Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեղծելով ազգային դիմադրության շարժում՝ հայրենադավ իշխանությանը շպրտել պատմության աղբանոցը. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ

10/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Երկիրն աղետի հասցրած իշխանությունը շարունակում է իր արշավանքը սեփական պետության և ժողովրդի դեմ։ Իրենց հայրենադավ ծրագրերն ավարտին հասցնելու համար բանակից հեռացնում են լավագույն սպաներին, ձերբակալում պատերազմի օրերին ինքնապաշտպանություն կազմակերպած համայնքների ղեկավարներին, և ամենևին պատահական չէ, որ դա տեղի է ունենում հենց Տավուշում ու Սյունիքում։ Բազմաթիվ անհատներ ապօրինի, կեղծ մեղադրանքներով կանչվում են հարցաքննության և ենթարկվում քաղաքական հետապնդումների։ Ամեն ինչ պարզ է. փորձելու են վերջնականապես ջարդել մեր ազգի դիմադրողականությունը և այն պահող ուժերին ու անհատներին։Մեկ մարդու դիկտատուրա հաստատելու ձգտումը քողարկվելու է «ժողովրդի կողմից վենդետայի իրավունք, պողպատե մանդատ ստանալու» և «օրինականություն հաստատելու» անվան տակ։ Շատերը, այդ թվում՝ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր, անասնական բնազդով հրճվելու են։ Միջազգային կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները «հասկանալի» պատճառներով լռելու են…

Օրեցօր խորանալու է թշնամանքի և ատելության մթնոլորտը, ներքաղաքական ճգնաժամը նոր դրսևորումներ է ունենալու, արժանապատվության, գիտելիքների տեր և կայացած բազմաթիվ մարդիկ արտագաղթելու են։ Հասարակությանը շարունակելու են կերակրել ստով, կեղծիքով և ամբոխավարությամբ։ Ի՞նչ անել Առաջինը՝ մերժել այս իրավիճակը, չընդունել և չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ «Հայաստան» դաշինքը ԿԸՀ-ի կողմից մինչ այս պահն արձանագրված տվյալներով ստացել է 270.000 քվե, իսկ ընտրություններին մասնակցած գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի չի քվեարկել այս իշխանություններին։ Անհրաժեշտ է համախմբվել, գտնել արդյունավետ և գործնական մեխանիզմներ, ստեղծելով ազգային դիմադրության շարժում՝պայքարել անդադար, պայքարել աննահանջ մինչև վերջին շունչը՝ օգտագործելով ողջ ռեսուրսը։ Նոր մոտեցումներով և մեթոդներով գիշեր֊ցերեկ աշխատել մեր քաղաքացիների հետ, մտնել յուրաքանչյուրի քաղաքացու տուն, դեմ առ դեմ բացատրել վիճակի լրջությունը։ 

Այն պահին, երբ այդ շրջանակները տեսնեն և գիտակցեն իրենց ու երկրին սպասվելիք մեծագույն աղետը, հայրենադավ իշխանությունը կշպրտվի պատմության աղբանոցը։ Մենք դա կարող ենք և անելու ենք, վստա՛հ եղեք։ 

Չընկճվե՛լ, չհուսահատվե՛լ, չնահանջե՛լ, չհիասթափվե՛լ։ Արժանապատիվ ազգ և պետություն դառնալու պայքարն այլընտրանք չունի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտաժողով` ի հիշատակ պատմաբան Արտակ Մովսիսյանի (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Նիգերիայում այս տարի խոլերայից մահացել է 325 մարդ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Նիգերիայում այս տարի խոլերայից մահացել է 325 մարդ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական