Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում. Թադևոս Ավետիսյան

29/06/2021
- Վերլուծություն, Տեսադարան, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

AZGonline-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Թադևոս Ավետիսյանի հետ:

– Պարոն Ավետիսյան ինչպե՞ս կնկարգրեք Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը: Ի՞նչ վիճակում է այն գտնվում:

  • Ընդհանուր գնահատումը հետևյալն է, որ շարունակում է դեռևս անկումը և տնտեսությունը զարգացման նշաններ ցույց չի տալիս: Մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.3% հունվար-մայիս ամիսների աճը ըստ էության դա չի նշանակում, որ տնտեսությունը իրականում վերականգնվում է, որովհետև դրան զուգահեռ միջին գնաճը՝ պաշտոնական վիճակագրությամբ, գերազանցում է  տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին, այսինքն՝ վերջինս 5.5% է: Եթե մենք տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը նայենք, այստեղ հիմնականում 14%  աճել է շինարարությունը և, ըստ էության, սա ավելի շատ ճանապարհաշինության, ասֆալտապատման աշխատանքներն էին՝ նախընտրական դրդապատճառներով պայմանավորված: Աճել է նաև առևտուրը, յոթից մի քիչ ավել տոկոս, որը բերել է ընդհանուր ցուցանիշի աճին, այստեղ էլ ասենք, որ օրինակ՝ սննդամթերքի գնաճը մոտավորապես 7.5% է, այսինքն՝ գրեթե այնքան,  որքան գնաճը: Կարճ ասած այստեղ իրական հատվածի աճ մենք չունենք՝ նախորդ տարվա համեմատ: Դա երևում է նաև արդյունաբերության ցուցանիշով: Արդյունաբերության ցուցանիշը նույն է ինչ որ նախորդ տարի, այստեղ գրեթե փոփոխություն չկա, բայց արդյունաբերական ապրանքների գները աճել են  9% և ավել: Այսինքն եթե գնաճով ֆիլտրենք,  մենք ունենք մոտավորապես երկնիշ անկում՝ արդյունաբերության ոլորտում և սա այն դեպքում՝ վերաբերում է բոլոր ցուցանիշներին,  երբ նախորդ տարի մարտից սկսած տնտեսական համատարած սահմանափակումներ էին գործում՝ COVID-19-ով պայմանավորված, այսինքն՝ այստեղ կա նաև բազայի էֆեկտը:

– Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մեր տնտեսությունում ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, ի՞նչ բացասական կամ դրական փոփոխություններ եղան:

– Համախառն ներքին արդյունքի աճը մոտ 2.5-3 անգամ զիջել է պետական պարտքի աճի ցուցանիշին, սա խիստ մտահոգիչ է: Այսինքն պետական պարտքը աճել է շատ ավելի բարձր տեմպով, իսկ այս պարագայում օրինակ՝ 2019թ-ին , երբ ունեցել ենք 7.5-7.6% տնտեսական աճ, համախառն ներքին արդյունքի աճ, նույնիսկ այդ պարագայում երբ այն հիմնականում պայմանավորված էր ներկրվող ավտոմեքենաների ծավալի աճով և այդ ամենին գումարած էապես ավելացավ հանքահումքային արդյունաբերությունը ու մեծ հաշվով տնտեսական կառուցվածքում՝ նույն 2019 թվականին, արտահանման շեշտակի աճ չենք ունեցել: Նաև չենք ունեցել ամենակարևորը՝ կապիտալ ներդրումների ներհոսքի ավելացում: Խոսքս վերաբերում է արտասահմանյան կապիտալի  և առհասարակ օտարերկրյա ներդրողների թվի նվազմանը: Կայուն կերպով աճ է գրանցել կառավարության խմբակի պարգևավճարները:
Սա է ընդհանուր իրավիճակը: Տոտալ ձախողումներ են հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

– Օրերս ականատես եղանք, որ Արմավիրի մարզի բնակիչները ջրի խնդիր ունեն: Որտե՞ղից է գալիս այս խնդիրը:  Ռեսուրսները ճիշտ չեն կառավարվում, թե՞ խնդիրը այլ տեղում է:

– Տեսեք, տապալում են, բանաձևը սրանց հետևյալն է. տապալում են կոնկրետ խնդիր և դրա համար սկսում են գտնել մեղավորներ, ասենք ասում են՝ գյուղացիներն են մեղավոր, որովհետև ջուրը արդյունավետ չեն օգտագործում և այլն, և այլն:

– Ի՞նչ է անհարժեշտ մեր տնտեսությանը, որպեսզի այն կայուն զարգանա:

– Անհրաժեշտ է որպեսզի ունենանք իրապես գործող պրոֆեսիոնալ կառավարող թիմ, որը ոչ թե կառաջնորդվի իրենց նեղ անձնական շահերով և իրենց քաղաքական խմբակի, այլ իրապես երկրի շահերով: Առաջինը պետք է բացառվի պոպուլիզմը, ընդհանրապես ոչ թե նվազեցվի, այլ բացառվի: Երկրորդ՝ պատասխանատվությունը. այս խմբակը չունի պատասխանատվություն:
Չունեն իրական ծրագիր: Տեսեք բերում էին երջանկություն 2018թ խոստումներ, կենացներ, տապալեցին ամբողջությամբ: Այսինքն չկա պատասխանատվություն, չկա հստակ ձևակերպած խնդիր:
Չունեն մասնագիտական բավարար կարողություններ: Իրականում մենք ունենում ենք անդառնալի կորուստներ՝ տնտեսական համակարգի տեսանկյունից, որովհետև մրցակցությունը տարածաշրջանում այս COVID-19-ից հետո, նաև համաշխարհային տնտեսության մեջ պատիկներ անգամ խստացել է: Իսկ այս դեպքում դանդաղումը, ստի, կեղծիքի մթնոլորտի մեջ հանգիստ հանգրվանելը մեր համար, այսինքն՝ դրսի շուկաներ իմաստով խիստ բացասական հետևանքների է բերում: Մենք կորցնում ենք նաև մեր ունեցածը, տարիներ շարունակ ձեռք բերած հնարավորությունները, գործընկերներին և այլն:

Մանրամասները տեսանյութում՝

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի Աղավնո գյուղը պատերազմից հետո․ Նաիրի Հոխիկյան

Հաջորդ գրառումը

Էսկադրային ականակիր և ռումբեր. Ինչպես են Ռուսաստանն ու Բրիտանիան գնահատում Սև ծովում տեղի ունեցած միջադեպը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Տեսադարան

Քրեական վարույթ, բացակայելու արգելք. եպիսկոպոսները չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Էսկադրային ականակիր և ռումբեր. Ինչպես են Ռուսաստանն ու Բրիտանիան գնահատում Սև ծովում տեղի ունեցած միջադեպը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական