Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նրանք անպայման կանգնելու են պատմության դատի առաջ

08/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը իր ՖԲ էջում գրում է, –
Այսօր աշխարհի բոլոր ժողովուրդների ուշադրությունը գամված է այն լրահոսին, որում ներկայացվում և մեկնաբանվում են Ամերիկայի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձություննեը:
Անկախ այդ զարգացումների վերաբերյալ ամենատարբեր մեկնաբանություններից՝ ժողովրդավարության իրական դեմքը ձևակերպումից մինչև ԱՄՆ քաղաքական համակարգի ճգնաժամի գուժումը, բոլորը համակարծիք են մեկ հարցում՝ տեղի ունեցող իրադարձությունները լուրջ հարված են ԱՄՆ պետականությանն ու աշխարհի ամենաազդեցիկ պետություն լինելու նրա միջազգային հեղինակությանը:
Այդ զարգացումները լուրջ մարտահրավեր էին նաև ամերիկյան հանրապետական օրենսդիրների համար: Նրանք ակամայից հայտնվեցին անսպասելի  ընտրության առջև՝  մի կողմից կուսակցական պատկանելիությամբ պայմանավորված աջակցությունն էր  իրենց լիդերին՝ Թրամպին և մյուս կողմից՝ նվիրվածությունը ամերիկան պետության ու պետականության իդեալներին:
Ի պատիվ հանրապետական օրենսդիրների  պետք է փաստել, որ նրանց  մեծամասնությունը հրապարակավ հրաժարվեց իր լիդերին աջակցելու նեղ կուսակցական պարտադրանքից և,  ստեղծված բարդ ու Ամերիկայի միջազգային հեղինակությունը  վտանգող  իրավիճակում,    վճռականորեն  կանգնեց երկրում դարերի ընթացքում ձևավորված  ժողովրդավարական ավանդույթները  և ամերիկյան  պետության  ինստիտուցիոնալ հիմքերի անսասանությունը պաշտպանողի դիրքերում:
Ամերիկյան օրենսդիրներն  առաջնորդվեցին բացառապես պետության և պետականության պաշտպանության պատմական իրենց առաքելությամբ, բարձր պահեցին ամերիկյան ժողովրդի պատիվն ու արժանապատվեությունը՝ վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից: Իրենց այդ քայլով ամերիկյան օրենսդիրները դրսևորեցին ժողովրդի ընտրյալին հատուկ քաղաքական վարքագիծ՝ մարմնավորելով սեփական երկրի Քաղաքացու վեհ կերպարը, արդարացնեով իրենց օգտին քվեարկած քաղաքացինեերի վստահությունն ու սպասելիքները: Թերևս սրանում է կայանում այդ երկրի և այդ ժողովրդի հզորության գաղտնիքներից մեկը:
Վերը նկարագրվածի համապատկերում  արձանագրելով  44-օրյա պատերազմի արդյունքում մեր ժողովրդի և պետության անվտանգության ոլորտում  ձևավորված սպառնալիքները և դրանցում N1 մեղավորի ներդրումը, մենք հայերս, իսկ ավելի ճիշտ հայաստանցիներս,  հնարավորություն ունենք գնահատելու թե որքանով են նրան սատարող, այսպես կոչված,  ‹‹ժողովրդի  ընտրյալ իշխանավորներն››  իրենց  վարքով ու բարքով պատրաստակամ  պաշտպանելու  մեր բոլորիս Պետության անվտանգությունը:
Նրանք առիթը բաց չեն թողնում ամեն խաչմերուկում գոռալ գոչել արևմտյան ժողովրդավարությանը իրենց նվիրվածության մասին և բոլորովին ավելորդ  չէր  լինի  օրինակ վերցնել իրենց ամերիկյան կոլեգաներից՝ թե ինչպես պետք է պաշտպանել սեփական պետությունը և սեփական ժողովրդի արժանապատվությունը՝ դրանով իրսկ նպաստելով սեփական երկրի հանդեպ աշխարհի ժողովուրդների հարգանքի բարձրացմանը:
Մինչդեռ ամերիկյան  օրենսդիրների քաղաքական վարքագծի ֆոնին առավել ընդգծվում է Փաշինյանին սատարող պատգամավորներից յուրքանչյուրի  հանցավոր և պետականադավ վարքագիծը:  Նման  պատգամավորը չի եղել և չի կարող լինել Հայաստանի Քաղաքացու կերպարի մարմնավորում: Մեր հասարակության  ճնշող մեծամասնությունը մերժում է  այդ  պատգավարոներին, որքան էլ նրանք փորձեն քողարկվել իշխանական ֆեյքերով:
Առավել քան ակնհայտ է, որ անկախ  որևէ հանգամանքից Փաշինյանը և նրան սատարող պատգամավորները, Փաշինյանի Կառավարության անդամներն ու իրավական համակարգի ներկայացուցիչները կանգնելու են պատմության դատի առջև: Այդ օրը անպայման գալու է և ոչ հեռու ապագայում:
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերադարձ դէպի ապագայ՝ պարտութեան բանականացումը եւ հայութեան լինելութիւնը

Հաջորդ գրառումը

Ընտրանիին Պահանջը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ընտրանիին Պահանջը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական