Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարբեր գաղտնի խոսակցությունների ազդեցության տակ էին Փաշինյանի այդ օրվա հայտարարությունները

09/08/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հինգշաբթի օրը Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթով հանդես եկավ՝ պայմանավորված վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շուրջ իրավիճակով։ Ելույթի ավարտին խոսեց այն մասին, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի կապն ապահովել։ Եվ հաստատեց այս պարտավորությունը՝ ընդգծելով, որ Հայաստանն ամեն օր էլ պատրաստ է, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում Հայաստանի ընձեռած հնարավորություններից։ Ըստ վարչապետի՝ Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և ցանկացած օր, ցանկացած ճանապարհով կարող է ուղեւորվել Նախիջևան։ 

Զրուցել ենք ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ: 

– Պարոն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ: Այժմ, Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու հարցն ինչպե՞ս պետք է լուծվի:

– Ամենակարևոր հարցերում այս իշխանություններն անկարող են խորամուխ լինել, նրանք պարզապես ի վիճակի չեն գիտակցել հարցի լրջությունը: Անտարբերությունն այսօրվա կառավարությանը շատ բնորոշ է: Սա նորություն չէ: Մի բան ասում են, հետո էլ՝ ինչ կլինի, կլինի, իրենց համար դա էական չէ: Եթե նրանք մի փոքր խորամուխ լինեին, հանգամանքները փորձեին տարբեր կողմերից դիտարկել, ապա մենք այս վիճակում չէինք լինի: Հայաստանն այսօր որդի գլխի նման է: Փաստորեն այն թեզը, թե Հայաստանի սուբյեկտայնությունը նվազում է և մենք միջազգային հարաբերություններում սուբյեկտից վերածվում ենք օբյեկտի, արդեն իրողություն է: Այս իշխանությունները միայն իրենց սեփական կաշին փրկելու մասին են մտածում: Շարժվում են միայն իրենց իշխանության կյանքը երկարացնելու մոլուցքով: Մնացածն իրենց համար կարևոր չէ:

– Այստեղ կա՞ անվտանգության խնդիր: Վարչապետը հայտարարում է, թե թշնամի պետությունից կարող են Հայաստան ազատ ելումուտ անել, սակայն չի մանրամասնում, թե ինչպես:

– Դուք որպես լրագրող ավելի շատ եք խորամուխ լինում, մտահոգվում այդ հարցերում, քան օրվա իշխանությունները: Մարդկանց ցույց տալու համար մի բան էր պետք ասել՝ ասացին: Մեծ հաշվով, թե ինչ հետևանքներ կունենա այդ ամենն, իրենց համար կարևոր չէ: Քննարկումների և տարբեր գաղտնի խոսակցությունների ազդեցության տակ էին Նիկոլ Փաշինյանի այդ օրվա հայտարարությունները, սակայն առանց բազմակողմանի գնահատման նման հայտարարությունները կարող են լուրջ վնասներ հասցնել մեր ազգային շահերին:

– Ստացվում է, որ Փաշինյանի հայտարարություններին Դուք այնքան էլ լուրջ չեք վերաբերվում:

– Լուրջ վերաբերվում ենք այնքանով, որ նա խոսում է Հայաստանի Հանրապետության անունից: Կան մի շարք անորոշություններ, որոնց մասին մենք ոչ մեկս պատկերացում չունենք անգամ: Մենք տեսնում ենք միայն այսբերգի գագաթը: Իրենք գուցե շատ բան գիտեն, շատ պայմանավորվածություններ ունեն գաղտնի և այլն: Մենք էլ մի օր կարթնանանք ու անակնկալի կգանք: Ես հիմա չգիտեմ, թե օրվա իշխանություններն ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել և ինչ ընթացք կարող է այն ունենալ, սակայն մի բան գիտեմ առավել քան հստակ` պետք չէ այդտեղ փնտրել Հայաստանի շահը….

Աբյուրը՝ hraparak.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաղթանակների սիմվոլներին մերժեցիք, հիմա եկել ումի՞ց եք բողոքում. Շարմազանով

Հաջորդ գրառումը

Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Հրապարակախոսություն

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հաջորդ գրառումը

Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական