Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմից հետո կարծես թե երկրորդ պլան են մղվել պատերազմի օրերին ողջ մնացած ու իրենց հերոսաբար դրսևորած հրամանատարները

02/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

Պատերազմից հետո կարծես թե երկրորդ պլան են մղվել պատերազմի օրերին ողջ մնացած ու իրենց հերոսաբար դրսևորած հրամանատարները։ Շատ էր խոսվում փախչող, դիտմամբ ինքնավնասում արած ու զորքին մենակ թողած սպաների մասին և դրանով ստվեր գցում մինչև վերջ զինվորի կողքին մնացած ու միմիայն նահանջ հրամանով դիրքը լքած հրամանատարներին։ Այսօր կպատմեմ մի այդպիսի հրամանատարի մասին, ով ողջ է, պատվով է կատարել իրեն տրված հրամաններն ու մի վայրկյան չի մտածել զինվորին մենակ թողնելու ու փախչելու մասին։ Փոխգնդապետ Էդվարդ Եղիազարյան։

Պատերազմին օրերին եղել է 6-րդ պաշտպանականի (Մատաղիս) 4-րդ գումարտակի հրամանատարը։ Հենց այդ գումարտակն էլ փոխգնդապետի անձնական ղեկավարությամբ 16 ՀՄՄ (БМП) է խոցել, որից 11-ը, ըստ մինչև հոկտեմբերի 18-ն արված արբանյակային լուսանկարները, մնացել են խոցված տեղերում, քանի որ այնպես են խոցվել, որ վերանորոգման ենթակա չեն եղել։

Պատերազմի առաջին օրը 3-րդ գումարտակի հրամանատար Մանվել Կարապետյանի հերոսաբար զոհվելուց հետո այն ժամանակ դեռևս մայոր Էդվարդ Եղիազարյանը ստանձել էր նաև նրա գումարտակի ղեկավարումն ու 101-ից մինչև 136 դիրքերն իր հրամանատարությամբ էին պահվում։

Մատաղիսի այդ հայտնի 136-որդ պոստում էր, որ զոհվել էր Արցախի հերոս Արթուր Աղասյանը։ Հենց այդ 136-րդ պոստի տեսանյութն էին ադրբեջանցիները վերջերս տեղադրել իրենց մոտ ու մանրամասն ցույց էին տալիս, թե ինչ գրագետ ու ամուր էր կահավորված այդ հայկական դիրքը։

Այդ 136-րդ դիրքը թշնամին պարբերաբար գրավել ու հետ է նահանջել։ Պատմում են, որ հենց լայնամասշտաբ գրոհ էր սկսվում այդ դիրքրի վրա, Եղիազարյանը հանում էր զորքին այդտեղից, հետո հայկական կողմը հրետակոծում էր այն, թշնամուն ստիպում նահանջել ու նորից զբաղեցնում էին այդ դիրքը։

Թալիշի երկու գումարտակների անձնակազմները սեպտեմբերի 27-ի ցերեկվա ժամը 2-ի կողմերը գրեթե գոյություն չունեին։ Մի մասը զոհվել էր, մի մասը՝ նահանջել։ Եվ ամբողջ 6-րդ պաշտպանական թևը թերևս միայն փոխգնդապետ Էդվարդ Եղիազարյանի գումարտակն էր պահում։

Հոկտեմբերի 3-ին ՊԲ հրամանատարության հրամանով նա նահանջում է։ Վերջին հրամանատարն էր, որ դուրս էր գալիս Մատաղիսից…

Նահանջելուց հետո անցնում է պաշտպանության ու մեծ ներդրում ունի, որ թուրքը Դրմբոն չի հասել, որովհետև Եղիազարյանի գումարտակը միակն ամբողջական գումարտակն ա եղել, որ ի վիճակի ա եղել նահանջից հետո անցնել կազմակերպված պաշտպանության։ Զորքը չի փախել, չի դասալքվե, մնացել է իր հրամանատարի կողքին, ինչպես հրամանատարն է մնացել իր զինվորների կողքին։ Հենց այդ օրերին էլ ստացել է փոխգնդապետի զինվորական կոչում ու նշանակվել 6-րդ պաշտպանականի հրամանատարի տեղակալ։

Հենց նման սպաների շնորհիվ է, որ Արցախի որոշ հատվածներում թշնամին սկզբնական հաջողությունից հետո այդպես էլ չկարողացավ առաջխաղացում ունենալ։ Այդ ուղղություններից մեկն էլ Արցախի հյուսիս-արևելքն էր։ Մեծ զոհերի գնով Մատաղիսն ու Թալիշը օկուպացնելուց  հետո թշնամին այդպես էլ չկարողացավ առաջանալ այդ ուղղությամբ և այդ դիրքերում էլ մնաց մինչև պատերազմի ավարտը։

Պատերազմից հետո ասում էին, որ ում հրամանատարը լավն էր ու գրագետ, նրա մոտ ամենաքիչ կորուստներն էր լինում։ Ճիշտ է, շատ սպաներ զոհվեցին իրենց զինվորների հետ կողք-կողքի կռվելով, բայց որոշներն էլ կարողացան ողջ մնալ ու ամեն ինչ անել, որպեսզի իրենց ենթակայության տակ գտնվող զորքը ևս մինիմալ կուրստներով դուրս գա այս պատերազմից։ Փոխգնդապետ Եղիազարյանը թերևս այդ սպաների շարքին է դասվում։ Ու նրա մասին պետք է իմանան բոլորը։

Հավերժ փառք այն հրամանատարներին, ովքեր զոհվեցին՝ մենակ չթողնելով իրենց զինվորներին և երկար տարիների կյանք այն հրամանատարներին, ովքեր չվախեցան, չփախան մարտի դաշտից ու հրաշքով ողջ մնալով՝ փրկեցին հարյուրավոր տղերքի կյանքեր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսագյուղի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռն ու Սուրբ Նարեկ ավետարանը

Հաջորդ գրառումը

Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը «Թալիբան»-ին մեղադրում է խաղաղ մարդկանց սպանության մեջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը «Թալիբան»-ին մեղադրում է խաղաղ մարդկանց սպանության մեջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական