Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում է, որ իրենք ոչնչացրել են ավելի քան 2 միլիարդ դոլարի հայկական զենք, բայց հայերը շարունակում են մարտնչել և դեռ հսկայական զենքի պաշարներ ունեն։
Ալիևը համոզված է, որ իբեր հայկական զինված ուժերի հասցվել է հզոր հարված, “մեզ հաջողվել է շարքից դուրս բերել Հայաստանի ռազմատեխնիկական պետենցիալի մի հսկայական մասը, սակայն հարց է առաջանում, որտեղից Հայաստանին նման քանի զենք, նման քանակի տեխնիկա”։ Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը բանկրոտ պետություն է, սակայն նա դեռ տիրապետում է ռազմական մեծ պոտենցիալի, և այն ոչնչացման մեծ ներուժ է պարունակում, “ով է նրանց զինում”, հարց է տալիս Ադրբեջանի նախագահը։
Հիշեցման կարգով՝ Նշենք, որ ՀՀ Զինված ուժերը սկսվելէ ձևավորվել ՀՀ անկախացումից անմիջապես հետո, նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հրամանագրով ստեղվեց Պաշտպանության նախարարություն 1992թ․ հումբարի 28-ին։ Զինված ուժերի ձևավորման գործում կարևորագույն դերակատարություն են ունեցել Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը ևայլն։
Հատկապես կարևոր է եղել ՀՀ ժամանած նախկին սովետական բարձրաստճան սպաների և գեներալների՝ Նորատ Տեր Գրիգորյանից, Արկադի Տեր Թադևոսյանի, Յուրի Խաչատուրովի, Քրիստափոր Իվանյանի և շատ այլ կադրային մասնագետների դերը Հայկական բանակի ձևավորման գործու։ Հայկական բանակը իր ռազմական մկրտությունը անցավ Արցախյան առաջին պատերազմում գլխովին ջախջախելով թշնամու իրեն մի քանի անգամ գերակշռող ուժերին։
1994թ․ զինադադարից հետո պարզ էր, որ նոր պատերազմը ընդամենը հետաձգվել է և ՀՀ ԶՈՒ-ն սկսեց ակտիվ կերպով զինվել ամեն տարի նորանոր զենք ր զինամթերքի խմբաքանակներ ներմուծելով։
ՀՀ-ՌԴ-ի միջև ռազմական և ռազմավարական համագործակցության մասին դեռ 1994թ․ կնքված պայմանագրով պաշտոնական Մոսկվան Երևանին փոխանցեց մեծ թվով զենք, ռազմատեխնիկա և զինամթերք։ Այս հարցի շուրջ ժամանակին նույնիսկ սկանդալ հասունացավ, երբ ՌԴ Պետ Դումայի պատգամավոր-գեներալ Ռոխլինը հարց բարձրացրեց Հայաստանին անհայտուց կերպով մի քանի հազար տոննայի չափ զենք և զինամթերք փոխանցելու մասին։
Հայաստանը վերջին 30-ն տարիների անընդհատ կատարելագործել է բանակը և զինվել, ներմուծելով մեծ թվով զենք և հատկապես զինամթերք։ 2016թ․ պատերազմը ցույց տվեց, որ պատերազմների ինտեսնիվությունը աճում է և զինամթերքի՝ արկերի ու փամփուշտների քանակները պետք է տասնապատկվեն, ինչը անմիջապես սկսվել է իրականացվել հիմնականում ՌԴ-ից ներմուծելով մեծ թվով զինամթերք։
Այսօր Արցախյան հերոսամարտում, որը բառացիորեմ մեզ համար դարձել է Հայրենական պատերազմ, կռվում է տարիներ շարունակ կատարելագործված Հայկական բանակը և կամավորները՝ զինված զենքով և զինամթերոքվ, ինչը ՀՀ է ներմուծվել վերջին 30 տարիների ընթացքում անընդհատ։ Այս տրավա հուլիսիսն, Տավուշյան հայտնի դեպքերից հետո, Հայաստանը մի քանի հազար տոնա զինամթերք ներմուծեց Ռուսաստանից։
Ահա, այս զենքն ու զինամթերքի պաշարներն են, որ հանգիստ չեն տալիս պաշերոնյան բռնապետին, որի հաշվարկները, որ Հայաստանին և Արցախի հանրապետությանը հնարավոր կլինի հաղթել քանակով, կարելի է ասել տապալվեց։
Սակայն նրանց ամենամեծ սխալը այն էր, որ իրենք իսկ հավատալով իրենց քարոզչությանը համոզված էին, որ Հայաստանում զինամթերքը շատ արագ կվերջանա, իսկ առկա փաստացի շրջափակման պայմաններում մենք չենք կարողանա արկեր ու փամփուշտներ ներմուծել։ Ադրբեջանի կողմից Հայաստանի զինուժի, նրա պոտենցիալի, ռազմական տեխնիկայի ու ռազմամթերիք առկայության մասին թերի հաշվարկները ու ընդհանրապես ՀՀ-ի ու Արցախի Հարապետության ուժի թերագնահատումը կհանգեցնի Բաքվի պարտությանը և վերջնական ջախջախմանը։
azgonline.am խմբագրություն
,