկայություններով, ափսոս, որ համապատասխան ինստիտուտները ոչնչացված են, դրանց ղեկավարները նույնիսկ բարոյականություն չունեն դիմում գրելու եւ հեռանալու, էլ չեմ խոսում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի հիման վրա գործընթաց սկսելու մասին»,- գրել է Աբրահամյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Շիշը կոխելու եմ ոռդ…». «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (Շիշ բռնողը)՝ ցուցարարին

Հաջորդ գրառումը

ԱԺ շենքի մոտից ցուցարարներին բերման ենթարկելու հրահանգ է տալիս անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը. Սուրենյանց

25/11/2025
Հրապարակախոսություն

Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն «փողերի լվացում» որակելն իրավապահ մարմիններին ուղղված հրահանգավորում է

25/11/2025
Հրապարակախոսություն

Եկե՛ք Ռուբենին և Ադրբեջանում դեռ պահվող բոլոր մյուս հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու կոչ անենք. Փոլ Փոլման

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանալեզու մամուլը շատ ագրեսիվ ու վտանգավոր կերպով մեր երկրի տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան». վերլուծություն

24/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ շենքի մոտից ցուցարարներին բերման ենթարկելու հրահանգ է տալիս անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական