Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շրջանառության հարկ՝ «ըստ նորին մեծություն» Նիկոլի. ՄԱՍ 2

08/02/2024
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1.Հարկի փոփոխությունների նախագծի մեջ կա շատ հետաքրքիր մի կետ։ Դա հարկի հաշվարկի ընթացքում նվազեցումների գաղափարն է, որն ըստ երևույթին փոքր և միջին ձեռնարկատերերի աճը, շրջանառու միջոցների աճը կանխելու միտումն է։ Նախագծում ներառված 9.5 տոկոսի չափով նվազեցումների գաղափարը լավն է և  նպաստելու է ստվերի կրճատմանը, փաստաթղթաշրջանառության թափանցիկության աճին, բայց կիսատ, թերի է նվազեցումների ցանկը։

Փորձենք դա բացատրել կոնկրետ օրինակներով։

Դիցուք՝ առք և վաճառքի գործառնություններով զբաղվող կազմակերպությունը ձեռք է բերել ապրանքներ՝ վաճառքի համար և  ծառայություններ՝ սեփական կարիքների համար, օրինակ՝ ծրագրային ապահովության, աշխատողների պատրաստման, հանդերձանքի, կապի միջոցների, ապահովագրության։

Նախատեսվող փոփոխություններով նվազեցման ցանկի մեջ մտնելու են բացառապես հետագա վաճառքի համար ձեռք բերված ապրանքները։ Սա խոչընդոտելու է ՓՄՁ տեխնիկական հագեցվածության բարձրացմանը՝ անհավասար դրության մեջ դնելով հարկի ընդհանուր ռեժիմով աշխատող ձեռնարկությունների հետ համեմատած։

2. Քանի որ ընդհանրապես շրջանառության հարկի դաշտում գործող ձեռնարկությունները հաշվապահական հաշվառումն իրականացնում են հաշվեգրման եղանակով, դա նշանակում է, որ ձեռնարկությունները հարկի գումարի հաշվարկի ժամանակ հիմք են ընդունում հաշվարկային փաստաթղթերով արտացոլված ֆինանսական արդյունքները, անկախ այն բանից՝  ստացե՞լ են իրենց մատակարարումների դիմաց հատուցում, թե ոչ։ Ժողովրդական լեզվով՝  նիսյայի տետրերի մեջ գրառվածի համար է կատարվելու հարկի հաշվարկը՝ առանց սպասելու ապրանքի դիմաց վճարման ստացումը։

Դա նշանակում է, որ շրջանառության հարկի դաշտում գործողները դեռ չստացված հատուցման պարագայում էլ երկու անգամ շատ են հարկ վճարելու։

3. Հիմա քննարկենք ևս շատ կարևոր հարց, որը խոշոր տնտեսվարողների կողմից ՓՄՁ սնանկացնելու գործիք է դարձել  և գործընթացն ավելի է տարածվելու։ Դա խոշոր տնտեսվարողների, սուպերմարկետներին մատակարարված ապրանքների դիմաց վճարումներ ստանալու խնդիրն է։ Փաստացի սուպերմարկետին մատակարարողի շրջանառության հարկի մեջ ժամկետների և հատուցում ստանալու խնդիրն է։

 Գաղտնիք չէ, որ սուպերմարկետները ստանում են ապրանքը, մոտ երեք ամիս ձգձգում դրա դիմաց վճարումը, իսկ այդ ընթացքում մատակարարը, ըստ օրենքի դրույթների, կատարում է հարկի վճարում ամբողջ ծավալով։ Նախատեսվող փոփոխությունների դեպքում ՓՄՁ ձեռնարկությունը երկու անգամ ավելի շատ կվճարի խոշոր տնտեսվարողին իր կատարած և դեռ չստացած ծառայության համար։

4. Հաջորդ հարցը մատակարարված ապրանքներից ետ վերադարձի խնդիրն է։

Բազմաթիվ դեպքերում սուպերմարկետները ժամկետների հետ կապված ետ են վերադարձնում մատակարարված պարենային ապրանքները։ Դա որպես կանոն տեղի է ունենում մատակարարված ապրանքների համար արդեն իսկ հաշվարկված և վճարված շրջանառության հարկի պարագայում, որը ՓՄՁ կազմակերպությունը կորցնում է։ Հիմա նոր նախագծով այդ կորուստը կրկնակի անգամ կմեծանա։

Հարգելի ընթերցող, կշարունակենք տխրահռչակ նախագծի վերլուծությունը։

Շարունակելի….

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ են թաքցնում քաղաքական տեխնոլոգիաները

Հաջորդ գրառումը

«Սատանի սհաթը» դո՛ւ ես, այ սրիկա. Արմեն Հակոբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

«Սատանի սհաթը» դո՛ւ ես, այ սրիկա. Արմեն Հակոբյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը կաթողիկոսին խնդրեց, որ դառնա նրա անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյան

15/10/2025

Թովմաս Առաքելյանը գրում է. 2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի...

ԿարդալDetails

Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները

15/10/2025

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական