Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեպտեմբերի “որոգայթները”

23/08/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 21-ն է. մտնում եմ գրախանութ: Հարցնում եմՙ ինչ նոր գրքեր, դասագրքեր, դպրոցական պարագաներ եք ստացել: Վաճառաղուհու հայացքում կարդում եմ. §Լուսնի՞ց եք իջել… ի՞նչ գիրք ու պարագաներ¦:

«Երեւի մտածում եք լուսնի՞ց եմ իջել: … Չէ, պարզապես ակնկալում էի, որ գոնե այս գրախանութում աշխուժություն կտեսնեմ, կփորձեմ ինձ տրամադրել, որ սեպտեմբերի 1-ն է շուտով: Ի վերջո, այս թաղամասի միակ գրախանութն է: Ամեն տարի այս օրերին այստեղ ասեղ գցելու տեղ չի լինում”,- շտապ-շտապ ասացի ու մեղավոր հայացքով նայեցի վաճառողուհու կարեկցանքով լի աչքերին:

«Վերքիս աղ մի արեք: Արդեն հինգ ամիս էՙ մինուսով ենք աշխատում: Հույս էլ չունենք, թե գոնե հիմա մի քիչ առեւտուր կանենք: Ոչ մի հրատարակչի հետ պայմանագիր չենք կնքել դեռ, մի տետր անգամ չենք ստացել: Իսկ անցյալ տարի այս օրերին հազարից ավելի պատվեր էինք ստանումՙ էլ դասագիրք ու ձեռնարկ, էլ ալբոմներ ու հատուկ տետրեր. չգիտեմՙ ինչ է լինելու: Խանութը բացում եմ, վարձակալության փողը պիտի փակեմ, չեմ բացումՙ սիրտս ճաքում է, էսպես էլ բա՞ն կլինի»,-նեղսրտեց երիտասարդ կինը:

6-րդ դասարանցի դստերս ձեռքը բռնածՙ լուռ դուրս եկա գրախանութից: Եթե սեպտեմբերը սեպտեմբեր լիներ, աղջիկս մի լիքը տոպրակ գրիչ ու մատիտ, գիրք ու տետր առնել կտար: Այսօր նա էլ է լուռ. սրտի թրթիռ, ոգեւորված սպասումներ չունի: Պինդ սեղմեցի նրա ձեռքն ու ժպտացիՙ ասես հույս տալով, թե շուտով ամեն բան իր տեղը կընկնի: Նա էլ իմ ձեռքը սեղմեց, թեՙ չմտածես, դիմանում եմ:

Ամեն տարիՙ այս օրերին, դպրոցահասակ երեխաների ծնողները մի կլորիկ գումար էին առանձնացնում դպրոցական շոր-կոշիկի, պայուսակի ու գրքերի համար: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին խանութները մեղվի փեթակ էին հիշեցնում, տոնավաճառների աշխատողները ուրախ-ուրախ հայտարարում էին, թե ամբողջ տարի այնքան առեւտուր չեն անում, որքան այդ երկու շաբաթներին: Ծնողներն անգամ բողոքում էին, թե միանգամից այդքան շատ գումար է ծախսվում դպրոցի վրա: Իսկ հիմա երանի են տալիսՙ թող ամեն ինչ իր նախկին հունով գնար, թող համավարակը, արտակարգ ռեժիմը, սահմանափակումները չլինեին, իրենք կրկնակի կծախսեին, միայն թե երեխաների սեպտեմբերմեկյան սպասումները, ոգեւորությունը, ուրախությունը չխաթարվեր: Չէ՞որ նրանց հիշողության մեջ մեկընդմիշտ դրոշմվելու է հենց ա՛յս սեպտեմբերը, որը «1» չի ունենալու: Այս անգամ ուսումնական տարին, գիտելիքի օրը հանդիսավորությունից, շնորհավորանքներից, ժպիտներից ու սպասումներից զուրկ է լինելու:

Անորոշությունն ուղղակի սպանում է: Մայրն ու հայրն իրենց երեխայի հարցերի պատասխանները միշտ պետք է ունենան. այդպես է ստեղծվում ծնողի հեղինակությունը երեխայի աչքերում: Երեխան չպետք է մեծերի շուրթերից լսի «չգիտեմ» բառը: Այդ «չգիտեմ»-ը երեխայի մեջ անորոշություն է առաջացնում ու ծնողի նկատմամբ անվստահություն: Իսկ արդեն կես տարի մենք մեր երեխաների հարցերին չենք կարողանում պատասխանել ու անթույլատրելի «չգիտեմ»-ն ամեն օր ենք ասում նրանց:

Ի՞նչ պատասխանենք, երբ նրանք հարցնում ենՙ իսկ սեպտեմբերի 15-ին նախկինի պե՞ս ենք դպրոց գնալու, թե դիմակներով, ալկոգելով, կարո՞ղ ենք մեր ընկերներին գրկել-բարեւել, ախր մարտից չենք տեսել իրար: Զույգերո՞վ ենք դասի նստելու, թե՞ մենակ, կարո՞ղ ենք միասին խաղալ, թե՞ էլի ֆիզիկական հեռավորություն պետք է պահպանենք: Ֆիզկուլտուրա, տեխնոլոգիա անելո՞ւ ենք, թե թիմային ոչ մի խաղ ու աշխատանք չի թույլատրվում:

Եթե երեխայի մոտ նման հարցեր են առաջանում, ուրեմն սթրեսն ու դեպրեսիան անխուսափելի են. պարզապես դրանք դեռեւս «քնած են», մի օր կարթնանան ու հետեւանքները մեր մաշկի վրա կզգանք: Անգամ մեծահասակներս չենք կարողանում ընկալել ու ընդունել սահմանափակումները, հապա երեխանե՞րն ինչ են զգում ու ապրում, ինչ են մտածում ու վերլուծում: Նրանց մանկական ներաշխարհում ամեն ինչ իրար է խառվնել, ու այդ խառնաշփոթի, քաոսի, բազում հարցականների մեղավորը մեծերս ենք: Նրանք լուռ ենթարկվում են մեծերի հրահանգներինՙ հաճախ չհասկանալով ու բացատրություն չգտնելովՙ ինչո՞ւ են իրենց արգելում շփվել միմյանց հետ, ինչո՞ւ են ստիպում դիմակ կրել ու խուսափել այսուայնտեղ դիպչելուց, ձեռք տալուց:

Երեխան պետք է մինչեւ վերջ հասկանա, համոզվի, թե ինչու պետք է այսպես կամ այնպես անի. լվացվում է, որպեսզի մանրէները չվնասեն իր օրգանիզմը, սովորում է, որպեսզի կայացած, ուժեղ մարդ դառնա, մեծերի ասածները լսում է, որովհետեւ մեծերն իր ընկերն ու մտերիմն են, իր հայրն ու մայրն են, իր ուսուցիչն ու տատիկն են: Ու նրանք չեն հրամայում կամ հրահանգում, այլ ասում են ընկերաբար, սիրով, չպարտադրելով: Իսկ հիմա նրանց հրահանգում են, պարտադրում, ստիպում, տուգանում:

Հիմա այդ ի՜նչ սիրով, ընկերաբա՜ր, չպարտադրելո՜վ պիտի երեխային ասվի, որ դպրոցի բակում կամ դասարանում դասընկերուհուն տեսնելիս նրան չմոտենա, գիրք ու տետր չտա, նախաճաշը նրա հետ չկիսի, ձեռքը չբռնի: Եթե ժպտում է, ապա միայն դիմակի տակից, եթե բարեւում է, ապա միայն հեռվիցՙ ձեռքի շարժումով, եթե խաղում է, ուրեմն մեկուսի: Մեկուսի…

Ինչպե՞ս է վերահսկելու ուսուցիչը, դասղեկը, տնօրենը: Եվ վերահսկել ի՞նչը, երեխաների շփո՞ւմը, դա՞սը, խա՞ղը: Վերահսկել ամենաթանկը, ամենաարժեքավորը, ամենագեղեցիկը, որպեսզի այն չիրականանա:

Դստերս ձեռքը բռնածՙ կանգնեցի հագուստի խանութների առջեւ: Անցյալ տարի այստեղից եմ դպրոցական վերնաշապիկներ գնել: Վաճառողուհին չէր հասցնում բոլորին սպասարկել. հերթ էր գոյացել: Հիմա գարնանից մնացած շորեր են կախված… ոչ մի դպրոցական հագուստ:

Հագուստն ու կոշիկը մի կողմ, դպրոցական ուսուցումն ինչպե՞ս է կազմակերպվելու: Արդյո՞ք բոլոր առարկաներն են ներգրավված դպրոցական ծրագրում, կամ մր երեխաները վարակի տարածման պատճառ չե՞ն դառնա: Մյուս կողմից էլ հեռավար ուսուցմանն անցնելն է անխուսափելի:

Սեպտեմբերը ցույց կտաՙ որքանով ենք պատրաստ «նոր ուսումնական տարվան», իսկ պատրաստվելու համար 3,5 ամիս ունեինքՙ ի տարբերություն մարտ ամսվա, երբ համավարակը անակնկալի բերեց բոլորիս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը

Հաջորդ գրառումը

Մաքսիմ Կ. Եվադյան. «Հայ լինելՙ նշանակում է դիմակայել միջավայրի միջակությանը»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե մի օր Դու՛ք էլ հայտնվեք մեղադրյալի աթոռին, կուզեիք Ձեր դատավորը Ռշտունի՞ն լիներ, թե Արմեն Դանիելյանը կամ Մասիս Մելքոնյանը կամ Մնացական Մարտիրոսյանը

30/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ իրականանա հայադավ եռյակի համատեղ ծրագրած այս նենգ սցենարը, ուրեմն իրոք մենք արժանի ենք և՛ այս վիճակին, և՛ ազգակործան պատուհասի վարչապետությանը

29/07/2025
Հրապարակախոսություն

Ֆեստիվառի շեմուշկեն ու մոդայիկ դարձած կրթվելու հետևանքը

29/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար. քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյան

27/07/2025
Հաջորդ գրառումը

Մաքսիմ Կ. Եվադյան. «Հայ լինելՙ նշանակում է դիմակայել միջավայրի միջակությանը»

Արխիվ

Loading...
«Հուլիսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« ՀունիսիՕգոստոսի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

30/07/2025

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:...

ԿարդալDetails

Սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան

30/07/2025

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական