Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը ՀՀ-ի համար հուսալի դաշնակիցներ չեն»

17/11/2023
- 17 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

«Հայաստանն իրեն միայնակ է զգում» վերնագիրը վերջին տարիներին հաճախ է հանդիպել օտար մամուլում, գերմանական լրատվամիջոցներում՝ նմանապես, սակայն վերջին երկու ամսում առօրյա լրահոսը տպավորություն էր ստեղծում, թե Արեւմուտքը ուշադրության առանցքում է պահում Հայաստանը, իսկ Ֆրանսիայի հետ սկիզբ առած ռազմական համագործակցության, Գերմանիայի արտգործնախարարի տարածաշրջան այցը, պաշտոնական Երեւանին մեկուսի զգալու առիթ էլ չեն տալիս: Նոյեմբերի 15-ի երեկոյան գերմանական «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» հրապարակեց Շտեֆան Շոլլի (Stefan Scholl) վերլուծականը՝ վերեւում նշված վերնագրով:

«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը երկրի համար հուսալի դաշնակիցներ չեն, գրում է «Ֆրանկֆուրտեր ռունդշաուի» (այսուհետ՝ «ՖՌ») Ռուսաստանի եւ Ուկրաինայի թղթակիցը՝ հաղորդելով Լուկաշենկոյի մամլո քարտուղարի պարզաբանումը, թե Բելառուսի նախագահը մտահոգություն է հայտնել, առաջարկել ՀՀ վարչապետին չշտապել, լրջորեն մտածել այն քայլերի մասին, որ կարող են հանգեցնել ՀԱՊԿ-ից հեռացման (դեինտեգրացիայի): Խոսքն անշուշտ ՀՀ վարչապետի նոյեմբերի 23-ին Մինսկում գումարվելիք ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերից հրաժարվելն է: Կրեմլի խոսնակ Պեսկովն էլ հրապարակավ ափսոսանք է հայտնել Հայաստանի բացակայության համար՝ շեշտելով, թե «կարծիքներ փոխանակելու լավ առիթ կլիներ»: Վերլուծաբանը շարադրում է այդուհետ Մոսկվայի որոշակի շրջանակների կանխատեսումը, թե  Փաշինյանը փրկությունը փնտրում է ՆԱՏՕ-ում, իսկ մերձկրեմլյան անվտանգության փորձագետ Իգոր Կորոտչենկոն կարծիք է հայտնում, թե ՀԱՊԿ-ից հեռանալը «հակառուսական որոշում» է, եւ Փաշինյանը կարող է նաեւ կամենալ, որ Գյումրիում ռուսական ռազմաբազան փոխարինվի ֆրանսիական զորակազմով: «ՖՌ» հիշատակում է, որ հոկտեմբերին էլ Փաշինյանը ցուցադրաբար հրաժարվել է Բիշքեկում մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին՝ նախընտրելով Գրանադա գնալ: Այնուհետ Շոլլը ներկայացնում է մեզ ծանոթ քայլերի հերթականությունը՝ սեպտեմբերի սկզբին Հայաստանը զորավարժանք էր անցկացնում ամերիկացի զինվորների մասնակցությամբ, հետո՝ ՀՀ ԱԺ վավերացրեց «Հռոմի ստատուտը», սրանք ՌԴ ԱԳՆ ուշադրությունից չվրիպեցին, առիթ համարեց խոսել «թշնամական քայլերի շարանի» մասին:

Ռուսաստանից Հայաստանի հեռանալու պատճառների աճը պայմանավորված է Ադրբեջանի հետ հակամարտությամբ, գրում է վերլուծաբանը: 2020 թվականին Ղարաբաղի դեմ պատերազմում տարած ռազմական հաղթանակից հետո, ադրբեջանական զորքերը 2021 եւ 2022 թվականներին կրկին հարձակվեցին հայկական տարածքների վրա, գրավեցին 400 քառակուսի կիլոմետր տարածք: ՀԱՊԿ-ը չարձագանքեց, թեպետ դրա կանոնադրությունն իրականում երաշխավորում է ռազմական կոլեկտիվ օգնություն՝ հարձակման ենթարկված որեւէ անդամակցի: Այն փաստը, որ սատարում չեղավ, «բնականաբար հիասթափեցնող էր», Wall Street Journal-ին Փաշինյանի մեկնաբանությունն է ներկայացնում «ՖՌ»-ի վերլուծաբանը: Շտեֆան Շոլլը գրում է, որ հայերի համար հաջորդ հիասթափությունը եղել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի թողտվությամբ 2022-ի վերջին Հայաստանը Արցախին կապող կյանքի զարկերակը՝ Բերձորի ճանապարհը ադրբեջանցիների վերահսկողությանը հանձնելը, դրան հաջորդեց շրջափակումը, իսկ սեպտեմբերին՝ 100 000 հայերի բռնագաղթը:

«Այդուհանդերձ ՀՀ վարչապետը վստահեցնում է, թե չի կամենում դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ Արեւմուտքը Հայաստանի համար լոկ անորոշ այլընտրանք է, քանի որ վերջինը Ադրբեջանի նավթի եւ գազի հանդեպ հետաքրքրություն ունի», գրում է Շոլլը: «ՖՌ» ներկայացնում է երեւանցի քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի այն ընդգծումը, թե «ԱՄՆ կամ ԵՄ Ադրբեջանի դեմ որեւէ պատժամիջոց չեն կիրառել, իսկ Ռուսաստանում երկու միլիոն հայ է բնակվում, Հայաստանից արտահանման գրեթե 30 տոկոսն է կազմում»:

«Միաժամանակ Հայաստանը սպասում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի նոր հարձակման, որի նպատակն է Հայաստանի հարավ-արեւելքում հաղորդակցության նոր միջանցքի նվաճումը, գրում է «ՖՌ»-ի մեկնաբանը՝ շարունակելով՝ «Ռազմական առումով Երեւանը հերթական անգամ չի կարողանա պաշտպանվել, իսկ երկրում դժվար թե գտնվի մեկը, որ կհավատա, թե Ռուսաստանն այս անգամ կմիջամտի»:

Ի՞նչ է ակնարկում գերմանացի վերլուծաբանը, Ֆրանկֆուրտում հրատարակվող հեղինակավոր պարբերականը: Մի՞թե այն, թե Ռուսաստանից հեռանալու գործընթացը Արեւմուտքի համար լիարժեք ընդունելի կլինի, երբ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գա, Գյումրիից էլ՝ ռազմաբազան հեռանա:

Ե՞ւ… այդժամ կպաշտպանե՞ն Հայաստանին:

Նման խոստում մեզ չեն տվել: Ու՝ չեն տալիս: Եվ չեն տա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Նախորդ գրառումը

Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ ըստ Իրանի դեսպանի

Հաջորդ գրառումը

Անհանգստացնող տողատակեր

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
Հաջորդ գրառումը

Անհանգստացնող տողատակեր

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական