Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուշացած 2-րդ միջամտությունը, այս անգամՙ Ֆրանսիայից

28/11/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախ այն հարցից, թե խորհրդարանը եւ նախագահ Էմանուել Մակրոնը կվավերացնե՞ն, թե՞ ոչ, Ֆրանսիայի Սենատի բացարձակ մեծամասնությամբ ընդունած օրինագիծը Արցախի անկախությունը ճանաչելու մասինՙ դույզն ինչ սփոփանք եղավ մեր սգավոր ժողովրդի ու երկրի համար: Իրավացի են այն մեկնաբանները, որոնք երեկ պնդում էին, որ ֆրանսիական այդ նախաձեռնությունը եթե գործի դրվեր մեկ ամիս առաջ, ապա հազիվ թե ունենայինք ռուսական նախաձեռնությամբ պարտադրված նոյեմբերի 9-ի ամոթալի փաստաթուղթը եւ, թերեւս, նվազ լինեին մեր մարդկային ու տարածքային կորուստները:

Սակայն, ավաղ, եթե-ներով չես կարող դեպքերի ընթացքը հետ շրջել: Եվ ունենք այն, ինչ ունենք. 5000 զոհ եւ անհետ կորած, 7000-ից ավել վիրավոր, տասնյակ հազարավոր տեղահանվածներ (որոնց մեր մամուլն ու պաշտոնյաները հիմարաբար կոչում են փախստականներ), 12000 քկ մեզնից խլված տարածք, մեջտեղից կիսված ԼՂԻՄ, ռուս զինվորին ու զենքին ապավինած երկիր, համավարակի ճիրաններում տվայտվող ժողովուրդ, անգործունակ կառավարությունՙ իր քաղաքական հաշմանդամ (ավելի հարմար պիտի լիներ օտարՙ ինվալիդ բառը) վարչապետով ու հաշմված տնտեսությամբ, հուսալքված ժողովուրդ:

Եվ ահա այս դժնի պայմաններում, թեեւ ուշացած, Փարիզից հնչում է սթափեցնողՙ միջազգային հանրույթի հավաքական պատասխանատվությունը հիշեցնող որոշումը, որը կարծեք անմիջական արձագանքն էր խորհրդարանի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի պատվո նախագահ Ֆրանսուա Ռոշըբլոյնիՙ §France-Arme՛nie¦ շաբաթահանդեսի աշխատակից Տիգրան Եկավյանին տված հարցազրույցում հնչեցրած սրտառուչ կոչինՙ §Ֆրանսիա, մարդու իրավունքների հայրենի՛ք, արթնացի՛ր¦: Ու բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեցան հետեւել Սենատի այդ նիստին, կարող են վկայել, որ ֆրանսիացի պատգամավորները Արցախյան հիմնահարցը շատ ավելի խորը, շատ ավելի համապարփակ, շատ ավելի այժմեական էին ներկայացնում, քան մնացած բոլորը, այդ թվումՙ հայերս: Հիմնական թիրախը նրանցՙ Էրդողանի Թուրքիան էր իր նվաճողական, ահաբեկչական, ցեղասպանական քաղաքականությամբ, տարածաշրջանային լայն ընդգրկումով: Ելույթների մեծ մասը Ադրբեջանին վերաբերվում էին որպես proxy, vassal, գերիշխանությունը Թուրքիային զիջած պետության, իսկ Հայաստանինՙ… խղճահարությամբ: (Արդարեւ, խղճահարության է արժանի այն իշխանությունը, որը առայսօր չի կարողանում, օրինակ, բերձորցիներին ասել, թե ինչ անեն. մնա՞ն, թե՞ լքեն իրենց դարավոր բնակավայրը):

Այս պահին դժվար է ասելՙ կվավերացվի՞ Սենատի որոշումը, որը պարտավորեցնող չէ (not binding): Դատելով պետքարտուղար Ժան Բատիստ Լորենի հայտարարությունից, թե Ճանաչումը գործնականում օգտակար չէ ո՛չ Արցախին, ո՛չ Երեւանին, ո՛չ էլ Ֆրանսիայինՙ հազիվ թե: Սակայն փորձենք առարկել. ճանաչումը օգտակար է ո՛չ միայն Արցախին, այլեւ Երեւանին եւ նույնինքն համանախագահող երկրներին, այդ թվումՙ Ֆրանսիային:

Արցախինՙ որի անկախության ճանաչումը միջազգային իրավական երաշխիք կդառնա այդ երկրամասի բնիկ ժողովրդի համար: Երեւանինՙ որը պաշտոնապես ճանաչված է որպես հակամարտության կողմ եւ Արցախի փոխարեն բանակցողՙ սեպտեմբերի 27-ին ինքն է ենթարկվել նախահարձակման, ագրեսիայի: Եվ այս հանգամանքը այսօր ու մանավանդ հետագայի համար խիստ կարեւոր է, երբ Բաքուն պատրաստվում է միջազգային դատարան դիմելՙ §փոխհատուցման¦ աստղաբաշխական պահանջներով եւ, ըստ իմ ունեցած տեղեկության, փնտրում է իրավաբանական-խորհրդատվական միջազգային ընկերություն, որը պիտի պաշտպանի… ագրեսորի §իրավունքները¦:

Ինչ վերաբերում է երրորդՙ համանախագահող եռյակի օգուտին, հանձնարարում եմ ուշադիր կարդալ ներկա համարի 4-րդ էջում Երվանդ Ազատյանի անգլերեն հոդվածի թարգմանությունը, որն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է իրերի վիճակը Մինսկի խմբի համանախագահության ներքին փոխհարաբերություններում: Միայն պետք է առանձնացնել այստեղ ԱՄՆ պետքարտուղարիՙ Մայք Պոմպեոյի հիշեցումը. Մինսկի խմբին արցախյան հարցում լիազորել է ՄԱԿ-ը, նրա Անվտանգության խորհուրդը, հետեւաբար, հասկացնում է նա, այդ շրջանակից դուրս որեւէ կարգավորում չի կարող օրինական ու վերջնական լինել:

Ասենքՙ մեծ հաշվով եւ երկարաժամկետ հեռանկարում Մոսկվայի համար էլ նպաստավոր կարող է լինել Սենատի որոշումը: Դա, առաջին հերթին, Ռուսաստանին կազատի Էրդողանի կամակորություններն ու հավակնությունները հանդուրժելու, զիջումներ անելու պարտականությունից: Թուրքիան եռանախագահության ակումբի անդամ չէ, եւ վե՛րջ: Երկրորդՙ կարող է օրինականացնել նախագահ Պուտինի նախաձեռնությունը խաղաղարար ու խաղաղապահպան զորքեր տեղակայելու հակամարտության գոտումՙ որպես ռազմական գործողությունները դադարեցնելու §ստիպողական քայլ¦: Երրորդՙ որպես Արցախի ինքնորոշման իրավունքի գործնականացման նախաքայլ, թեկուզ խորհրդանշականորեն, եռնախագահությանը հնարավորություն կտա ինչ-որ կերպ լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, որը 26 տարի անընդհատ հետաձգվում եւ մնում էր անորոշության մշուշում:

Ինչ վերաբերում է մեզ, դեռեւս առիթ չկա ոգեւորվելու: Դեռ երկար, աշխատատար ճանապարհ ունենք անցնելու, եւս մի քանի պետության համոզելու, որպեսզի հետեւեն Ֆրանսիայի օրինակին, սրբագրելու փաստաթղթի որոշ կետեր: Ի վիճակի՞ ենք դա անել, ներկա կառավարությա՞մբ եւ այս վարչապետո՞վ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արևմուտքը դժգոհ է Նավալնիից և նրան փոխարինող է գտել

Հաջորդ գրառումը

Նա, ում համար ազատագրված տարածքը սոսկ հող է, այլ ոչ Հայրենիք՝ իր գույնով, բնավորությամբ և…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025
Հաջորդ գրառումը

Նա, ում համար ազատագրված տարածքը սոսկ հող է, այլ ոչ Հայրենիք՝ իր գույնով, բնավորությամբ և...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ ներկայացրեց 2020 թվականին այդ ժամանակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործից:  ԱԺ-ում...

ԿարդալDetails

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025

Մեկ անձ է ձերբակալվել Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու համար

12/05/2025

Կյանքից հեռացել է Արմեն Հովհաննիսյանը

12/05/2025

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական