Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել

19/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը իր էջում գրում է, –

Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ նախատեսված են անցկացնել Թուրքիայի տարածքում, պատմական Կարս քաղաքում: Նախորդ զորավարժություններն անց են կացվել 2020թ. օգոստոսին, Ադրբեջանի տարածքում, որի նպատակն էր փորձարկել երկու բանակների հետևակային ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու, ականանետերի, ինչպես նաև օդուժի և ՀՕՊ համակարգերի համագործակցված գործողությունները: Այն անցկացվել է ի պատասխան Տավուշում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած դիրքային մարտերի: Մեր այսպես կոչված իշխանակույտը, այնքան էր ոգևորվել այդ փոխհրաձգությամբ, որ անտեսել էին 2020թ. տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները և այն համարում էին անվնաս՝ զուտ ներբանակային միջոցառում:

Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց Նիկոլի իշխանության հանցավոր տգիտությունը նաև այդ հարցում: Նիկոլի և իր հավաքածուի տգիտությունն այն աստիճան ցայտուն էր, որ մեր բազմաթիվ նախազգուշացումներին ի պատասխան, հայտարարում էին, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Արցախում, ապա  Թուրքիան չի մասնակցի: Մենք տեսանք, թե ամբողջ պատերազմի ընթացքում, ինչպես էր Նիկոլն ամեն օր հայտարարում, որ Հայկական Բանակը կռվում է թուրքական զորքերի և նրանց նախաձեռնությամբ ներգրավված վարձկանների դեմ:

Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են: Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել: Հիմա էլ պառլամենտում, ոմն նիկոլական հայտարարում է, որ պետք չէ անհանգստանալ Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժություններից:

Զորավարժությունները որպես կանոն ունենում են նպատակ և հանդիսանում են որոշակի քաղաքականության շարունակություն: Հայաստանի զինված ուժերը, տարիներով պլանային զորավարժություններ է անցկացրել հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաև ՀԱՊԿ բազմակողմ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում: 2018թ. ներմուծված գունավոր հեղափոխության և Նիկոլի իշխանության երկու տարիների վնասակար քաղաքականության արդյունքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական առումով երես թեքեցին Հայաստանից: Արդյունքը եղավ այն, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան ու այլ տարածքների վարձկաններ հայտնվեցին Արցախի և Հայաստանի դեմ վարվող տոտալ ռազմական գործողություններում:

Փետրվարի 1-ից 12-ը, Կարսում անցկացվելիք զորավարժությունները վերջին տարիներին թուրք-ադրբեջանական ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններն են, որին մասնակցելու են Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի և թուրքական երրորդ բանակի ստորաբաժանումներ: Մասնավորապես տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարներ, հատուկ նշանակության ուժեր և ավիացիա:

Նախատեսվում է փորձարկել հարձակողական, դեսանտա-գրոհային, օդուժի հարվածային աջակցության, ինչպես նաև ռազմա-տրանսպորտային և նյութա-տեխնիկական ապահովման համատեղ գործողություններ: Առաջին անգամ զորավարժություններին մասնակցելու են նաև վրացական կողմից ռազմական դիտորդներ:

Զորավարժությունների հիմնական նպատակն է ձմեռային, բարդ լեռնային պայմաններում (Կարսը նաև այդ նպատակով է ընտրվել) ձյունածածկ, դժվարանցանելի իրավիճակներում փորձարկել հարձակողական մարտերի վարման, ինչպես նաև նոր տեխնիկայի կիրառման հնարավորությունները: Տեղանքի բնութագիրը բավականին նման է Նախիջևանի և Հայաստանի հարավային սահմանների միջև ընկած բարձր լեռնային գոտիներին: Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները նախատեսվել են Սևծովյան ավազանում, Ադրբեջանի հյուսիս արևելքում կամ Թուրքիայի այլ հարևանների դեմ:

Այնպես, որ տիկնայք և պարոնայք դիլետանտնե՛ր, գործակալնե՛ր, դավաճաննե՛ր ու քաղաքականապես տգե՛տ “գործիչներ”, խելքներդ գլուխներն հավաքեք, և եթե կարող եք, լուրջ վերաբերվեք մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Ձեզ լսելով, տպավորություն է, թե Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է մեր փոխարեն լուծել մեր բոլոր խնդիրները: Նրանք իրենց բաժին ստանձնած պատասխանատվությունը լավ իրականացնում են: Եվ եթե պետք է ամեն ինչում իրենց հղում անեք, ապա դո՞ւք ում եք պետք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ ազդեցիկ 2 հայ փաստաբանները պատերազմի ընթացքում Արցախում ու ՀՀ-ում կատարել են բացառիկ դեր․ ՀՀ ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Դավութօղլուն կանխատեսել է, որ «խորքային պետությունը» Էրդողանին շուտափույթ հեռացնելու է նախագահի պաշտոնից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Դավութօղլուն կանխատեսել է, որ «խորքային պետությունը» Էրդողանին շուտափույթ հեռացնելու է նախագահի պաշտոնից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական