Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վա՜այ ռուսի հալին

18/07/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Պատմություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանում ՀՀ նախկին դեսպան, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Առաքելյանի գրառումը, –

 (بدا به حال روس)

Ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտն ազդարարող Թուրքմենչայի պայմանագիրը, որը կանխորոշելու էր նաև  հայ ժողովրդի պատմության ընթացքը, ստորագրվել  է   1828 թվականի փետրվարի 21-ին,  եռակողմ  ձևաչափով՝ Մեծ Բրիտանիայի ներգրավվածությամբ:

Իրանի  համար ստորացուցիչ պայմաններով  ձևակերպված այդ  փաստաթղթի  ստորագրումից օրեր առաջ, մայրաքաղաք Թեհրանում  նախապատրաստվում էր համընդհանուր ընդունելության անվան տակ յուրահատուկ  ներկայացում, որին մասնակցելու էին երկրի  հեռավոր վայրերից մայրաքաղաք ժամանող  աշիրաթապետերն ու մեծատոհմիկ ազնվականները։ Ընդունելության նպատակը հաշտության պայմանագրի ստորագրման համար հող նախապատրաստելն ու  ամոթալի պարտության խարանը Պարսկաստանի միապետ Ֆաթհալիշահի ճակատից մաքրելն էր։

Ընդունելությունից առաջ շահը դերերի բաժանում էր կատարել ու պալատականներին կարգադրել՝ արքայական շուրթերից արտաբերվող  յուրաքանչյուր խոսքի դիմաց արձագանքել միայն սցենարով նախատեսված տողերով։

Եվ այսպես, պայմանավորված ժամին Ֆաթհալիշաը ներկայանում է ընդունելությանն ու գահին բազմելով՝ խրոխտ ձայնով ասում է՝

-Ի՞նչ կպատահի, եթե այդ անիծյալ ու անհավատ ռուս ազգին արմատախիլ անելու համար հարավային ու հյուսիսային նահանգների մեր ուժերին միավորվելու հրահանգ տանք։

Ներկաները գլուխները մինչև գետին խոնարհվելով, արձագանքում են՝

-Վաա՜յ ռուսի հալին, վաայ՝ ռուսի հալին։

Շահը կրկին   ասում է․

-Ի՞նչ կպատահի, եթե անհավատ ու հերետիկոս ազգին հարվածելու նպատակով Խորասանի ու Ատրպատականի զորքերի միավորման մասին արքայական հրաման արձակենք։

Բոլորը միաբերան բացականչում են՝

-Վաա՜յ ռուսի հալին, վաայ՝ ռուսի հալին։

Ֆաթհալիշահը մեկ անգամ էլ ասում է՝

-Ի՞նչ կպատահի, եթե անհավատներին հողին հավասարեցնելու համար օգտագործենք Խամսայի ու Մարաղայի հրետանավորներին։

Արձագանքը չի ուշանում, և բոլորն ասում են․

-Վաա՜յ ռուսի հալին, վաայ՝ ռուսի հալին։

Պալատականների քծնանքից ոգեշնչված Շահը, մի թզաչափ պատյանից դուրս է հանում իր ադամանդակուռ թուրն ու բարձր ձայնով արտասանում  հետևյալ բանաստեղծությունը՝ 

کشم شمشیر مینایی  که شیر از بیشه بگریزد

زنم بر فرق پسکوویچ   که دود از پطر برخیزد

Ջնարակած թուրս քաշեմ, որ առյուծը քոլից գնա,

Պասկևիչի գլխին զարնեմ, որ Պետրոսի ծուխը մխա։

Այդ պահին Շահի աջ ու ձախ կողմերն զբաղեցրած երկու շողոքորթ պալատականները փարվում են Ֆաթհալիշահի ոտքերին ու աղերսագին ասում՝

-Թագավորն ապրած կենա,

-Պետք չէ քաշել,

-Պետք չէ քաշել,

-Ողջ աշխարհը կվերանա։  

Եվ արքան թուրը պատյանի մեջ ետ մղելով, ասում է․ «Արդ, եթե դա է ձեր խորհրդածությունը, ուրեմն կկարգադրենք անհավատ ազգի հետ հաշտությամբ գործն ավարտին հասցնել»։ 

Այսպիսով, ստորագրվում է Երևանի ու Նախիջևանի խանությունները ռուսական կայսրության կազմի մեջ ներառող Թուրքմենչայի պայմանագիրը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ ՊՆ

Հաջորդ գրառումը

Ինչու՞ է Եվրամիությունը շտապում կառուցել Սիսիան-Ագարակ ճանապարհը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Հաջորդ գրառումը

Ինչու՞ է Եվրամիությունը շտապում կառուցել Սիսիան-Ագարակ ճանապարհը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական