Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փաշինյանը գլուխը պատին է տալիս․ Թող ռադը քաշի՝ գնա, մարդիկ կգան, բանակցային գործընթացով ամեն ինչ տեղը կբերեն». Էդուարդ Շարմազանով

29/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի վարչական շրջաններում ունեցած հանդիպումների շրջանակներում կրկին անդրադարձել է նախկին իշխանություններին։ Նա խոսելով պատերազմի մասին՝ ասել է, որ այդ ամենը նախկին իշխանությունների բանակցությունների արդյունքն է։

«Էս, ինչ որ տեղի ա ունեցել դե ֆակտո, դե յուրե իրանց բանակցածն ա 30 տարի, հասկանո՞ւմ եք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ ասաց, որ պատերազմի պատճառները նախկինների վրա գցելով՝ Նիկոլ Փաշինյանը «գլուխը պատին է տալիս»։

«Նիկոլ Փաշինյանն էր մեծաբերանի նման ասում, որ բանակցությունները սկսել է իր սեփական կետից, խորհրդարանում ասում էր՝ ինչ պետք է՝ այն էլ բանակցում է, նա ու իր թիմն էին ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, ասում էր՝ թող Ռուսաստանն ադապտացվի, հուլիսյան մարտերից հետո էլ ասում էր՝ մեր բանակը տարածաշրջանում ամենահզոր բանակն է։

Նա 44-օրյա պատերազմի ժամանակ ասում էր, թե՝ չկասկածեք՝ հաղթելու ենք, հիմա ի՞նչ է լոլո կարդում հայ ժողովրդի գլխին։ Նիկոլ Փաշինյանը հիմնական մեղավորն է, հիմնական պատասխանատուն է, ու նա քաղաքական դիակ է, ու ինքը պետք է գնա, այլ տարբերակ չկա։ Մեր բանակցած փաթեթի լավագույն բնորոշումը տվել է Նիկոլի ընկեր Ալիևը, երբ 2016 հոկտեմբերին ասում էր, թե իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք «Նիկոլը կզել է, ծնկի է եկել» Ալիևի առաջ։ Հետևաբար, ինչպես նկատեց Էդուարդ Շարմազանովը՝ նախկինները պատերազմի հետ ի՞նչ կապ ունեն, նախկինների ժամանակ պատերազմ է եղել, որը 4 օրում կանգնեցվել է, Ալիևն է խնդրել, որ պատերազմը կանգնեցնեն։

«Մեր բանակցություններում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ է եղել, 2016 թվականի պատերազմից հետո էլ Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նախկին իշխանությունները պատերազմը հաղթել են, ի՞նչ է այդ կապիտուլյանտ հողատուն կախվել նախկինների քաղաքական կապիտալից։ Թող ռադը քաշի՝ գնա, հիմա էլ ուշ չէ, թող գնա, մարդիկ կգան, բանակցային գործընթացով ամեն ինչ տեղը կբերեն»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ իբր Ալիևը կառուցողական է, ուստի, եթե վատ բանակցային ժառանգություն է ստացել, ինչպե՞ս էր ասում, որ Ալիևը կառուցողական է։

«Նախկիններն իրեն ժառանգել են հայկական Արցախ, Շուշի, Հադրութ, Մատաղիս, Թալիշ, ազատագրված 7 շրջաններ, հայկական Սոթք ու Շուռնուխ, Սև լիճ, որն ինքը մսխել է։ Այսօր այդ կապիտուլյանտը հոգեվարքի մեջ է, վախից գոռգոռում է, բայց գոռա-չգոռա՝ պետք է գնա։ Նախկիննե՞րն են մեղավոր, որ այսօր ՀՀ պետական տարածքից հայ զինվոր են գերեվարում, որ նոյեմբերի 9-ից հետո հարյուրավոր գերիներ ունենք, որ թուրքերը մտնում են մեր սահման, բայց մի անգամ օդ չեն կրակում, որ նոյեմբերի 9-ից հետո տարածքներ է տալիս։ Նախկինները մի բանում են մեղավոր, որ իր նման քաղաքական գործիչն առհասարակ հայտնվել է քաղաքականության մեջ, բայց ոչինչ, սխալը կուղղենք՝ ժողովրդի հետ միասին։ Ինքն այսօր ցույց տվեց, որ պրծած գործիչ է, քաղաքական դիակ, տեսնում է, որ օր օրի պրծնում է՝ ուզի թե չուզի, իր ստերն այլևս որևէ մեկի վրա չի ազդում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բանակցությունները սկսել է սեփական կետից. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀԿ-ն համբերության կոչ է անում կորոնավիրուսի ծագումը պարզելու հարցում

Հաջորդ գրառումը

ՔՊ-ի հետ հետընտրական դաշինքի ձևավորումը բացառող և կապիտուլյանտի շահերը բացահայտ սպասարկող քաղաքական ուժերը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ի հետ հետընտրական դաշինքի ձևավորումը բացառող և կապիտուլյանտի շահերը բացահայտ սպասարկող քաղաքական ուժերը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական