Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են. Տիգրան Աբրահամյան

21/03/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ Թուրքիան հայտարարեց, որ դատապարտում է Հայաստանում «ռազմական հեղաշրջման» փորձը՝ նկատի ունենալով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը, չէի շտապում մեկնաբանել։ Դրանից հետո Թուրքիան արդեն հասցրել է ողջունել Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Դեռ չեմ խոսում Հայաստանի ներքին քաղաքականությանը վերաբերող այլ հայտարարությունները, որոնք Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ հնչեցնում են ամենատարբեր առիթներով։ Այս հայտարարություններն առաջին հերթին փորձում եմ դիտարկել Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակտիվ մուտք գործելու և «հարմար» տեղավորվելու շրջանակներում և հասկանալի է, որ առաջիկայում ևս Հայաստանի և Հայաստանի շուրջ ընթացող իրավիճակների վերաբերյալ դեռ առիթներ կունենանք լսելու Թուրքիայի արձագանքը։ Բայց խնդիրն այլ բանում է։

Երբ Թուրքիան դատապարտեց Հայաստանում ռազմական «հեղաշրջման փորձը», հիմնական քննարկումներն ու վերլուծությունները ընթանում էին նրա՝ Փաշինյանին փոխանցվող քաղաքական աջակցության շրջանակներում։ Նույն տրամաբանության մեջ էր քննարկումը ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ թուրքական արձագանքի ժամանակ։ Այստեղ այդքան մտահոգիչ չէ Թուրքիայի հայտարարությունները, որքան այն, որ իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում թուրքական միջամտություններին։

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը օպերատիվ արձագանքում են իրենց իշխանությանը սպառնացող ցանկացած իրադարձության, բայց Թուրքիայի հայտարարությունները ցանկացած միջոցով շրջանցում են։ Կարող ե՞նք ենթադրել, որ դա բխում է իրենց շահերից և այս տեսանկյունից նրանց համար միևնույն է, թե ով է քաղաքական աջակցություն ապահովում։

Կարող ե՞նք արդյոք բացառել Նիկոլ Փաշինյանի կառավարության և Թուրքիայի իշխանությունների ընդհանուր շահերի շրջանակներում որևէ կարգի համագործակցությունը։ Ամեն դեպքում, երկու հարցադրման պատասխանն է ձևակերպելիս բացառել չենք կարող, ավելին՝ մանրամասն վերլուծությունները ավելի շատ կհաստատեն, քան կբացառեն։

Եվ վերջապես, ինչո՞ւ են իշխանության տարբեր կալիբրի պաշտոնյաներ խիստ ագրեսիվ դառնում, երբ նրանց նկատմամբ քննադատություն է հնչում երկրի ներսում և այդքան սիրալիր են, երբ Հայաստանի կամ կոնկրետ իրենց իշխանության մասին մեկնաբանություններ հնչեցնում են Թուրքիայից կամ Ադրբեջանից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը

Հաջորդ գրառումը

ՀՀ-ում չպետք է լինի թուրքական օրակարգեր իրականացնող ռեժիմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ-ում չպետք է լինի թուրքական օրակարգեր իրականացնող ռեժիմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական