Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակում են տեղ գտնել բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը տեսանելի, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում.պատգամավոր

04/02/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կապանի հատվածում տեղակայված զորամասերից մեկում արձանագրված և մամուլում ակտիվորեն շրջանառվող միջադեպը, որում ներկայացված է զինծառայողին բռնության ենթարկելու, վնասվածքներ հասցնելու մանրամասներ, խորը մտահոգությունների տեղիք է տալիս։Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, գրել է.

«Որպես պատճառ ներկայացված է հանգամանքներ, որոնց հիմքով կոնֆլիկտներ ժամանակին եղել են զորամասերում, սակայն դրանք վերջին տարիներին այդքան խորը արտահայտված չեն եղել։

Որքան հասկանում եմ՝ զինծառայողը այս պահին էլ գտնվում է զորամասից դուրս և նա, նրա ընտանիքը հրաժարվում են նրան վերադարձնել զորամաս։

Միանգամից նշեմ, որ անմեղության կանխավարկածը չխախտելով, շրջանառվող վարկածները, արձանագրված հանգամանքները, ներկայացվող մեղավորներին դիտմամբ չեմ անդրադառնում, որովհետև ամբողջ պատկերը դեռ չկա, սակայն մի քանի արձանագրում կանեմ։

Առաջին, ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակում են տեղ գտնել բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը տեսանելի, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում։

Ավելին, որքան ես եմ հասկանում, համապատասխան կառույցներն ու ստորաբաժանումներն ունեն վերլուծություն, սակայն բանակի ղեկավարությունն այն որպես հիմք չի ընդունում և ըստ այդմ՝ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում։

Ասածիս հիմքն այն է, որ կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, Պնախարարն այդ մասին անուղղակի ձևով նշեց, ասելով, որ իրեն վերլուծություն փոխանցել են, բայց նա դրա վերաբերյալ դեռ ոչ միանշանակ մոտեցում ունի։
Երկրորդ, այսպիսի միջադեպերի հիմքում բանակի վրա ազդող բացասական երևույթների գերիշխումն է, որոնք փոխանցվում են հասարակությունից։

Տարբեր փուլերում դրանք զսպելու տարբեր մեխանիզմներ են գործել, սակայն ներկայումս դրանք խիստ խափանումներով են գործում։
Անկախ այն հանգամանքից, թե գրանցված միջադեպում ինչ մասնակցություն ունեն առանձին զինծառայողներ, սպաներ կամ այս դեպքով որպես տուժող ներկայացված զինծառայողը, սա համակարգային խնդիր է և սրա լուծումը դրվագային կամ միջանկյալ ձևով չի կարող լինել։

Երրորդ, խախտվել է սպա-զինվոր հարաբերությունների բալանսը, որի պարագայում նման միջադեպերն անխուսափելի են։

Կան նաև այլ պատճառներ, որոնք հանրային ձևով ներկայացնելը ռիսկային եմ համարում և այս դեպքում չեմ անդրադառնա»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ստամբուլ – Երևան չվերթները կարող են դյուրին ճանապարհ դառնալ՝ կարճ ժամանակում Հայաստանը թուրքական լրտեսներով ողողելու համար». Հարութ Սասունյան

Հաջորդ գրառումը

Երևանում պայթուցիկ առարկայի միջոցով պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Երևանում պայթուցիկ առարկայի միջոցով պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական