Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վանոն ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրեց գրեթե հինգ տարի, և այդ ընթացքում, Երևանում ու Արցախում դավադրաբար գնդակահարվեցին․․․

20/10/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն

Բանաստեղծ Էդուարդ Մանվելյանի ՖԲ էջից, –

Լավ, դե որ տենց անկեղծ մթնոլորտ ա, ասեմ․

1992-ի ապրիլին, Արցախում սպանվեց Արթուր Մկրտչյանը։

Երևանում հաշվեհարդարներ սկսվեցին ՀՀՇ-ի և նորանկախ Հայաստանի մտավորականության միջև․

Ամիսների տարբերությամբ, 1994-ի ապրիլին և դեկտեմբերին սպանվեցին Վարդգես Պետրոսյանն ու Համբարձում Գալստյանը։

1992-ի  մարտի 8-ին Շենգավիթում, պայթեցվեց ավտոտնակ, զոհվեց 18 և վիրավորվեց 60 մարդ: Երևանում համառ լուրեր էին շրջանառվում, որ պայթյունի հետևում կանգած է ՀՀՇ-ն և զոհերի մեջ եղել են ՀՀՇ-ի հակառակորդներ: Գործն այդպես էլ չբացահայտվեց:

1992-ի հունիսի 10-ին, Երևանում, ոստիկանների կողմից գնդակահարվեցին 10-րդ դասարանի երկու շրջանավարտ՝ Արման Եսայանը և Մհեր Գաբրիելյանը։

1992-ի հունիս 28-ին, հատուկ վանոյի հրամանով, գնդակահարեցին երևանյան հայտնի հեղինակություն Դքի Նորոյին։

1992-ի սեպտեմբերի 18-ին, Ագարակ գյուղ տանող ճանապարհին դաժանաբար սպանվեցին ՀՀՇ-ի և Տեր-Պետրոսյանի քաղաքական հակառակորդ, Աշտարակի Գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը և նրա վարորդը՝ Վլադիմիր Աբրահամյանը:

1992-ի նոյեմբերի 22-ին, մեր Աբովյանի Արամուս գյուղում, դարձյալ, հստակ Վանոյի կարգադրությամբ, սպանվեց դատախազ Լևոն Գաբոյանը:

1993-ի ապրիլի 17-ին, տարօրինակ և մինչ օրս մութ մնացած պայմաններում, սպանվեցին Շահեն Մեղրյանը և նրան ուղեկցող 8 ազատամարտիկները, ովքեր ուղղաթիռով վերադառնում էին Երևան։ Շահեն Մեղրյանի ու Վանոյի ընդհարումները հայտնի էին բոլորին։

1993-ի մայիս 3-ին, Երևանում, բացահայտ լկտի դաժանությամբ, հենց փողոցի մեջտեղում, ավտոմատներից գնդակահարվեցին երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, նրան ուղեկցող գեներալ Ժորա Իսահակյանը և Հակոբ Ունինիկյանը:

1993-ի հուլիս 22-ին, իր բնակարանի մոտ գտնվող այգում գնդակահարվեց ՊԱԿ նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանը։

1993-ի հոկտեմբերի 18-ին, լևոնի ու վանոյի հետ ունեցած լուրջ ընդհարումներից հետո, դավադրաբար սպանվեց Մարտակերտի պաշտպանական շրջանի ղեկավար, գնդապետ Նորայր Դանիելյանը:

1994-ին հենց, Երիտասարդական պալատի մոտից առևանգվեցին Արթուր Հովհաննիյանը և Կարեն Ռաֆայելյանը: Մի քանի ամիս անց նրանց մարմիննեը գտան գնդակահարված:

Ասենք, կարամ է շարունակեմ՝ մինչև եսիմ ուր, բայց դեռ գիշերվանից, մտածում եմ ՝ մարդ պարապ լիներ, նստեր ու ձեր ողբի վրա խնդար ուղղակի, թե բա՝ արձակագիր կորցրեցինք․ բա Վարդգես Պետրոսյանն ո՞վ էր՝ խադավի՞կ։

վանոն ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրեց գրեթե հինգ տարի, և այդ ընթացքում, Երևանում ու Արցախում դավադրաբար գնդակահարվեցին վերը նշված մարդիկ։

Նայում ես լացողների տարիքին․ ուզում ես ասես, այ բալամ, ախ դու ուր, վանոն ուր, այ անչափահաս ջան, դու վանո ես հիշու՞մ, որ մի հատ էլ սեր ես երգում։

Ուրեմն, ուշադիր, ՀՀՇ -ն, կոմունիզմից նորանկախի հազիվ դարձած Հայաստան Երկիրը մի այլ կարգի բռնաբարեց, ու այլևս այդ երկիրը ոտքի չկանգնեց, և այօ, այս ամենի գլխին կանգնած է եղել ձեր պաշտելի արձակագիրը․․․ թուհհհ արաաա․․․․

Հա, մի բան էլ, Հրանտ Մաթևոսյան ցիտողներին․

Հրանտը մինչև գետին ու վեր հասցեով պարտական էր վանոյին, և հենց վանոյի բռունցքի հարվածով սեղանին, առանց ընտրության ու ձայնի իրավունքի, Հրանտի սիրով և համաձայնությամբ, Իգնատիչը դարձավ ՀԳՄ նախագահ, որովհետև այդպես կարգադրեց վանոն՝ «Հրանտն ա ու վերջ»։

Անուղղելի եք բալամ, էս ժողովուրդը երբեք խելքի չի գա․ մարդամեջ մնալու ու ձևերով լայքեր տանելու, ներկա գրվելու ու հեղինակության գագաթին մնալու վախից, տեղում արձագանքում եք։

Մարդը նասկիներով ու գառասկոպօվ վատ տղա էր, ու թե արձակ էր գրում, թե երգում էր, թե ասմունքում, թե պարում՝ դօ լամպօչկի!!!

Անտեր մնացածը մոռացա ավելացնեմ․ նիկօլայ փաշիկին ուղղված հարցին, թե ո՞վ է ձեր նախընտրած քաղաքական գործիչը, գերագույն գլխավոր մուտիլօվչիկը պատասխանել է՝ Վանո Սիրադեղյանը։

Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ շփումների․ Ստոլտենբերգ

Հաջորդ գրառումը

Շուտով դատարան կվերադարձվի օրենքով սահմանված կարգով մակագրող համակարգիչը, քանի որ, անկախ մակագրությունից` կնստեն բոլորը. Վարոսյան

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Շուտով դատարան կվերադարձվի օրենքով սահմանված կարգով մակագրող համակարգիչը, քանի որ, անկախ մակագրությունից` կնստեն բոլորը. Վարոսյան

Լրահոս

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին

13/07/2026

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է...

Ալիևը բացահայտ ուրախանում է Սամվել Կարապետյանի տնային կալանքով. Ռոբերտ Ամստերդամ

13/07/2026

Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը Բաքվում բացահայտ ուրախանում է Երևանում իմ վստահորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքով։ Ինչո՞ւ են Բաքվի և...

Լավրովը կայցելի Իրան. Իրանի ԱԳՆ խոսնակ

13/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Ռուսաստանի...

Տուրիստները խնդրում են, որ գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց բոլորին ստիպված մերժում ենք. կոնյակի գործարանի զբոսավար

13/07/2026

Երկուշաբթի օրվանից բավականին մեծաթիվ խմբեր ենք ունեցել գրանցված, բայց անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է, և չենք կարող...

Առանց աշխատելու ո՞նց ենք պահելու մեր ընտանիքները. թող բացեն գործարանը. «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» աշխատակից

13/07/2026

Մի շաբաթից ավելի է՝ պարապուրդի մեջ ենք, ոչ մի պատասխան չունենք։ Գլխավոր տնօրենը չի կարողանում պատասխանել՝ սա ինչքան է տևելու,...

Փաշինյանին «անհարմար» հարց տված մանկաբարձ-գինեկոլոգին աշխատանքից ազատեցին. 21 տարի այդ հաստիքն ունեին, հիմա չունեն

13/07/2026

Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ մայիսի 18-ին,  Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանին մոտեցած, 44-օրյա պատերազմում  անհետ կորածների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական