Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տնտեսության անկումն ավելի է խորանալու. կրկին բացասական սպասումներ են ձևավորվում». «Փաստ»

02/11/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկնիշ տնտեսական աճի խոստումներին զուգահեռ՝ տարեվերջին հակառակ իրավիճակն է արձանագրվում: Տնտեսությունն անկում է ապրում, ինչի մասին վկայում են նաև պաշտոնական ցուցանիշները: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ՝ անկման պատճառները շատ-շատ են:

«Սովորաբար, երբ տնտեսությունը գտնվում է գահավիժման փուլում, կառավարությունները խթանիչ տնտեսական քաղաքականություն են վարում: Մեր կառավարությունը ոչ մի ոլորտում խթանիչ տնտեսական քաղաքականություն չիրականացրեց: Ուշադրություն չդարձվեց թե՛ տնտեսագիտական համայնքի, թե՛ նաև կազմակերպությունների կողմից բարձրաձայնված որևէ հարցի: Սա է պատճառը, որ տնտեսությունն անկման է գնում: Բյուջեի հիմքում էլ 7 տոկոս տնտեսական աճ են դրել, ու շատ հաճախ կանխատեսումն իրատեսական է համարվում: Ես էլ եմ ասում՝ կառավարությունների համար 5-7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է, որովհետև այդ ցուցանիշին առանց ջանք գործադրելու են հասնում: Ինչո՞ւ, որովհետև սովորաբար բիզնեսն է իր համար աճ պլանավորում ու բիզնեսն է ամեն ինչ անում, որ նախորդ տարվա համեմատ աճ ունենա: Իսկ թե ինչպես անել, որ աճն արձանագրվի հստակ ոլորտում ու ավելի ներառական լինի, բնակչության յուրաքանչյուր մասնիկ զգա այդ փոփոխությունը, արդեն կառավարությունների գործն է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը՝ շեշտելով, որ նշված նպատակին հասնելու համար սովորաբար մի ոլորտում զսպող, մյուս ոլորտում խթանիչ քաղաքականություն են վարում:

«Մենք ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսը, հետևաբար տնտեսությունը պետք է անկում ապրեր: Նույն էկոնոմիկայի նախարարությունում բացառապես սպառման վրա հիմնված տնտեսություն են պատկերացնում: Բայց բնակչությունը նվազում է, որևէ աճ չկա, ու բնական է, որ անկում պետք է լիներ: Որևէ ոլորտում խթանիչ քայլ չի արվել, ընդհակառակը՝ խանգարում են տնտեսվարողին: Խանգարում են անհարկի քրեական գործերով, հարկային տարբեր անիմաստ ստուգումներով, նաև կառավարության անկանխատեսելի ու երերուն վարքագծով: Այդ ամենն ազդեցություն է ունենում և՛ ներդրումների, և՛ տնտեսվարողների վրա: Տնային տնտեսությունների հիմնական սպառող մասսան մինչև պատերազմը և կորոնավիրուսն այլ կերպ էր իրականացնում իր ծախսային քաղաքականությունը, այժմ այլ սկզբունքով է առաջնորդվում: Եթե ժամանակին մի մասը խնայողության, մի մասը ծախսերին էր ուղղվում, հիմա մարդիկ նախընտրել են այսօր լավ ապրելու տարբերակը: Ավելի շատ են ծախսում՝ հաշվի առնելով նաև գնաճի հանգամանքը»,–նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով համավարակի սրման հետևանքով առկա մի շարք սահմանափակումներին ու դրանց տնտեսական ազդեցությանը՝ Ն. Սարգսյանը նախ շեշտեց. «Տնտեսությունն արդեն իսկ խնդիրներ ունի: Բայց սկսենք նրանից, որ համաճարակային կառավարում բացարձակապես չունենք: Գործ ունենք շատ փնթի, անկազմակերպ վիճակի հետ: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ չեն վստահում այս կառավարությանը, որովհետև շատ խոսքեր հրապարակային արտասանելու հաջորդ օրը 180 աստիճանով հակառակն են ասել: Օրինակ՝ եթե անգամ մարդիկ պատվաստման որոշման են գալիս, հաջորդ հարցն է առաջ գալիս՝ արդյոք այս անվստահելի, անգործունակ կառավարությունը բերո՞ւմ է այն նույն պատվաստանյութը, որը մարդիկ ստանում են օտարերկրյա պետություններում:

Առողջապահության նախարարությունը պատվաստման «խթանիչ» քաղաքականության շրջանակներում ասում է՝ պատվաստվի՛ր, թատրոնի տոմս կտամ: Սա կարծես ծաղր լինի մարդկանց նկատմամբ, որը, բնականաբար, չի աշխատում: Ու երբ տեսնում են, որ իրենց փնթի քաղաքականությունն արդյունք չի տալիս, պարտադրում են, ինչի հակասահմանադրական լինելու մասին բարձրաձայնում է իրավաբանական համայնքը: Այս ամենից հետո հաջորդ հիմար որոշումն է գալիս՝ կապված բաց տարածքներում դիմակներ կրելու հետ: Մարդկանց ձեռքին գումար չի մնացել, որովհետև եկամուտը չի ավելացել, իսկ ծախսերը շատացել են գնաճի հաշվին: Ու երբ մի հատ էլ փողոցում դիմակ չկրելու համար տուգանք կիրառվի, սա բերելու է սպառման կրճատման»:

Սարգսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, տնտեսական անկման նոր փուլի ենք ականատես լինելու: «Տնտեսությունն առանց այդ էլ անկման շրջանում է, մինչդեռ անկումն ավելի է խորանալու: Բացի այդ, կրկին բացասական սպասումներ են ձևավորվում: Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, յուրաքանչյուր օր կառավարությունը նոր որոշում է ընդունում: Այս ամենը հաշվի առնելով՝ մարդիկ նորից որոշակի խնայողական ռեժիմի կփորձեն անցնել, որովհետև եթե նորից լոքդաուն լինի, այն իր հետ հստակ հետևանքներ է բերելու: Օրինակ՝ աշխատանքի չներկայանալ, ինչը ենթադրում է նաև վարձատրության որոշակի նվազեցում և այսպես շարունակ: Այս ամենը տնտեսության վրա շատ լուրջ ազդեցություն է թողնելու: Բացի այդ, դպրոցներն ու բուհերը արդեն իսկ անցել են օնլայն ռեժիմի, այդքան մարդ դուրս չի գալիս, սպառում չի իրականացնում, ինչը ևս ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Մեծ հաշվով՝ անգրագետ զանգվածի կողմից կայացվող որոշումների հետևանքով շատ ռացիոնալ մտածող անհատներ ու բիզնեսներ լուրջ խնդիրների առաջ են կանգնում: Տուժում են և՛ այդ մարդիկ, և՛ բիզնեսները: Այս ամենը շղթայական ռեակցիայով ազդեցություն է թողնում արդեն աշխատակազմի վարձատրության վրա, վճարվող հարկերի վրա, ինչի հետևանքով տնտեսությունն սկսում է փլուզվել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց՝ սոցիալական լարում կա այսօր, ինչի առումով շատ լուրջ խնդիր ունենք:

«Մարդկանց գերակշիռ մեծամասնության եկամուտներն այլևս չեն բավարարում ամսական ծախսերին: Սա լրջագույն խնդիր է դարձել: Շատ դեպքերում մասնավոր հատվածի տնտեսվարողները, իրենց խղճից ելնելով, պարբերաբար վարձատրության վերանայում են իրականացնում, բայց հույսը միայն տնտեսվարողների բարեվարքության վրա դնելը շատ սխալ է: Մեկը կբարձրացնի, մեկը՝ ոչ, բայց, այնուամենայնիվ, երբ բարեխիղճ գործատուների կազմակերպություններն սկսեն չաշխատել, չեն կարող վարձատրել»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրականում բյուջեով հնարավոր էր իրավիճակ փոխել, սակայն մեզ մոտ այդ ուղղությամբ քայլ չի արվել:

«Հնարավոր էր բյուջեով իրավիճակը մեղմել ու սերմեր ցանել ապագա տնտեսական աճի ու տնտեսության զարգացման համար: Օրինակ՝ 2022 թ. բյուջեով յուրաքանչյուր 3-րդ երեխայի ծնունդի համար 50 հազար դրամ է նախատեսվում, սա պետական միջոցների վատնում է, հանցագործություն է: Պետությունը երկու գործառույթ կարող է իրականացնել. պետք է խթանիչ քաղաքականություն վարի ու տնտեսվարողի վրա գումար ծախսի՝ ապագայում հիմնավոր հույս ունենալով, որ զարգացած բիզնեսը կսպասարկի սոցիալական բեռը: Կամ՝ երկրորդ տարբերակով պետք է ինքը սոցիալական բեռը սպասարկի: Երբ պետությունն իր վրա է վերցնում սոցիալական բեռը սպասարկելու խնդիրը, այդ պետությունն ուղղակի տապալվում է: Այժմ մեր բյուջեն ուղղակի տապալման է գնում, որովհետև այլկերպ հնարավոր չէ»,- ընդգծեց Ն. Սարգսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա շարունակում են քանդել բանակը․ Փաստ

Հաջորդ գրառումը

Այս իշխանության գործելաոճը չի փոխվում․ Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հաջորդ գրառումը

Այս իշխանության գործելաոճը չի փոխվում․ Տիգրան Աբրահամյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական