Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլն առաջին իսկ վայրկյանից բռնությունների է դիմում. Կարեն Վրթանեսյան

08/06/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞նչ ցույց տվեց քարոզարշավի մեկնարկը. Նիկոլն առաջին իսկ վայրկյանից բռնությունների է դիմում + սպառնում է քաղաքացիական պատերազմով կամ, առնվազն, քաղաքացիական բախումներով։

1) Այսօր Արմավիրում 3 հոգու ձերբակալել են «Նիկոլ՝ դավաճան» գոռալու համար, ընդ որում մեկին պատրաստվում են քրեական հոդվածով փակել։

2) Նիկոլը ոչ միայն համարյա ուղիղ տեքստով սպառնում է քաղաքացիական պատերազմ հրահրել (այդ մասին այսօր արդեն գրեցի), այլ ակնարկում է, որ ամսի 21-ին իր հետևորդներին դուրս կբերի հրապարակ Քոչարյանի հետ «մենամարտելու»։

Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Նիկոլը հոգեբանորեն պատրաստում է իր կողմնակիցներին, այսպես ասած, Թրամփի սցենարին։

Մի կողմից զգում է, որ իրական ընդդիմության վարկանիշն օրեցօր աճում է և արդեն գիտակցում է, որ իր հաղթանակն այլևս երաշխավորված չէ։ Մյուս կողմից հասկանում է, որ ակնհայտ պարտության դեպքում ուժային կառույցների աջակցությունը միանգամից կորցնելու է (այնտեղ առանց այն էլ կուշտ են Նիկոլից)։ Այդ իսկ պատճառով քաղաքացիական բախումների ցրցամ է տալիս։ Իսկ դրա համար զինված մարդիկ նա արդեն ունի՝ սկսած նոյեմբերի 12–13-ից իր առանձնատունը պաշտպանող «կամավորներից», վերջացրած իր մերձավորների ստեղծած պահնորդական ընկերությունների զինված աշխատակիցներով և որոշ օլիգարխների թիկնազորներով։

Ու եթե հաջողեց և բախումները զոհերի բերեն, նա շանս կստանա «Մարտիմեկ» սցենարի նոր ռիմեյքի, նույնիսկ եթե ջախջախվի ընտրություններում։

Տեսե՛ք… Ենթադրենք ընտրություններում պարտվում է, հաջողում է բախումներ հրահրել… Ի՞նչ կլինի հետո։

Նախ՝ միանգամից՝ ռուբիլնիկի մեկ շարժումով, կմիանան սորոսական և արևմտյան բոլոր այլ ցանցերը, որոնք այս 3 տարի քնած էին «չէին նկատում», թե ինչպես էր Նիկոլը ոտնահարում այն արժեքները, որոնց համար նրանք, իբր, կոչված են պայքարելու։ Սրանք մեծ ոգևորությամբ կսկսեն նորից փչել «արնախում նախկինների» փուչիկը։

Երկրորդը, Արևմուտքը միանգամից կզարթնի ու կսկսի նկատել բաներ, որոնք այս 3 տարում չէր «նկատում»։

Քանի որ հետընտրական փուլն էլ և ընդհանրապես եկող տարիներն էլ ահավոր ծանր են լինելու, ապա ժողովրդի սպասելի դժգոհությունների վրա քաղաքական կապիտալը վերականգնելու շանսը Նիկոլը երբեք բաց չի թողնի։ Նույնիսկ եթե բանտարկված կամ արտասահմաններ փախած լինի։

Ու եթե կարողացավ հունիսի 20-ից հետո նոր Մարտիմեկ հրահրել, ապա թեկուզ 10–15 տարուց դա կարող է դառնալ իր վերադարձի շանսը։

[Նկարագրածս սցենարում հաշվի չեմ առել Ալիևի՝ մեր նախընտրական գործընթացների վրա ազդելու գործոնը, դրա հավանականությունն էլ է շատ մեծ։]

#նիկոլաթուրքեր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բլինկեն․ «Որքան երկար է դա շարունակվում, այնքան ավելի է կարճանում նրանց միջուկային զենքի ստեղծման ժամանակահատվածը»

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը մտադիր է ֆինանսավորել Իսրայելի ՀՕՊ համակարգի համալրումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը մտադիր է ֆինանսավորել Իսրայելի ՀՕՊ համակարգի համալրումը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական