Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատասխանատուներ և մեղավորներ

13/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի էջից, –

Իրավասու պետական մարմինները և պետական պաշտոնատար անձինք պատերազմի ժամանակ պարտավոր են առաջնորդվել ստորև նշված իրավակարգավորումներով և իրենց լիազորությունների շրջանակում առավելավույնը անել՝ դրանցում նշված նպատակներին հասնելու համար.

 1. ՀՀ օրենքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», հոդված 1-ին՝

«Ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ և թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների որոշակի սահմանափակումների և նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների սահմանում»:

 2. ՀՀ օրենքը «Պաշտպանության մասին՝

«Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական-իրավական ձևից` կազմակերպությունների, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

 3. Հրամանատարի որոշումը պաշտպանության մասին: Ցանկացած մակարդակի հրամանատար սկսած ջոկի հրամանատարից մինչև բանակի հրամանատար, ունենում է ընդունված որոշում հաստատված վերադաս հրամանատարի կողմից պահպանության կամ պաշտպանության իրեն վստաահված հատվածում թշնամու կողմից գործողություններ սկսելու դեպքում համապատասխան գործողությունների դիմելու մասին:

Ստորև տեղադրված նկարում պատկերված անձինք պատասխանատու էին 44 օրյա պատերազմի ընթացքում այս իրավակարգավորումների, ինչպես նաև տասնամյակներով մասնագետների կողմից մշակված պաշտպանության պլանի իրագործման համար:

 Այժմ հարց. արդյոք սույն անձինք լինելով պատասխանատու՝ վերը նշված կարգավորումներում նշված պահանջները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու համար քրեաիրավական և «բարոյագիտական» իմաստներով մեղավոր են պատերազմում կրած պարտության,   չարդարացված մարդկային, տարածքային և այլ կորուստների համար, թե՝ ոչ:

Ի վերջո սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի:

Արշավիր Սուրենի Ղարամյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպես տեսնում ենք, քաղաքական դաշտ կոչվածը դեգեներացիայի վիճակում է․Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

Նոյեմբերի 10-ից մեկնարկել է երգիծական նկարների ցուցադրություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

Նոյեմբերի 10-ից մեկնարկել է երգիծական նկարների ցուցադրություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական