Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սա շատ վտանգավոր պահ է». Ռուբեն Վարդանյանը նկարագրել է Հայաստանի զարգացման երկու սցենար

27/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայիս քաղաքական, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի ղեկավարության առճակատմամբ ուղեկցվող ճգնաժամից հետո տեսնում է Հայաստանի զարգացման երկու սցենար:

Վարդանյանը հույս է հայտնել, որ կառավարության ղեկավարի և նրա ընդդիմախոսների միջև հակամարտությունը զոհերի չի հանգեցնի: Նա նաև կարծիք է հայտնել, որ այժմ Հայաստանի բնակիչները ստիպված են ընտրել քաղաքական գործիչների շրջանում նրանց, ովքեր իրենց մեջ նվազագույն մերժում են առաջացնում:

«Սա շատ վտանգավոր պահ է, երբ ընտրում ես ոչ թե դրական օրակարգով, այլ հաշվի առնելով, որ չլինի մեկը կամ մյուսը: Ես հիմա չեմ ուզում գնահատական տալ, քանի որ դա Հայաստանի ներքին գործն է՝ ընտրել իր համար առաջնորդներ: Բայց հարցն այն է, որ պետք է լինի այլընտրանք, որը մարդիկ պետք է զգան և տեսնեն, որ կա ոչ միայն մեկը, այլ մյուսը», – ասել է Վարդանյանը:

Գործարարի խոսքով՝ Հայաստանում անընդհատ խոսում են անցյալի մասին, բայց չեն քննարկում երկրի ապագան: «Կա տարբերակ, որ մենք կարող ենք դառնալ շատ լուռ, ոչ այնքան ակտիվ վայր, որտեղ կմնա 1,5-2 միլիոն մարդ, որտեղ կուղարկվի նույն 2 միլիարդ դոլարի օգնությունը (արտասահմանում հայկական սփյուռքից՝ РБК): Մարդիկ ավելի լավ կապրեն, քանի որ քիչ մարդկանց հաշվով ավելի շատ փող է ստացվում՝ հաշվի առնելով, որ շատ մարդիկ են հեռացել: Դա կլինի, կասեի, Աբխազիայի նման երկիր», – ենթադրում է Վարդանյանը:

Գործարարը նման սցենարն անվանել է «բացարձակ իրատեսական», քանի որ, իր տվյալների համաձայն, այս տարի 200 հազար մարդ մտադիր է լքել Հայաստանը, և ևս 200-300 հազարը մտածում է այդ մասին: Հանրապետության բնակչությունն այժմ 3 միլիոն մարդուց մի փոքր պակաս է: «Այդ մարդիկ քվեարկում են ոտքերով:

Նրանք չեն հավատում, որ իրենք կամ իրենց երեխաները հաջողության կհասնեն այս երկրում», – ասել է նա:

Վարդանյանի խոսքով՝ այս սցենարում երկրում կմնան պասիվ մարդիկ: Նրանք վատ կապրեն, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչից գոհ կլինեն: «Դրան (դրսից եկող փողեր՝ РБК) սովորում ես: Դա նման է թմրանյութի: Եկամուտ՝ այստեղ քեզ պետությունը չի տալիս, այլ հարազատները», – նշել է նա:

Aysor.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նաիրա Զոհրաբյանի ելույթը

Հաջորդ գրառումը

Վահրամ Սահակյանի ելույթը հանրահավաքի ժամանակ 27․02․2021 (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

Վահրամ Սահակյանի ելույթը հանրահավաքի ժամանակ 27․02․2021 (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական