Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպառնալիքներ Իրանի շահերին ադրբեջանա-հայկական հակամարտությունում

30/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ջաֆար Խաշե, Կովկասյան հետազոտությունների  ​​հիմնադրամի գլխավոր տնօրեն

Այստեղ կարևորն այն է, որ հրադադարի մասին համաձայնագրում հիշատակվում է տրանսպորտային ուղիների շրջափակումը վերացնելու հարցը, այլ ոչ թե ասվում է Սյունիքի մարզի չափով անցուղի ստեղծելու մասին: Միջանցքի կամ անցուղու ողջ պատմության ընթացքում չի եղել խոսք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Սա պատմական աղավաղում է:

Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահ «Իլհամ Ալիևը» ելույթ ունեցավ «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս» խորհրդաժողովում և այս ելույթում, շեշտելով Ադրբեջանի վերադարձը «Զանգեզուրի միջանցք», ասաց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա նա՛և Երևան: Այս հայտարարությունը նշանակում է Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձի հայտարարություն ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության:

Համաժողովից երկու շաբաթ անց Իլհամ Ալիևը ագրեսիվ տոնայնությամբ ասել է. «Ուզում է դա Հայաստանը, թե ոչ, Ադրբեջանի Հանրապետությունը կմտնի Զանգեզուրի միջանցք և կօգտագործի այն: Հայաստանի ընդդիմությունը միայն կբարդացնի խնդիրը»։ Նա հավելելել է, թե որ Ադրբեջանը մուտք կգործի միջանցք երեք տարի հետո:

Ադրբեջանի Հանրապետության կողմից «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործումը մեծ նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքական գրականության մեջ, Զանգիլանից և Կուբաթլուից բացի, որոնք ներկայումս գտնվում են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, Զանգեզուրը ներառում է իր մեջ Սյունիքը՝  Հայաստանի Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներով հանդերձ: Նրանք պնդում են, որ Զանգեզուրն իրենց հողն է, և  այդ համատեքստում իրենք ունեն տարածքային պահանջներ:

Եթե Ադրբեջանի Հանրապետության պահանջները կատարվեն, Հայաստան-Իրան ցամաքային սահմանը կփակվի, ինչը կվտանգի մեր ազգային շահերն ու անվտանգությունը: Այլ կերպ ասած, Հայաստանի հետ մեր ցամաքային կապերը խզելուց բացի, տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական ներուժը նույնպես մեծապես կթուլանա:

Մեկ այլ վտանգ ևս․ անվտանգության խնդիրը: Սա նշանակում է, որ Իրանի հեռու և մոտ թշնամիները, որոնք նույնպես լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի Հանրապետության հետ, կկարողանան խնդիրներ ստեղծել Իրանի համար: Չնայած որ Իրանը անվերապահորեն հարգում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, Ադրբեջանի Հանրապետության վերաբերմունքը Իրանի հանդեպ անշնորհակալ է: Պատերազմից հետո երկրի հիմնականում պետական ​​լրատվամիջոցները կտրուկ դարձան հակաիրանական: Սիոնիստական ​​ռեժիմի չարորակ ազդեցությունն ու գերակայությունն այս լրատվամիջոցներում ուժեղացել է, և դրանք ամեն օր սնուցում են Իրանի դեմ բացասական մթնոլորտը:

Թուրքիայի գործողություններն, իրենց հերթին, աջակցություն են ստանում Միացյալ Նահանգների կողմից: Թուրքիայի երազանքն է ստեղծել պանթուրքիզմի գոտի՝ կապելով Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության հետ ցամաքային ճանապարհով՝ հարավային Հայաստանի տարածքով: Մոտ 100 տարի առաջ Թուրքիան ստացավ 11-կիլոմետրանոց անմիջական սահման Նախիջևանի հետ, և այսօր համանման նախագիծ է իրականացվում:

Այսպիսով, նպատակն է ստեղծել խնդիր  Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար: Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները սատարում են Թուրքիայի հավակնություններին: 2018 թվականից սկսված, այս ջանքերը ուժեղացրել են Թուրքիայի ազդեցությունը Նախիջևանում, հատկապես Նախիջևանում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների միջոցով, որին հաջորդեցին մի քանի պարբերական բախումներ Հայաստանի հետ սահմանին:

Իրոք, Հայաստանի հարավային հատվածի օկուպացիան և Իրանի հետ սահմանի վերացումը՝  Թուրքիայի կարևոր նպատակներից մեկն է հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու ընթացքում:

@MshoAxjik

# Իրան # Հայաստան

# Ադրբեջան # Թուրքիա

# Պանտուրկիզմ

https://t.me/ir_Azariha/12877

Թարգմ․Զ․Մ․

29.05.21

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տո դու որ իմ հետ ես վախենում բանավիճել, Սարգսյանի, Քոչարյանի կամ Տեր-Պետրոսյանի հետ ո՞նց ես բանավիճելու․ Արմեն Աշոտյան

Հաջորդ գրառումը

Արցախում 4 ամսում կամովին հանձնել են 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ և այլ զենք–զինամթերք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանական խունտայի որդեգրած կապիտուլյացիոն ուղեգիծը երկիրը տանում է հակառակ ուղղությամբ. Արմեն Այվազյան

03/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հաջորդ գրառումը

Արցախում 4 ամսում կամովին հանձնել են 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ և այլ զենք–զինամթերք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական