Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուր է թե…

Գեղամ Քյուրումյան
07/03/2024
- 7 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
19
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան գործող իշխանությունները յուրօրինակ միջավայրում են տեղավորվել.  միայն լավը, հաջողությունները, «աննախադեպը»: Այս ընթացքում օգտագործվում են թվեր ու տոկոսներ, հին ու նոր համեմատություններ, ինչ-ինչ գծապատկերներ ու աղյուսակներ, որոնցից շարքային քաղաքացին շատ բան չի էլ պատկերացնում ու հասկանում: Նրան հիմնականում մտահոգողն իր առօրյան է, գնումներն ու կոմունալ ծախսերը, տրանսպորտային վճարներն ու դեղորայքի գները, այլ հոգսերն ու չդադարող գնաճը: Եվ իհարկե` հարցերի հարցը. ինչո՞ւ իր կենցաղը տեսանելի նվազագույնս չի բարեփոխվում:

ՀՀ գործադիր մարմինը, որն է` հայաստանյան կառավարությունն իր վարչապետի գլխավորությամբ, օրերս հանրայնացրեց ընթացիկ 2024 թվականի իր գործունեության թվերը: Ըստ դրանց, գլխավոր հարկահավաք պետական եկամուտների կոմիտեն տարվա ընթացքում հավաքելու է 2.7 տրիլիոն դրամ հարկ, իսկ կառավարությունը սահմանել է 3.2 տրիլիոն դրամի ծախսեր: Վերջին թիվն իրոք աննախադեպ է հայաստանյան պետականության համար, ուստիեւ հարցը` արդյո՞ք սկսելու ենք նշմարել տեսանելի բարեկեցության նախանշաններ, հնչում է ինքնաբերաբար:

Ստորեւ ներկայացվող մտորումները, թող որ սիրողական մակարդակով, ներկայացվել են նաեւ տնտեսության առումով որոշակի հակումներ ունեցող այրերի, ովքեր թվերի շուրջ իրենց ձեւակերպումներն են հայտնել: Դրանցից նախ առանձնացնենք 500 մլրդ դրամի պակասուրդի հարցը: Զրուցակիցներս նշեցին նախ դրա աննախադեպ աճը, որը չի արձանագրվել հայոց պետականության որեւէ տարում: Այն ստանալու հիմնական միջոցներն են ներքին պարտքի ավելացման օգնությամբ պարտատոմսերի թողարկումն ու արտերկրներից ուղղակի առումով պարտքեր վերցնելը: Որ երկու պարագայում էլ դրանք կիրականացվեն, պարզից էլ պարզ է, քանզի թե՛ Հայաստանի հանրապետությունում, թե՛ արտերկրներում ֆինանսական միջոցների պակասի խնդիրներ չկան: Մեզանում պարտատոմսերի շահութաբերությունը երբեմն հասնում է մինչեւ 14-16 տոկոսի, որն ըստ իշխանությունների ստանում են ՀՀ քաղաքացիները:  Ավաղ, հարցմանս երթարկված ծանոթներից եւ ոչ մեկը, անգամ բարձր վարձատրվող, պարտատոմսերից որեւէ տեղեկություն չուներ, նրանք նշեցին, որ դրանք գնում են հիմնականում բանկերը:

Պարզվեց նաեւ, որ պետական պարտքը մոտենում է 12 մլրդ դոլարի, որի մոտ կեսը կազմավորվել է նախորդ իշխանությունների 27 տարիների կառավարման շրջանում, մնացյալ մոտ 6 մլրդ դոլարը`  2018-ին իշխանության եկածների  5,5 տարիներին: Պարտքի նման աննախադեպ աճը հանրությունը ըմբռնումով կդիտարկեր, եթե այն տեսանելիորեն ներդրվեր եւ օգտագործվեր տնտեսության մեջ, սփռված ճանապարհաշինությանը զուգահեռ գործեին խոստացված արդյունաբերական գործարանները, գյուղին անհրաժեշտ տեխնիկա ու պարարտանյութեր արտադրվեին, որպիսիք ձեռք են բերվում մեր հանդեպ անգամ անբարյացակամ երկրներից: Սա լրջագույն խնդիր է, որը մեզանում, ավա՜ղ, պատշաճ մակարդակով չի քննարկվում, բնականաբար նաեւ չի լուծվում:

2024 թվականին բյուջետային տարվա գլխավոր խնդիրներից է ՀՀ կառավարության կողմից պարտքի սպասարկումը, որը նույնպես աննախադեպ չափի գումար է` 323 մլրդ դրամ, կամ արտարժույթով` 800 մլն դոլար: Այս  գումարի կեսը բաժին է ընկնում վերջին 5,5 տարիներին, որը տարբեր պատճառաբանություններով բացատրելն ու արդարացները ցանկալի աշխատաոճ չէ: Եկեք հաշվարկենք, թե ինչ գումար է պահանջվում ՀՀ մոտ 600 000 կենսաթոշակառու եւ նպաստառու քաղաքացիների տարեկան վճարումները 40 000 դրամով բարձրացնելու համար՝ 24 մլրդ դրամ, որը պարտքի 7 տոկոսն է կազմում: Ժողովրդական խոսք կա` պարտքը վճարելով է գեղեցիկ: Այնպես որ, այն ամեն գնով վճարվելու է: Մնում է հույս տածել, որ 2024 թվականի համար 500 մլրդ դրամի պարտքը իրականում կօգտագործվի ՀՀ տնտեսության կայացման ու զարգացման նպատակով, որի արդյունքում ստվերից հանված աշխատատեղերը չեն դիտարկվի բյուջետային եկամուտների հիմնական միջոցառումներ:

ՀՀ հարյուր հազարավոր շարքային քաղաքացիները, լինեն աշխատող թե գործազուրկ, հավատում ու մասամբ վստահում են, որ իշխանությունն իրենց բոլորի առօրյայի ինչ-որ մի աստիճանի բարելավման երաշխավորն ու պատասխանատուն է: Արդյո՞ք այս նպատակին կարելի է հասնել հավակնոտ գնահատվող 7 տոկոս տնտեսական աճի պարագայում, երբ դրա 4-5 տոկոսը խժռելու է ամենազոր գնաճը: Գնահատականը գուցեեւ խիստ է, սակայն ոչ անհիմն: Տեսեք. գարնան  գյուղատնտեսական աշխատանքների համեմատաբար ակտիվ շրջան է, իսկ գյուղոլորտում գրեթե կատարյալ լռություն է, որի հետեւանքով, ասենք, հայաստանյան կաթնամթերքը պարզապես կաթ պարունակող արտադրանքի է վերածվել: Կատարյալ անորոշություն է երշիկեղենի արտադրությունում, քանզի այն տարօրինակորեն զգալի ցածր գնով է վաճառվում հարեւանությամբ ցուցադրվող մսատեսակների համեմատությամբ:

Առավել քաջատեղյակներն ասում են` ուր է թե մեր խնդիրներն այսքանով ավարտվեին:

Ուր է թե…

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փիթեր Դավիդյան. հնդկական երաժշտության ավստրալահայ վարպետը

Հաջորդ գրառումը

Պաշտոնյային հյուրասիրելն ու «հաշիվ փակելը» կարող է «հետաքրքրել» իրավապահներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Պաշտոնյային հյուրասիրելն ու «հաշիվ փակելը» կարող է «հետաքրքրել» իրավապահներին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական