Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի բեմադրած ամենաողբերգական տեսարանը՝ պատերազմ․ «168 ժամ»

26/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«168 Ժամ»-ը գրում է․ «Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։ Պոպուլիստների տեսարանները սկզբունքորեն տարբերվում են հին հունական «հաց և տեսարաններ» հայեցակարգից, որի դեպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, և զվարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցությունը ստանալու համար։ Պոպուլիստների համար, ահա, չկա «հաց և տեսարաններ», պոպուլիստներն ապահովում են միայն տեսարաններ, պոպուլիստների համար տեսարանը դառնում է հաց։

Իրականում հենց դա է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության երկուսուկես տարիներին։ Նա՝ որպես գերպոպուլիստ, իր կողմից իրականացվող պետական քաղաքականության, որևէ քաղաքականության հիմքում դրել է միայն ու բացառապես տեսարանները, որոնք ապահովվել են ամենատարբեր առիթներով՝ սկսած կրկեսավարին Երևանի քաղաքապետ դարձնելուց՝ մինչև Ազգային ժողովի շրջափակում, մայրաքաղաքի փողոցներում խորոված-փարթիների կազմակերպումից՝ մինչև դատարանների շենքերի շրջափակում։ Փաշինյանի բեմադրած տեսարանների շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականությունն ավելի կխորանա միայն։

Հատկապես, որ հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ է ունեցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վերջին ամենամասշտաբային տեսարանը՝ Արցախյան երկրորդ պատերազմը։ Որքան էլ ցավալի է հնչում, բայց իրականությունն այն է, որ վերջին պատերազմը կազմակերպված տեսարան էր՝ ժանրի բոլոր կանոններով։ Կրկեսավարն այս դեպքում Արծրուն Հովհաննիսյանն էր ու հաղթանակի մի քանի այլ ծնծղաները, որոնք 44 օր շարունակ ներբողում էին պարտության տարվող հայկական բանակը։ Այդ ողջ ընթացքում հասարակությունը որևէ հարց չէր հղում իշխանությանը, ինչպես որ որևէ հարց չէր հղել անցած երկուսուկես տարիներին կազմակերպված մյուս տեսարանների պարագային։ Տեսարանի դիտարժանությունը դաբաղում է բանականությունը, որևէ հարց տալու ունակությունը։ Իսկ պատերազմը առավել քան դիտարժան տեսարան է, որը կազմակերպվել էր նոյեմբերի 9-ին ստորագրվելիք կապիտուլյացիայի համար։

Եվ քանի որ հասարակությունը 44 օր շարունակ որևէ հարց չի բարձրացրել, շարունակում է հետևել տեսարանին նաև այսօր, իսկ տեսարանը շարունակվում է ամենատարբեր միզանսցեններով՝ սկսած Հադրութի շրջանի արդեն հանձնված գյուղերից՝ մինչև Սյունիքի շրջանի՝ նոր հանձնվելիք գյուղեր։ Հասարակության, կամ որ նույնն է, հանդիսատեսի համար դրանք ոչ թե հանձնվող հայրենիքի տարածքներ են, այլ մեծ տեսարանի փոքր կտորներ, որոնց հետևում է անտարբերությամբ կամ ոչ այնքան։ Հետևում է, որովհետև տեսարանը դարձել է հաց, իսկ առանց հացի հասարակությունն ապրել չի կարող։ Հանդիսատեսի շատ քիչ մասին են հետաքրքրում ներկայացումների կամ ֆիլմերի ռեժիսորները, հանդիսատեսը՝ որպես սպառողական հանրույթի ներկայացուցիչ համակրում է դերասաններին։ Այս դեպքում ևս հայ հանդիսատեսի համար երկրորդային է մատուցվող մեծ տեսարանի ռեժիսորների ով լինելը, եթե անգամ հնարավոր է՝ դրանք Ալիևն ու Էրդողանն են, գուցե Պուտինի ու Թրամփի տեխնիկական աջակցությամբ։

Դա հանդիսատեսին չի հետաքրքրում, քանի որ հանդիսատեսն անբանական սիրով սիրում է տեսարանի գլխավոր դերակատարին՝ Նիկոլ Փաշինյանին, ում համար գուցե նույնպես անէական է ռեժիսորների ծագումնաբանությունը։ Նրա համար կարևոր է տեսարանի, իմա՝ իր իշխանության շարունակականությունը։ Կա ծեծված տեսակետ, թե տեսարաններով հնարավոր չէ հավերժ պահպանել իշխանությունը։ Հայ հասարակությունը, որպես բացառությունների հասարակություն, ապացուցում է այդ ծեծված թեզի անստույգությունը։ Տեսարանները կենսունակ են, հատկապես ու առավել ևս, երբ դրանք փոխարինում են հացին»,-գրում է թերթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աննա Հակոբյանը չեղարկեց Ստեփանակերտում նախատեսվող մանկական ամանորյա միջոցառումը

Հաջորդ գրառումը

Դավաճա’ն, քո քաղաքական վախճանն այլևս իրականություն է, իսկ հեռացումդ՝ անխուսափելի. Ի. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կրկնեմ, Նիկոլ. ես զզվող չեմ, ես նախագահ չեմ եւ քեզ բովանդակային ոչնչացնելու համար ես էլ եմ հերիք. Աշոտյան

07/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բավական է առաջնորդվել վերջին 7 տարվա իմ հրապարակումներով, արդյունքում կառավարության անդամների կեսը կհայտնվի ԱԱԾ-ի պադվալներում. Հայկ Դեմոյան

07/05/2025
Հաջորդ գրառումը

Դավաճա'ն, քո քաղաքական վախճանն այլևս իրականություն է, իսկ հեռացումդ՝ անխուսափելի. Ի. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025

Նախաձեռնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, այս մասին հայտարարել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Որպես ՄԱՍԿ...

ԿարդալDetails

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական