Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ովքե՞ր են հավակնում Իրանի նախագահի պաշտոնին

Գրիգոր Առաքելյան
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
81
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ուղղաթիռի  ողբերգական վթարից մեկ շաբաթ անց իրանական մամուլն ակտիվորեն քննարկում է գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած հնարավոր թեկնածուների տրամադրությունները, որոնց շարքում առաձնանում է  ավիավթարի զոհ դարձած նախագահ  Ռայիսիի տիկնոջ՝ Ջամիլե Ալամ օլ-Հոդայի  անունը:

Խնդիրն այն է, որ նախկին նախագահի տիկնոջ տվյալները նախ պետք է համապատասխանեն Սահմանադրությամբ նախատեսված պայմաններին ու նա պետք է կարողանա հաղթահարել  երկրի  Պահապանների խորհրդի բոլոր արգելքները, որի համար թեկնածուն որոշակի տվյալներից բացի,   նաեւ  պետք է  լինի  «քաղաքական այր»: Այստեղ հարց է առաջանում՝ կանայք նո՞ւյնպես կարող են «քաղաքական այր» համարվել:

Նախորդ շրջանի նախագահական ընտրություններին կանանց մասնակցության  իրավունքը ճշտելու  նպատակով, դեռեւս չորս տարի առաջ հարցում էր կատարվել Պահապանների խորհուրդ, որին ի պատասխան խորհրդի խոսնակ Քյաթխոդային հավաստիացրել էր, որ կանանց գրանցման հարցում որեւէ արգելք կամ խոչընդոտ  չկա, եւ խորհուրդը   հայտ ներկայացնող  թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց  մասնակցության իրավունքը ճշտելուց հետո,  պարզաբանումներ է ներկայացնում: Սակայն, նախորդ ընտրություններից եւ ոչ մեկի ժամանակ դեռեւս ոչ մի կին թեկնածու չի գրանցվել:

Սակայն նախագահական ընտրություններին կանանց մասնակցության մասին կա նաեւ այլ մոտեցում. Բանիմացների խորհրդում ավանդական իրավագիտության կողմնակիցներն այն կարծիքին են, որ եթե կինը չի կարող դատավոր դառնալ, ուրեմն նախագահ դառնալու իրավասություն էլ չպետք է ունենա:

Իսկ ո՞վ է նախկին նախագահ  Էբրահիմ Ռայիսիի կինը:

Տիկ. Ջամիլե Ալամ օլ-Հոդան Մեշհեդի ուրբաթօրյա իմամ-ջումայի՝  Գերագույն հոգեւոր առաջնորդին ներկայացնող քարոզապետի ավագ դուստրն է: Եթե տիկ.  Ալամ օլ-Հոդային հաջողվի գրանցվել եւ ընտրություններում հաղթանակ տանել,  ապա նա ոչ միայն կկարողանա շարունակել  ամուսնու անավարտ գործը, այլ նաեւ կարող է նախադեպ ստեղծել  ու    ներկայանալ որպես Իրանի առաջին կին նախագահ:

Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին իրանական  Press-TV հեռուստաալիքի կողմից փորձ էր  արվել  տիկ. Ջամիլե Ալամ օլ-Հոդային ներկայացնել որպես երկրի առաջին տիկին:  Սակայն, նա  որոշ ժամանակ անց, հայտարարել էր, որ առաջին տիկնոջ տիտղոսը պատկանում է գերագույն հոգեւոր Առաջնորդ Ալի Խամենեիի տիկնոջը:

Նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի տինոջ՝ Ջամիլե Ալամօ-Հոդայից բացի, խոսվում է նաեւ բազմաթիվ այլ թեկնածուների մասին, որոնցից մեր հանրությանը ծանոթ են՝  մեջլիսի նախկին խոսնակ Հադդադ Ադելը, Իրանի դատական իշխանության նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ եւ անվտանգության նախկին նախարար Ղոլամհոսեին Էժեին, մեջլիսի նախկին բարեփոխական պատգամավոր Ալի Մոթահարին, կառավարության նախկին խոսնակ Մոհամմադ Բաղեր Նոբախթն ու բազմաթիվ այլ գործիչներ, այդ թվում՝ նախկին նախագահ Հասան Ռոհանիի  կառավարության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ինչպես նաեւ նախկին նախագահ Ահմադինեժադն ու Ազգային անվտանգության գերագույն խորդհրդի նախկին քարտուղար Ալի Շամխանին: 

Ի դեպ, Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, Շամխանիի թեկնածության մասին աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ  նախկին նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, նշելով, որ երկրի գերագույն հոգեւոր Առաջնորդ Ալի Խամենեին 2013 թվականին դեմ էր ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Ալի Շամխանիի նշանակմանը:  

«Էնթեխաբ» կայքում հրապարակված Վաեզիի հարցազրուցում Ռոհանիի աշխատակազմի ղեկավարը  խոսել է   Ռոհանիի ու նրա նախագահական շրջանում Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Շամխանիի միջեւ Իրանի միջուկային ծրագրի  շուրջ  առկա  տարաձայնությունների մասին: Ըստ Վաեզիի, այն պահին, երբ  Ռոհանին իր նախագահության երկրորդ շրջանում ջանք էր գործադրում վերակենդանացնել միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները, Շամխանին Անվտանգության քարտուղարությունում ընդդիմանում էր նախագահի ջանքերին ու նենգադուլի  ենթարկում Ռոհանիի նախաձեռնությունները:

Վաեզիի խոստովանությունը վկայում է  Իրանի կառավարման համակարգի արտաքին քաղաքականության ու անվտանգության համակարգման հարցերում  գոյություն ունեցած  խորը տարաձայնությունների մասին:

Ընդ որում, ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի գոյության 35 ամյա պատմության ընթացքում  այս խոստովանությունն  առկա տարաձայնությունների մասին վկայող երկրորդ դեպքն է: Առաջին անգամ գոյություն ունեցող տարաձայնությունների փաստը բացահայտվել է 2005 թվականին՝ երկրի նախագահի պաշտոնում  Ահմադինեժադի ընտրվելուց հետո, երբ նորընտիր նախագահի ու ազգային անվտանգության խորհդրի տվյալ ժամանակաշրջանի քարտուղար Հասան Ռոհանիի միջեւ միջուկային թղթածրարի կառավարման հարցում  տարաձայնություններ  էին առաջացել: 

Ինչ վերաբերում է նախկին ԱԳ նախարար Զարիֆին, ապա նա  հերքել է ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը:

Իսկ  dolatebahar   կայքի տարածած մի տեսանյութում պատկերված են նախկին նախագահ Ահմադինեժադի համախոհները, որոնք վերջինիս խնդրում են մասնակցել նախագահական ընտրություններին, ինչին դրականորեն է արձագանքում նախկին նախագահը:

Ո՞վ է բազմելու Իրանի գործադիր իշխանության՝ Էբրահիմ Ռայիսիի մահվանից հետո թափուր մնացած  աթոռին: Հունիսի 28-ին նշանակված  նախագահական արտահերթ ընտրությունների ամփոփիչ արդյունքները կտան մեզ հուզող հարցի պատասխանը: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աղետի գոտի

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ից հետո Շուշի է մեկնում ԳԴՀ դեսպանը, որ գովի Բաքվին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ից հետո Շուշի է մեկնում ԳԴՀ դեսպանը, որ գովի Բաքվին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նուբարաշենի աղբավայրի՝ դիտավորյալ հրդեհման գործով արդեն ներգրավված մարդիկ կան. քաղաքապետ

23/10/2025

Ես գիտեմ, որ պրոցես է ընթանում, տարբեր մարդիկ հարցաքննվել են։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է հիմք հանդիսացել այդ...

ԿարդալDetails

Երևանն աղբավայրի խնդիրն ունի արդեն 75 տարի. մենք զուգահեռ երեք ուղղությամբ ենք շարժվում. Ավինյան

23/10/2025

Երևանը սեփական եկամուտները վերջին երեք տարվա ընթացքում փաստացի եռապատկել է. Տիգրան Ավինյան

23/10/2025

Գնացքներից մեկն արգելակման խնդիր է արձանագրել, և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել. Ավինյան

23/10/2025

Ո՞վ է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը. (տեսանյութ)

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական