Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարտությո՞ւն, թե՞ հաղթանակ

05/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում տեղի ունեցան հերթական, ներեցեք՝ արտահերթ «ընտրություններ»։ Գրանցված ավելի քան 100 կուսակցություններից, «ընտրություններին» մասնակցում էին շուրջ 30-ը՝առանձին կամ դաշինքներով։

Կարելի է վստահաբար պնդել, որ բոլոր կուսակցությունները, այո՛, բոլոր, այդ թվում խորհրդարան խցկված դաշինքների անդամ կուսակցությունները ձախողվեցին։ Բնականաբար, դրանցից շատերը «ընտրություններին» մասնակցում էին ոչ թե հաղթելու, կամ գոնե ԱԺ անցնելու նպատակով, այլ իշխող ՔՊ տոտալիտար աղանդի առաջնորդին աջակցելու համար։

Իսկ շատերն իսկապես հույս ունեին մասնակցելով «ընտրություններին»՝ մտնել խորհրդարան, կամ պահպանել իրենց տեղն ԱԺ-ում և լինել «կառուցողական», այն է՝ հնազանդ ընդդիմություն։ Ինչ վերաբերում է ԱԺ խցկված դաշինքներին, ապա նրանք էլ  կարողացան համոզել  (հավատո՞ւմ էին արդյոք իրենք իրենց խոսքերին)  այն մարդկանց, ովքեր տեսնելով հայրենիքի մի մասի կորուստը և անհանգստանալով մնացյալի կորստի մասին, հավատացին, որ հաղթելու են և շատերն արդեն ոգևորված օրերն էին հաշվում։

Ի դեպ, այդ դաշինքներին ձայն տվողներից շատերը նրանց մեջ տեսնում էին ոչ թե փրկություն, կամ մեծ  համակրանք ունեին նրանց հանդեպ, այլ ընդամենը հնարավոր հույս՝ պետությունը փրկելու։  Ինչ վերաբերում է կեղծիքներին, ապա բնավ մի արդարացեք, զարմանալ կարելի է, եթե  դուք իսկապես հույսեր ունեիք արդար ընտրությունների։ Այսպիսով, նորից եմ կրկնում, որ բոլոր, այսպես կոչված կուսակցությունները ձախողվել են։

Ի՞նչ է կատարվում այլ, քաղաքակիրթ երկրներում, երբ կուսակցությունը ձախողվում է, օրինակ երբ ընտրությունների արդյունքում կորցնում է իշխանությունը, խոստանում, բայց չի հաղթում ընտրություններում, կամ չի հաղթահարում անցողիկ շեմը։

Ընտրությունների հաջորդ իսկ օրը կուսակցության ղեկավարը (նախագահ, գլխավոր քարտուղար) հրաժարական է տալիս և կուսակցությունն ընտրում է նոր առաջնորդ։ Իսկ Հայաստանո՞ւմ․․․ Պարտված և ջախջախված կուսակցությունների ղեկավարները խոնարհվում են իրենց և երկիրը  նվաստացրած անձի առջև, համագումարներ անում և․․․

Եվ ոչինչ, կուսակցության «վոժդը» շարունակում է այն ղեկավարել։ Ինչ վերաբերում է ԱԺ խցկված «թունդ» ընդդիմադիր 4 կուսակցություններին, ապա կարծում եմ  նրանց անդամներից շատերն ուղղակի երջանիկ են  պատգամավոր դառնալու համար (Երջանի՞կ եք․․․)։ Հարգելիներս, ձեր դաշինքներին ձայն են տվել ոչ թե որ դուք ԱԺ-ում ունենաք անձեռնմխելություն և հերոսաբար քննադատեք, երբեմն էլ ծեծ ուտեք մեծամասնությունից և կապտած դեմքերով  ձեր նկատմամբ խղճահարություն առաջացնեք, այլ պարտված, Արցախը հանձնած, հազարավոր զոհեր տված իշխանություններին հեռացնելու և միմիայն դրա համար։

Եթե հիշողությունս չի դավաճանում Հայաստանում իրականում երեք կուսակցություններում են եղել ղեկավարի փոփոխություններ, չնայած, կրկնում եմ բոլոր կուսակցությունների, բոլոր «ընտրություններում» կրած պարտությունների։ Դրանք են․ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, երբ կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահից հետո, առաջնորդի դերը վերցրեց Վազգեն Սարգսյանը, նրա մահից հետո՝ Անդրանիկ Մարգարյանը և վերջապես, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո՝ Սերժ Սարգսյանը․․․ Կարծեմ 1997 թ․ Էդուարդ Եգորյանը հիմնադրեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը։ Նրա մահից հետո կուսակցությունը մինչև այսօր գլխավորում է Պետրոս Մակեյանը․․․ 1998թ․ ՀՀԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հիմնադրեց Հայաստանի ժողովրդական կուսակցությունը։ 1999թ․ նրա մահից հետո, կուսակցությունը գլխավորեց նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը․․․

Փաստորեն պարտությունը հաղթանակ համարելը հայկական հոգեբանություն է, որն էլ, հավանաբար, գալիս է Ավարայրից (բարոյական հաղթանակ): Հայաստանը խայտառակ պարտություն է կրում, իշխանությունները, ոչ միայն հրաժարական չեն տալիս, այլև  հպարտ են դրանով և այն համարում են հաղթանակ։ Կուսակցությունները քաղաքական խայտառակ պարտություն են կրում, նրանց ղեկավարությունը հրաժարական չի տալիս, իսկ պարտությունը մատուցում են իբրև հաջողություն, այն է՝ հաղթանակ։

Ավետիք Իշխանյան

© 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մենք ձեզ հետ ենք, սիրելի’ բժիշկներ, կանգնելու ենք ձեր թիկունքին և շարունակելու ենք պայքարել, որպեսզի վերականգնվի արդարությունը»․ Սեյրան Օհանյան

Հաջորդ գրառումը

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել են դպրոցական Ախալքալաքցի երիտասարդների վրա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական