Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշի գյուղերի հանձնումից մինչեւ ավտոբուսի հարկ

Մարիետա Խաչատրյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
149
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսին մի անգամ եւս հայելային երեւաց մեր ողջ քաղաքական դաշտի (իշխանական եւ ընդդիմադիր) ընդհանրական պատկերը, որը հատկապես լավ է արտացոլվում լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի հանրագումարում: Այդ հարցերը հիմնականում քաղաքական շրջանակային անհանգստությունների եւ դրանց՝ ըստ նշանակության գործածման ծիրում էին: Հավանաբար՝ վարչապետի ասուլիսին ըստ առկա քաղաքական պատկանելության գծագրության լրատվամիջոցների հրավիրման մեջ այդպիսի պլան կա (եւ միշտ եղել է)՝ այնպես անել, որ քիչ երեւա կամ առհասարակ չերեւա Հայաստանի՝ դեֆակտո աշխարհաքաղաքական խաղալիք դարձած լինելը, նրա ղեկավարի՝ մեծ պետությունների պարտադրանքների նշագծից դուրս գալ չկարողանալը, ակամա բացելով այդպիսով նաեւ մեր քաղաքական դաշտի համար գծված կարմիր գծերը՝ դրսեւորվել ոչ թե երկիրն օրհասական վիճակից դուրս բերելու, այլ իշխանության ձգտելու ելեւէջներում, առանձնապես չհնչեցնելով այն գլխավոր հարցերը, որոնք կմերկացնեին մեր գլխին կոտրվող միջազգային ծրագրերի կորստաբերությունը Հայաստան պետության համար:

Այսինքն՝ քաղաքական դաշտի իշխանական եւ ընդդիմադիր հատվածի՝ տարիներով եւ իրադարձություններով փաստված, իրենց բեւեռներից դուրս այլ ուժերին ոչնչացնող փայատերերի, իշխանության համար պայքարի մենաշնորհյալների առկա ձեւաչափը տեղափոխվել էր ասուլիս: Իշխանական եւ ընդդիմադիր շրջանակներ ներկայացնողների հարցերն էլ օգնում էին ներկայումս տարվող քաղաքականության՝ միջազգայնորեն թույլարելի սահմանները չխախտելուն, պետության եւ պետականության հերն էլ անիծած: Ողբալի է, ողջ ժողովրդով մնացել ենք անցյալի ու ներկայի կորիֆեյների բերմուդյան եռանկյունում, որի ջրապտույտները խժռում են երկրում բոլոր մնացած մտահոգ ուժերին, անհատներին, շրջանակներին, ամայացրել եւ ամայացնում են դաշտը՝ նորից ու նորից, ներկա իշխանություն-Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան եռաչափ օբյեկտից դուրս այլընտրանք չթողնելով, որի ներսում են միայն թույլատրելի բոլոր տեսակի շարժերը, փոխատեղումներն ու տեղափոխությունները, եւ սա հիանալի երեւաց մամուլի ողջ ասուլիսին հնչած ե՛ւ հարցերում, ե՛ւ պատասխաններում, փաստելով, որ տարվող քաղաքականության պատասխանատուն, իշխանությանը հավասար, նաեւ եռանկյունու մյուս երկու անկյուններն են:

Գլխավորը բոլորիս պարզ եղավ. Հայաստանի ոսկեգույն մուլյաժը, որ անվերջ ցույց էր տալիս Փաշինյանը, չէր ներառում անցած դարի իննսունականներին Հայաստանի անվտանգության առումով սպառնալիք հանդիսացող այն տարածքները, որոնցից ադրբեջանցիք գնդակոծում էին մեր բնակավայրերը, ճանապարհները, արոտավայրերը, թույլ չտալով օգտագործել դրանք, ու մեր բազմաթիվ զավակների կյանքի ու արյան գնով դրանք վերցվեցին, որ մեր անվտանգությունն ապահովվի: Ամենայն հավանականությամբ՝ դրանք վերադարձվելու են, Հայաստանի համար սահմանային անվտանգության տեսակետից ստեղծելով նորից անցած իննսունականների խոցելի վիճակը:

Պետությամբ, պետականությամբ, սահմանային անվտանգությամբ մտահոգ որեւէ ղեկավար դա չի կարող անել եւ չպետք է անի, եթե անելու է, ուրեմն պատանդ է տարածաշրջանային թելադրողների ձեռքին, որոնք, բնականաբար, հետապնդում են իրե՛նց, եւ ոչ թե Հայաստանի շահերը (Հայաստանը ԵՄ անդամության թեկնածու դարձնելու խոստումով չխաբվեք): Հստակ պետք է ասենք Արեւմուտքին, որ դա անկարելի է: Արեւմուտքին պետք է Հայաստանի շահերի հաշվին, մեր տարածքներն Ադբեջանին հանձնելու հաշվին այս տարածաշրջանում ունենալ հարաբերական խաղաղություն, գործարկել իրենց հարկավոր ճանապարհները՝ դուրս մղելով Ռուսաստանին, Իրանին: Ռուսաստանին ու Իրանին (տարբեր գործիքների կիրառմամբ իհարկե) հակառակը, պետք է թույլ չտալ Արեւմուտքի (Թուրքիայի) ազդեցության մեծացումը, Ռուսաստանի դեպքում՝ անգամ պատերազմի հրահրմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Իրանն էլ կարող է մեր շահերին հակասող իր հավակնություններն ունենալ ե՛ւ մեր տարածքի, ե՛ւ հարյուր տարի առաջ գոյություն չունեցած ու իրենից տարածքներ ներառած Ադրբեջանի հանդեպ էլ, վերջնարդյունքում՝ Արեւմուտքին դիմակայելու գործողություններում էլի Հայաստանին ներքաշելով պատերազմական լարվածության մեջ:

Հիմա այս բոլորի մեջ ո՞վ կդառնա Տավուշի, Գեղարքունիքի՝ մեր անվտանգության բուֆեր տարածքները հանձնողը, ո՞վ կստանձնի Հայաստանի անվտանգության բարձիկները ոչնչացնողի դերակատարությունը, այն տարածքների, որոնք ազատագրելու համար անցած պատերազմում մոտ հինգ հազար հայ է զոհվել: Նոր պատերազմն էլ առերեւույթ Արցախի համար էր, իրականում տարածաշրջանի վերաձեւման համատեքստում էր, եւ Արցախի կորստով մեր նոր կորուստների դուռն էր բացվում: Ո՞վ ռիսկ ունի ստանձնել հանձնողի դերը: Եւ այդ հանձնողը նախ ինքը պիտի հասկանա, թե ինչ անդառնալի կորուստների դուռ է բացում հայ ժողովրդի համար:

Ալիեւի պահանջած գյուղերի վերաբերյալ վարչապետը որ ասում է (Բաղանիս Այրում, Վերին Ոսկեպար-Աշաղ Ասկիփարան, Խեյրիմլի, Կըզըլհաջիլի), թե այդպիսի անուններով գյուղեր Ալմա-Աթիի հռչակագրով Հայաստանի տարածքում չկան, հուսով եմ՝ հասկանում է վերը մեր նշածը, հասկանում է, որ դրանով զրոյանում է Հայաստանի ողջ անկախական պատմությունը, որն սկսվել է մեզ սպառնացող բուֆերային գոտիներից ադրբեջանցուն դուրս շպրտելով: Եթե ոչ՝ հայ ժողովուրդը պետք է ձեւ գտնի ու իր քաղաքացիական , օրենսդրական իրավունքներն իրացնելով՝ հասկացնի բոլորին: Եւ դա պետք է նախ՝ միջազգային բոլոր կողմերի ախորժակին, շահերին եւ հրահրումներին դիմակայելու համար, քանի որ, եթե խաղաղության օրակարգով Ալիեւի հետ բանակցողը նրան չի կարողանում հասկացնել, որ Արցախի նախկին ղեկավարներից պարտադրանքով ողջ հայ ժողովրդին նվաստացնող հարցազրույցներ չվերցնեն, ուրեմն ինչեր չի կարողանալու սահմանազատման եւ այլ զիջումների պարտադրման ժամանակ: Կամ՝ անվտանգային տարածք հանձնելը, միջպետական նշանակության ճանապարհների օգտագործման հնարավորությունը կորցնելը չի հավասարակշռվում նոր ճանապարհի կառուցման խոստումով, դա հենց պարտվողականություն է, հետո ադրբեջանցիների թույլտվությա՞մբ ենք Վրաստան մտնելու:

Ասուլիսի ոգուց կարելի է եզրակացնել, որ մենք հետ չենք բերելու նաեւ Սեւ լճի, Սոթքի, վերջերս Ներքին Հանդից եւ այլ բնակավայրերից ադրբեջանցիների գրաված տարածքները, որոնք Ալիեւն իրենցն է համարում: Իսկ եթե հաղորդակցության ուղիների բացման անվան տակ՝ միջպետական ճանապարհներն էլ փաստացի ուրիշների վերահսկողությանը հանձնվի (ընդհանրապես՝ երկաթուղի- նշանակում է անկանխատեսելիություն, երբեք չգիտես՝ ինչ կամ ում կանցկացնեն մեր տարածքով), ապա հաշվեք, որ Հայաստանն ընդհանրապես դառնում է բուֆեր՝ ուրիշների շահերի համար, եւ ոչ թե ՝ անկախ պետություն:

Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու դեպքում՝ Հայաստանի եւս հրաժարման հնարավորորության մասին վարչապետի ասածը առանձին քննարկման նյութ է. դահճի եւ զոհի, հանցագործի եւ տուժողի կարգավիճակները հավասարեցնել չի կարելի, զոհն ու տուժողը երբեք չպետք է հրաժարվեն իրավական ճանապարհով արդարությունը վերականգնելուց:

Զարմանալի է նաեւ, որ ասուլիսին չհնչեցին քաղաքական հարցերին իրենց ազդեցությամբ հավասար հարցերը՝ քաղաքացուն հարկախեղդ անելու, տրանսպորտի թանկացման վերաբերյալ, դրանք այն հարցերն են, որոնցով իշխանությունը ճզմում է քաղաքացուն՝ վերջինիս մեջ ուժ եւ ցանկություն չթողնելով քաղաքականությամբ եւ իր իրավունքներով զբաղվելու: Ոչ ոք վարչապետին հարցերով գոնե չփոխանցեց այն ուղերձը, որ կա հանրության մեջ այդ առումով, եւ մենք հիմա դա կանենք:

Ասեք, բաց ասեք, որ բոլորիս կյանքը դիտավորյալ բարդացնում եք նոր հարկատեսակներով, դեղերի օնլայն դեղատոմսերով, տրանսպորտի սակագների աներեկայելի թանկացմամբ, որպես քաղաքացի մեզ ոչնչացնում եք, որ բժիշկների, պոլիկինիկաների դռները քարշ գալուց աչք չբացենք, ԱՐՄԵԴ-ում հստակ ունենաք բոլոր քաղաքացիների հիվանդությունների պատկերը, եւ իմացողն իմանա ՝ ում եւ ոնց արագ վերացնել, ոնց որ քովիդի ժամանակ արեցին: Տրանսպորտի փող չունենալով՝ մարդիկ անգամ Երեւանի կենտրոն իջնելուց կխուսափեն, ուր մնաց բողոքելու, բողոքի ցույց անելու մասին մտածեն: Ընդհանրապես՝ շարունակեք Երեւանի կենտրոնը բաժանել օլիգարխների միջեւ այնպես, որ մի ավելորդ մեքենա անգամ չկանգնի թանկ վարձավճար-տուգանքների օլիգարխաիական փողոցներում (հիշո՞ւմ եք՝ հարթակներից ո՞նց էիք բղավում արդարության մասին): Իսկ տրանսպորտի թանկացումն ընդհանրապես ծնկեցնելու է բոլորին. պատկերացրեք՝ տրանսպորտի համար քաղաքացին տարեկան վճարի 100 հազարին մոտեցող գումար, բժշկական ապահովագրության համար՝ 200 հազար: Թե որտեղից պիտի այդ գումարները գտնի ասենք ամսական 100 հազար դրամ վաստակողը՝ չգիտեմ: Ախր որպես հաշվարկի բազա դուք ձեր միլիոնանոց աշխատավարձերն եք հիմք ընդունել:

Դուք մաթեմատիկա անգամ չգիտեք, երբ ասում եք 8800 դրամանոց փաթեթ գնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղեւորության արժեքը դառնում է 146 դրամ, իսկ օրը 4 անգամ օգտվողների համար մեկ ուղեւորության արժեքը դառնում է՝ 73 դրամ, այսինքն՝ ոչ թե թանկանում է, այլ էժանանում:

Էդ ո՞նց եք հաշվում: Շաբաթ-կիրակին հանած՝ մի 20-22 օրն 200 դրամով անում է առավելագույնը 4000- 4200 դրամ, նախ՝ կրկնակի թանկացնում եք փաստորեն: Երկրորդ՝ բավական շատ մարդիկ կան, որոնք շաբաթը մեկ-երկու օր են գնում աշխատանքի, մյուս օրերին տնից օնլայն են աշխատում, նրանցից 8800 դրամ վերցնելն ինչ է, եթե ոչ կողոպուտ օրը ցերեկով: Բացի այդ՝ 1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորությունը,դա թալան է, մարդ կա ՝ օրն այդքան կարող է ծախսել ըդհանրապես: Իսկ ո՞վ է ասում, որ երկու- երեք անգամից ավելի մարդիկ մեկ օրվա մեջ տրանսպորտ են նստում, հիմա ինչ անենք, ութ անգամ տարբեր ավտոբուսներ բարձրանանք -իջնենք, որ ձեր ութ անգամը լրացնե՞նք, կամ ինչո՞ւ պետք է օրական մեկ-երկու անգամ տրանսպորտ նստողը տաքսու գին վճարի: Ցնդե՞լ եք:

Եթե դուք իրականում ոչ թե մեր հաշվին հարստանալու, այլ տրանսպորտի աշխատանքը բարելավելու կամ ստվերը վերացնելու նպատակ ունենայիք, ապա միասնական քարտեր կթողարկեիք, ինչպես Լոնդոնում է, որի մեջ ուղեւորն իր ցանկությամբ որքան կուզեր- դրամ կլիցքավորեր ու տրանսպորտում այդ քարտով կերթեւեկեր՝ դրամը վերջանալիս նորից լիցքավորելով: Վարորդը դրամի հետ գործ չէր ունենա, միասնական գինն էլ, ասենք, հարյուրքսան դրամ կլիներ: Բայց դուք բոլոր առումներով թանկ ամսեվճար եւ տարեվճար եք սահմանում՝ էն գլխից քերթելով քաղաքացուն, փաստորեն նոր՝ ավտոբուսի հարկ սահմանելով, երբ պարզից պարզ է, որ ձեր նշած գումարների կեսն էլ չի արժենալու մեկ մարդու երթեւեկելը: Այսինքն՝ ե՛ւ ստվերն եք ուզում պահել, որից, ինչպես երեւում է, մինչեւ ամենավերեւ օգտվում են, ե՛ւ ուզում եք կողոպտել բոլորին:

Եթե տարածքները հանձնելը էս թմրած հասարակությունը մարսելու է, ցավով եմ ասում, ապա ավտոբուսային թալանը խփելու է ամեն մեկի անձնական գրպանին, երեւի այդ դեպքում են միայն թմրածները կատաղում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանացի գիտնականները Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում անդրդվելի են

Հաջորդ գրառումը

Ընդունենք վերջապես. Ռուսը Անդրկովկաս եկել է չհեռանալու համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Ընդունենք վերջապես. Ռուսը Անդրկովկաս եկել է չհեռանալու համար

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական