Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլն Ալիևից փոխառել է ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի․ Միքայել Մինասյան

04/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևից կրկնօրինակում է գրեթե ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի։ Գրառման մեջ ասվում է․

«Ինձ հաճախ ասում են, որ իմ կանխատեսումներն իրականանում են: Նույնքան հաճախ մեղադրում են վատատեսության մեջ, սակայն զրույցի վերջում անպայման հարցնում են. «Իսկ ի՞նչ է լինելու հետո: Երբ ասում եմ, թե ինչ է մեզ սպասվում, ես հիմնվում եմ վերլուծված փորձի վրա: Վերլուծելով փորձը՝ գործնականում միշտ հաջողվում է բավական ճշգրիտ կերպով հաշվարկել, թե ինչ է լինելու հետո:

Դեռևս անցյալ տարվա ամռանը ես ասում էի, որ Նիկոլը Հայաստանը վերածելու է սուլթանության՝ որպես օրինակ ունենալով Ադրբեջանը: Կրկնօրինակվում է գործնականում ամեն ինչ՝ իր և կնոջ միջև իշխանության բաժանումից մինչև անձի պաշտամունք: Այն ժամանակ դեռ անհրաժեշտություն կար մանրակրկիտ կերպով հիմնավորելու նման եզրակացությունները, այսօր դա դառը իրականությունն է: Նվաստացուցիչ կապիտուլյացիան, հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը չեն կանգնեցնում Հայաստանի ադրբեջանականացումը, այլ միայն արագացնում են այն:

Բռնակալները միշտ գործում են փորձված օրինաչափություններով՝ ոչ մի նոր բան չհնարելով: Ալիևի հաջողված օրինակն այն մոդելն է, որը Նիկոլին ամենից հարազատ է: Ասեկոսեների և բամբասանքների հիման վրա կարիերա ստեղծած շանտաժիստը սկսել է սահմանափակել ԶԼՄ-ների հնարավորությունները հղում անելու սեփական անանուն աղբյուրներին, և դա բնական է. 44 օրյա ստից հետո ժողովուրդը դադարել է հավատալ պաշտոնական ապատեղեկատվությանը: Կյանքը ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ անանուն աղբյուրներն ավելի ազնիվ ու հուսալի էին, քան արծրունյան քարոզչությունը: Տեղեկատվության խախտված մենաշնորհը կենսական սպառնալիք է յուրաքանչյուր բռնակալի համար: Նիկոլը բացառություն չէ:

Խափանման միջոցի ընտրության համար մասնագիտացված դատարանների ստեղծումը ևս մեկ քայլ է՝ ուղղված Հայաստանի ադրբեջանականացմանը: Հետպատերազմական աղետի պայմաններում բռնակալի համար իշխանությունը պահելուց ավելի առաջնահերթ բան չկա: Հենց միայն այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է ռազմագերիների հարցերով հանձնաժողովի ստեղծման հարցն օրակարգ մտցնել, սակայն արտահերթ կարգով հավանության է արժանացրել քաղաքական հակառակորդների ձերբակալման և կալանման համար գրպանային դատարան ստեղծելու նախագիծը, հուշում է առաջնահերթությունների մասին: Ճնշման գործիքների ստեղծումը բռնակալի համար ավելի կարևոր է, քան իրական հարցերը:

Նիկոլն Ալիևից փոխառել է նույնիսկ ժողովրդի մեջ «մասսովկայի» ուղեկցությամբ դուրս գալու պրակտիկան: Սակայն ի տարբերություն Ալիևի՝ նա մարդկային ռեսուրսների դեֆիցիտ ունի. Փաշինյանը սեղմում է քողարկված ոստիկանի ձեռքը, որը ոգևորված ժողովրդի ներկայացուցիչ է ձևանում: Ժողովրդական սերը կամ դրա տեսանելիությունը լեգիտիմացնում է բռնակալի բոլոր արարքները:

Անցյալ տարվա սկզբից Հայաստանում սկսեցին տուգանել և դատել սոցցանցերում արվող գրառումների համար: Կար ժամանակ, երբ արևմտյան դիվանագետները դատապարտում էին Թուրքիային և Ադրբեջանին, որոնք իրենց քաղաքացիներին պատժում էին կարծիքի հրապարակային արտահայտման համար: Նիկոլի շնորհիվ այդ ցուցակը համալրեց նաև Հայաստանը:

Նիկոլյան Հայաստանում կոտրում են ընդդիմադիր ակտիվիստին պատկանող մեքենան, խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, կամրջի տակ հայտնաբերում են ԱԺ խոսնակի աթոռին նստած երիտասարդի դին, և բոլորը գիտեն, թե Նիկոլի շրջապատից ով է կանգնած այդ ամենի հետևում: Այդ փաստերն անցյալում զարմացած քմծիծաղ կառաջացնեին: Սակայն այդ ամենը հիմա տեղի է ունենում Հայաստանում: Հայաստանում, որը վերածվում է Ադրբեջանի:

Առկա և նախապատրաստվող ճնշումները խոսում են մի բանի մասին. բռնակալը վախեցած է: Նա չի հասկանում, որ նա բռնակալություն համար չունի ո՛չ որակներ, ո՛չ ռեսուրսներ, իսկ այդպիսին ներկայանալու խղճուկ փորձերը նրա հրամանները կատարողների նեղ շրջանակը կվերածեն զոհաբերության գառների: Բռնապետության հաստատումն ապացուցում է յուրաքանչյուրին, ով հավատում էր Նիկոլին և հույսեր էր կապում նրա հետ, որ Նիկոլը փրկիչ և առաջնորդ չէ: Նա սրիկա է, որը պատրաստ է ամեն ինչի հանուն իշխանության պահպանման, իսկ նրա հնչեցրած արժեքները ոչ ավելին են, քան մարդկանց հիմարեցման գործիք:

Միակ մխիթարող բանն այն է, որ մենք բոլորս գիտենք, որ բռնապետությունները հավերժ չեն: Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես և ինչով է ավարտվում բռնակալների կյանքը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսպես են ծնվում զորահրամանատարները…

Հաջորդ գրառումը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ «ՀԱՂԹԵՑԻՆ» ՆԱԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ «ՀԱՂԹԵՑԻՆ» ՆԱԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական