Շուռնուխի «արդյունքները» ստի և կեղծիքի քարոզչամեքենայի ճարտարապետների կողմից նախագծված են որպես «ամենահզոր» քարոզչական հարված։ Պարզ է, որ նման «արդյունք» առանց կեղծիքի լինել չէր կարող։
Սակայն սրանում ամենասոսկալին այն է, որ սա թաքնված ուղերձ է նաև թշնամուն առ այն, որ նա կարող է հանգիստ խլել հայկական գյուղերի տները, իսկ տեղի բնակչությունը միևնույն է «կհաշտվի» դրա հետ և «գոհ» կլինի իրեն չպաշտպանող վարչախմբից։
Այս կործանարար վարչախումբը, եթե թեկուզ դույզն-ինչ ազգային զգացմունք ունենար, ապա գոնե Շուռնուխը չպետք է խաղարկեր իր գոյությունը մի փոքր էլ երկարաձգելու նպատակով։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։