Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նախադրյալ ներկայումս գոյություն չունի, ըստ այդմ՝ արագ լուծումներ որևէ ձևով տեսանելի չեն.Տիգրան Աբրահամյան

12/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սյունիքում ստեղծված իրավիճակի և դրա վերաբերյալ լրատվական հոսքերի հետ կապված ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ «ՀՀ ԱԱԾ-ն խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ»:

Ապատեղեկատվության չտարածման, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների կանխման կամ չեզոքացման համար նախևառաջ անհրաժեշտ է համապատասխան մարմինների օպերատիվ, գրագետ աշխատանքի իրականացում:

Տեղեկատվական վակումը, պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահության ցածր մակարդակը, տեղեկատվական հոսքերի ոչ գրագետ ապահովումը կամ կառավարումը, պետական տարբեր մարմիններից եկող հակասական տեղեկատվությունն ինքնին հանգեցնում է անվերահսկելի տեղեկատվական ռիսկերի:

Այնպես որ, որպես շահագրգիռ կառույց ԱԱԾ-ի մտահոգություններն ու անհանգստությունն ընկալելի են, սակայն իրավիճակի կարգավորման լուծումներն այլ տեղում է: Հարցի լուծման համար անհրաժեշտ է առաջին հերթին ճիշտ ախտորոշել իրավիճակը, որովհետև առանց դրա անհնար է հասնել անվտանգային վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Երկրորդ, պետք է օգտվել արդյունավետ գործիքակազմից, ընտրել ճիշտ թիրախներ և այս ամենը շահագրգիռ կառույցների, ԶԼՄ-ների, ոլորտային փորձագետների արդյունավետ, կազմակերպված աշխատանքի, այլ ոչ թե սպառնալիքների ներքո:

Ցավոք, նշածս որևէ գործոն, նախադրյալ ներկայումս գոյություն չունի, ըստ այդմ՝ արագ լուծումներ որևէ ձևով տեսանելի չեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացումը նկատել էին հայ խաղաղապահները, որոնց թույլ չի տրվել կրակ բացել եւ հակառակորդը մուտք է գործել ՀՀ տարածք. Ռուս փորձագետը՝ Սյունիքի միջադեպի մասին

Հաջորդ գրառումը

Սյունիքը կարող է, ռուսերենով պատկերավոր ասած, «проходной двор»-ի նմանվել ադրբեջանցի բաշիբոզուկների համար.Վարդան Ոսյկանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սահմանադրության դեմ ստորագրություն. Փաշինյանի նոր հանցագործությունը. Սուրեն Սուրենյանց

05/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օսկանյանն ընդդիմությանն առաջարկում է նամակ գրել Եվրոպական երկրների ղեկավարներին՝ գագաթնաժողովը Երևանում անցկացնել ընտրություններից հետո, ոչ թե՝ մինչ ընտրությունները

04/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենեսուելայից մինչև Իրան․ կեղծ զուգահեռ. Սուրեն Սուրենյանց

04/01/2026
Հրապարակախոսություն

Բաքվի բարբարոսական վարչախումբը միջազգային հանրության աչքում ներկայանում է որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ

04/01/2026
Հաջորդ գրառումը

Սյունիքը կարող է, ռուսերենով պատկերավոր ասած, «проходной двор»-ի նմանվել ադրբեջանցի բաշիբոզուկների համար.Վարդան Ոսյկանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական